Վրաստանը չի կարողանա բացել սահմանը Հայաստանից ժամանած զբոսաշրջիկների համար․ Գամկրելիձե – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2024
  • $
    387.81
  • RUBLE
    4.17
  • 415.62
WEATHER
+29.09 oC

Վրաստանը չի կարողանա բացել սահմանը Հայաստանից ժամանած զբոսաշրջիկների համար․ Գամկրելիձե

23:00 01.06.2020

Վրաստանը չի կարողանա բացել սահմանը կորոնավիրուսի տարածման բարձր մակարդակ ունեցող երկրների զբոսաշրջիկների համար, այդ թվում՝ Հայաստանի, հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն «Պիրվելի» հեռուստաընկերության եթերում, փոխանցում է ekhokavkaza.com-ը։

«Առաջին հերթին զբոսաշրջիկներ կլինեն «կանաչ» երկրներից։ Զբոսաշրջության կոմիտեն զբաղվում է այդ հարցով։ Երկկողմ համաձայնագրեր կձևակերպվեն նվազագույն ռիսկ ունեցող երկրների հետ։ Մշակվում են նաև որոշակի ընթացակարգեր՝ ինչ թեստ պետք է անցնի զբոսաշրջիկը նախքան ժամանելը։ Շատ երկրներ արդեն ներդրել են այդ կանոնները։ Օրինակ՝ մեր քաղաքացիները, որ մեկնում են Թուրքիա բուժման նպատակով, պետք է նախապես ՊՇՌ թեստ անցնեն ոչ շուտ, քան (սահմանը հատելուց-խմբ․) 48 ժամ առաջ»,- ասել է նա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետն ընդունել է ԵՀ Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին

15:09 30.04.2024

Վարչապետն ընդունել է ԵՀ Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոոպմանն գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պարոն Կոմանի այցը Հայաստան և ընդգծել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանն այս առումով առանցքային է համարել ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը և շեշտել ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ […] ...

Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները ՀԲԸՄ-ն տրամադրել է ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին

12:47 30.04.2024

Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները ՀԲԸՄ-ն տրամադրել է ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին

2024 թ. ապրիլի սկզբին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) միջոցով բաշխվեցին չորս 100 կՎտ դիզելային գեներատորներ, որոնք, ի սկզբանե, ֆրանսիական մի քանի քաղաքների և երկրամասերի ֆինանսավորմամբ և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ու ՀԲԸՄ Ֆրանսիայի միջոցով իրականացված մարդասիրական օգնության մաս էին և նախատեսված էին ԼՂ-ի համար։ Ադրբեջանի կողմից Հայաստանը ԼՂ-ին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի […] ...

Հայաստանը բարձր է գնահատում Սենատի հետևողական աջակցությունը Հայաստանին․ ԱԳ նախարարի տեղակալ

12:37 30.04.2024

Հայաստանը բարձր է գնահատում Սենատի հետևողական աջակցությունը Հայաստանին․ ԱԳ նախարարի տեղակալ

Ապրիլի 30-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի անդամ, Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի անդամ Ռոնան Դը Գլյոյի ղեկավարած պատվիրակությանը: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին առնչվող հարցերին: Նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Սենատի հետևողական աջակցությունը Հայաստանին։ Կարևորվել է […] ...

Սուրեն Պապիկյանն ու Ռոնան լը Գլյոյը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ, ինչպես նաև Եվրոպական միության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

11:48 30.04.2024

Սուրեն Պապիկյանն ու Ռոնան լը Գլյոյը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ, ինչպես նաև Եվրոպական միության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

Ապրիլի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամ Ռոնան լը Գլյոյին։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա երկկողմ, ինչպես նաև Եվրոպական միության հետ համագործակցությանն առնչվող հարցեր: Քննարկվել են […] ...

ԱԺ-ն չի ընդունել սահմանազատման վերաբերյալ ընդդիմության ներկայացրած նախագիծը

11:08 30.04.2024

ԱԺ-ն չի ընդունել սահմանազատման վերաբերյալ ընդդիմության ներկայացրած նախագիծը

Խորհրդարանը մերժեց սահմանազատման վերաբերյալ ընդդիմության ներկայացրած նախագիծը ներառել հերթական նիստերի օրակարգ: Այդ նախագծին բացասական եզրակացություն էր տվել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը: Նախագիծը ներկայացրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը: Նա սահմանազատումը որակել է ՀՀ-ն մաս-մաս թշնամուն տալու գոևծընթաց: Հակադարձելով ընդդիմադիր պատգամավորին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Մարիա Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքից […] ...

Ինչ է քննարկել Նիկոլ Փաշինյանը Կիրանցի բնակիչների հետ

23:03 29.04.2024

Ինչ է քննարկել Նիկոլ Փաշինյանը Կիրանցի բնակիչների հետ

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ այլ պաշտոնատար անձանց հանդիպումը Կիրանցի բնակիչների հետ: Կիրանցիները բարձրաձայնել են իրենց հուզող բոլոր հարցերը: Ինչպես հայտնում են Կառավարությունից, վարչապետը հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը եւ շեշտել, որ բոլոր խնդիրներին կառավարությունում քաջածանոթ են։ Առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները, և համատեղ քննարկումների միջոցով բարձրացվող հարցերին […] ...

BACK_TO_TOP