12:44 27.05.2020
Կառավարության մայիսի 27-ի նիստում գործադիրը հավանություն տվեց ՀՀ «Վարչալկան դատավարության օրենսգրքում» փոփոխություն և լրացում կատարելու մասին և կից օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:
Նախագծի ներկայացումից հետո վարչապետը հստակեցրեց, որ այս նախագիծն օր առաջ պետք է ընդունել, քանի որ Հայաստանում գործող օրենքով շինարարության ոլորտը լուրջ վնասներ է կրում, և սեփականատիրոջը փոխհատուցելու որևէ մեխանիզմ չկա:
«Հարյուրավոր դեպքեր ունենք, երբ ընթացող շինարարության վերաբերյալ, ընդհուպ որևէ անցորդ, չէˊ, կներեք, շատ չափազանցրեցի, մոտակայքում որևէ գործունեության տեսակ ունեցող սուբյեկտ վարչական դատարան է դիմում, և շինարարությունը ամբողջությամբ կասեցվում է և այդ կարգավիճակով մոտ 450 մլն դոլարի կանգնած շինարարություն ունենք: Սեփականատերերը այս երկու տարիներին բազմիցս դիմել են ինձ՝ օգնելու այդ հարցով: Օգնելու միջոցը՝ ավանդական մեթոդը, հետևյալն է, պետք է զանգել, դատարանին ասել՝ հարցը լուծեք, թույլտվություն տվեք, ինչը չի համապատասխանում մեր պատկերացումներին և երկար քննարկումների արդյունքում հանգեցինք հետևյալ եզրակացության, որ հնարավորություն չտրվի անտեղի կասեցնել շինարարությունը»,- ասաց վարչապետը:
Նախագծով ենթադրվում է, որ ամեն առանձին դեպքով պետք է միջնորդություն ներկայացվի և դրա քննարկումից հետո, եթե այն կլինի հիմնավոր, շինարարությունը կկասեցվի, իսկ եթե ոչ, ապա շինարարությունը չի դադարեցվի դատավարության ընթացքում:
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...