16:51 30.05.2020
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։
Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։ Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 16492 արձանագրություն, իսկ մայիսի 29-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1251 դեպք։
Բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Բացի այդ, ոստիկանության կարգախմբերը, համագործակցելով այլ նախարարությունների և գերատեսչությունների հետ, ստուգայցերի միջոցով արդյունավետ հսկողություն են իրականացնում բակերում, ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում, առևտրի և հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներում։
Այսօր, վաղ առավոտից, արտակարգ ռեժիմով ծառայության շրջանակներում ուժեղացված ստուգայցեր են իրականացվում մայրաքաղաքի Կենտրոն, Էրեբունի և Նորք-Մարաշ վարչական շրջաններում։
«Հարգելի՛ քաղաքացիներ, ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է․ պահպանե՛ք արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:
17:38 27.06.2025
Բախումներ չեն լինելու. վարչապետ17:30 27.06.2025
Մայք Գևորգյանը տեղափոխվել է «Ունտերհախինգ»Հայաստանի երիտասարդական հավաքականում նորամուտը նշած, 20-ամյա կիսապաշտպան Մայք Գևորգյանը «Մյունխեն 1860»-ի երկրորդ թիմից տեղափոխվել է «Ունտերհախինգ», հաղորդում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը: «Ես շատ ուրախ եմ, որ այժմ «Ունտերհախինգի» մաս եմ կազմում: Սա հետաքրքիր մարտահրավեր է, և ես հիմա լիովին կենտրոնացած եմ թիմի հաջողության մեջ իմ ներդրումն ունենալու վրա»,- ասել է Գևորգյանը: 2024/25 մրցաշրջանում նա […] ...
17:22 27.06.2025
Ձերբակալվածի մեքենայում 10 փաթեթ մարիխուանա կար․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անօրինական թմրաշրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հունիսի 23-ին Նալբանդյան փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և վարչություն են տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ 33-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող շուրջ 14 գրամ զանգվածով փաթեթ: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում […] ...
17:15 27.06.2025
Հայտնի են «Փայտփորիկ» սոլֆեջոյի օլիմպիադայի հաղթողների անուններըԵրևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում տեղի է ունեցել «Փայտփորիկ» սոլֆեջոյի առաջին հանրապետական օլիմպիադայի արդյունքների ամփոփման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: «Փայտփորիկ» սոլֆեջոյի առաջին հանրապետական օլիմպիադիան իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ: Միջոցառումը […] ...
17:07 27.06.2025
2-րդ տեղը թիմային պայքարում․ ըմբշամարտի Մ15 ԵԱԻտալիայի Կաորլե քաղաքում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում երկրորդ տեղն է գրավել։ Մեր ըմբիշները 6 մեդալ են նվաճել: Ոսկե մեդալ է նվաճել գյումրեցի Էրիկ Պապիկյանը (57 կգ), որը հայկական եզրափակչում 6-2 հաշվով հաղթել է Տիգրան Կոլոտյանին: Արծաթե մեդալակիր է դարձել նաև Արթուր Մկրտչյանը (75 կգ), որն էլ […] ...
17:00 27.06.2025
Նիկոլ Փաշինյանը հեռավար մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Նախ տեղի է ունեցել նեղ կազմով, այնուհետև ընդլայնված կազմով նիստը: Քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության օրակարգային տարբեր հարցեր: Ստորագրվել են երրորդ երկրների հետ հետագա փոխգործակցությանը վերաբերող փաստաթղթեր: ...
16:52 27.06.2025
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ոտքով շարժվում է Երևան՝ Քննչական կոմիտեՇիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ոտքով Էջմիածնից շարժվում է Երևան՝ ներկայանալու Քննչական կոմիտե: Նրա աջակիցները փակել էին ճանապարհը և թույլ չտվեցին նրան ՔԿ ներկայանալ ավտոմեքենայով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մինչև շարժվելը Աջապահյանը ելույթ էր ունեցել իր աջակիցների առջև՝ հայտնելով, որ պատրաստ է գնալ ՔԿ՝ փաստաբանի ուղեկցությամբ։ «Ես որևիցե բանից չեմ վախենում, այս մեղադրանքը բացարձակ շինծու և […] ...