ՄԻԵԴ-ը իրավական գնահատական է տալիս Ադրբեջանի ֆաշիստական քաղաքականությանը․ Տաթևիկ Հայրապետյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+23.08 oC

ՄԻԵԴ-ը իրավական գնահատական է տալիս Ադրբեջանի ֆաշիստական քաղաքականությանը․ Տաթևիկ Հայրապետյան

17:36 26.05.2020

Ազգային ժողովի պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն այսօր անդրադարձավ ՄԻԵԴ վճռին, որ վերաբերում է հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին։

Հայտարարությունների ժամին նա ասաց, որ իր կարծիքով՝ ՄԻԵԴ-ը իրավական գնահատական է տալիս Ադրբեջանի ֆաշիստական քաղաքականությանը։ Հայրապետյանն ասաց, որ սրանով ցուցադրվում է այն թեզը, որի մասին իրենք մշտապես խոսում են՝ կենսական անվտանգության մասին։ Դա ցուցադրում է, թե ինչ պետության հետ գործ ունեն հայերը։

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի դասընթացին մասնակցող հայ սպային սպանելուց հետո ադրբեջանցին Հունգարիայի դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման։ Սակայն 8 տարի անց Հունգարիան նրան արտահանձնեց Ադրբեջանին, որտեղ էլ նախագահի մակարդակով նրան ոչ միայն ներում շնորհեցին, այլև պատվեցին որպես հերոսի։

Այսօր հրապարակված վճռում ՄԻԵԴ-ը հիմնավորել է, որ Ադրբեջանը խախտել է մի շարք հոդվածների, այդ թվում՝  կյանքի իրավունքի և խտրականության մասին կետերը, իսկ Հունգարիայի մասով խախտումներ չի արձանագրել:

Մասնավորապես, ըստ ՄԻԵԴ վճռի, Ադրբեջանը խախտել է  կյանքի իրավունքի մասին Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածն ու Խտրականության արգելքի մասին 14-րդ հոդվածը, Ադրբեջանը նաև, ըստ վճռի, չի կարողացել հիմնավորումներ տալ իր ԶՈՒ սպայի կողմից էթնիկ ատելության հողի վրա իրականացված հանցանքի համար ազատազրկման չեղարկումը, քանի որ իր սպային Հունգարիայից Ադրբեջան տեղափոխելուց հետո երկրի նախագահի կողմից նրան ներում են շնորհել, հռչակել հերոս և ապահովել նրա առաջխաղացումը Զինված ուժերում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի մարմնամարզության հավաքականը թիմային պայքարում երկրորդն է․ Yerevan Open

21:18 27.06.2025

Հայաստանի մարմնամարզության հավաքականը թիմային պայքարում երկրորդն է․ Yerevan Open

Կայացել է սպորտային մարմնամարզության ամենամյա Yerevan Open մրցաշարը: Հայաստանի երիտասարդական հավաքականը թիմային պայքարում գրավել է երկրորդ տեղը, իսկ հաղթող է դարձել Ռուսաստանի հավաքականը: Հայաստանի թիմից նժույգ թափերում ոսկե մեդալ է նվաճել Արման Ղուկասյանը, արծաթե մեդալ` Արսեն Ղազարյանը, հենացատկում բրոնզե մեդալակիր է դարձել Ռոմիկ Մելքոնյանը, զուգափայտի վրա արծաթե մեդալ է նվաճել Մարատ Հովհաննիսյանը: ...

ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային հարաբերությունների զարգացման հարցում

21:10 27.06.2025

ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային հարաբերությունների զարգացման հարցում

Միացյալ Նահանգները և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային հարաբերությունները զարգացնելու վերաբերյալ, սակայն համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն ավելի ուշ, ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք համաձայնագիր ունենք Չինաստանի հետ։ Կիրառումը կսկսվի մի փոքր ավելի ուշ», – լրագրողներին ասել է Թրամփը՝ հավելելով, որ առևտրային տարաձայնությունները կարգավորելու համար մի շարք այլ երկրների հետ նույնպես […] ...

Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում անցկացվել են վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի վարպետության դասերը

21:00 27.06.2025

Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում անցկացվել են վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի վարպետության դասերը

Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում անցկացվել են վիետնամցի անվանի դաշնակահար Լու Դուկ Անի վարպետության դասերը՝ «Վարպետության դաս. մեկնարկ» կրթամշակութային ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Հարմոնիում» ՀԿ-ի նախաձեռնությամբ (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն Բաբախանյան), այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Վարպետության դասերին մասնակցել են տարբեր երաժշտական դպրոցների պատանի դաշնակահարներ։ Ծրագրի մասին […] ...

Մխիթարյանը ասել է, թե ինչով է զբաղվում ազատ ժամանակ

20:48 27.06.2025

Մխիթարյանը ասել է, թե ինչով է զբաղվում ազատ ժամանակ

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը La Repubblica-ի հետ զրույցում խոսել է իր ժամանցի մասին։ 36-ամյա ֆուտբոլիստը նշել է, որ խաղադաշտից դուրս սիրում է շախմատ խաղալ, հատկապես թիմակից Ստեֆան դե Վրեյի հետ։ «Մենք տախտակ չունենք, բայց ես օնլայն խաղում եմ Դե Վրեյի հետ»,- ասել է Մխիթարյանը։ Հարցազրույցում Մխիթարյանը հայտնել է, որ իր սիրելի բառը «դրականն» է․ «Երջանիկ […] ...

Թրամփը վստահ է, որ Իրանը մոտ ապագայում չի վերադառնա միջուկային զարգացմանը

20:30 27.06.2025

Թրամփը վստահ է, որ Իրանը մոտ ապագայում չի վերադառնա միջուկային զարգացմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Իրանը մոտ ապագայում չի վերսկսի իր միջուկային ծրագիրը։ «Ես չեմ կարծում, որ նրանք շուտով կվերադառնան միջուկային զենքի։ Նրանք ավելի քան 1 տրիլիոն դոլար են ծախսել միջուկային ծրագրի վրա, բայց երբեք չեն ավարտել այն, և երբեք ոչինչ չեն տեղափոխել այդ վայրից», – ասել է Թրամփը Սպիտակ տանը տեղի […] ...

Գլխավոր դատախազը Հայաստանում Իրանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

20:22 27.06.2025

Գլխավոր դատախազը Հայաստանում Իրանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Աննա Վարդապետյանը Դատախազության անունից ողջունել է դեսպանին և, չնայած ստեղծված բարդ իրավիճակին, որը մարտահրավեր է տարածաշրջանային ընդհանուր կայունության և խաղաղության համար, կարևորել է պայմանավորված հանդիպման կայացումը՝ հույս հայտնելով, որ խաղաղության […] ...

BACK_TO_TOP