Վաղարշապատի համայնքապետարանում պաշտոնատար անձանց կողմից առերևույթ թույլ տրված չարաշահումների և խախտումների գործից անջատված մասն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+25.09 oC

Վաղարշապատի համայնքապետարանում պաշտոնատար անձանց կողմից առերևույթ թույլ տրված չարաշահումների և խախտումների գործից անջատված մասն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն

19:51 02.06.2020

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ առերևույթ յուրացում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են Վաղարշապատի համայնքապետարանում և դրա ենթակայությամբ գործող կազմակերպություններում հայտնաբերված չարաշահումների մի շարք հանգամանքներ:

Այսպես՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը 2015թ. հունվարի 1-ից մինչև 2018թ. հուլիսի 30-ն ընկած ժամանակահատվածի համար Վաղարշապատի համայնքապետարանում իրականացրել է համատեղ ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ Վաղարշապատի (Էջմիածնի) համայնքապետարանում և դրա ենթակայությամբ գործող կազմակերպություններում պաշտոնատար անձանց կողմից առերևույթ թույլ են տրվել մի շարք չարաշահումներ և խախտումներ։

Մասնավորապես՝ պարզվել է, որ «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերության փաստացի ղեկավար, իսկ 2016-2018թթ. նաև գլխավոր տնօրենը, Վաղարշապատի /Էջմիածին/ համայնքապետարանի կողմից հայտարարված դրա ենթակայությամբ գործող թիվ 11 մանկապարտեզի, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման շենքի ու գեղարվեստի դպրոցի, թիվ 2 երաժշտական դպրոցի, մշակույթի պալատի և դրա կառույցների վերանորոգման աշխատանքների մրցույթներում իր ղեկավարած ընկերությունով հաղթող ճանաչվելով՝ կնքված թվով 15 պայմանագրերի շրջանակներում նախատեսված վերանորոգման աշխատանքներն ու ծառայություններն ամբողջական և պատշաճ չի մատուցել:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված աշխատանքների իրականացման վերաբերյալ 2015թ․ հունվարից մինչև 2016թ․ հունիս ընկած ժամանակահատվածի համար հաստատված կատարողական ակտերում իրականությանը չհամապատասխանող, խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով, փաստացի կատարված շինարարական աշխատանքների ծավալներից  ավել ծավալներ ցույց տալով, միասնական դիտավորությամբ, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, խաբեությամբ հափշտակվել է ընդհանուր 13.336․213 ՀՀ դրամ գումար՝ Վաղարշապատ համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափերով նյութական վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ որոշում է կայացվել՝ վերոնշյալ ԲԲ ընկերության ղեկավարին ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ նույն ԲԲ ընկերության ղեկավարը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մեկ այլ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 2-րդ մասով, 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով և 205-րդ հոդվածի (հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) 2-րդ մասով քննվող քրեական գործով ներգրավված է որպես մեղադրյալ և գտնվում է հետախուզման մեջ։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ որոշում է կայացվել ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործից «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերության ղեկավարի վերաբերյալ մասն անջատել և ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու և վերջինիս վերաբերյալ քննվող քրեական գործին միացնելու, մեկ վարույթում նախաքննությունը շարունակելու հարցը քննարկելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:50 17.07.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Հայտնի է, թե որքան պարգևավճար կստանան «Չելսիի» խաղացողները ԱԱԱ-ն հաղթելու համար

08:45 17.07.2025

Հայտնի է, թե որքան պարգևավճար կստանան «Չելսիի» խաղացողները ԱԱԱ-ն հաղթելու համար

Աշխարհի ակումբային առաջնությունը հաղթելու համար «Չելսիի» յուրաքանչյուր խաղացող կստանա 350,000 ֆունտ (402,000 եվրո) պարգևավճար։ Այս մասին հայտնում է բրիտանական The Telegraph-ը։ «Չելսին», աշխարհի ակումբային չեմպիոն դառնալով, 1 միլիարդ դոլար մրցանակային հիմնադրամից ստացել է 114,6 միլիոն դոլար։ Հիշեցնենք, որ եզրափակչում լոնդոնյան ակումբը 3-0 հաշվով հաղթել էր ՊՍԺ-ին։ ...

Սիրիան ողջունում է ԱՄՆ-ի և արաբական երկրների ջանքերը՝ ճգնաժամը կարգավորելու համար

08:40 17.07.2025

Սիրիան ողջունում է ԱՄՆ-ի և արաբական երկրների ջանքերը՝ ճգնաժամը կարգավորելու համար

Սիրիան ողջունում է Միացյալ Նահանգների և արաբական երկրների կողմից ստեղծված ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերը, սակայն հիշեցնում է իր ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտության մասին։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Միացյալ Նահանգների և արաբական երկրների ջանքերը՝ ուղղված ներկայիս ճգնաժամի կարգավորմանը, երկրի հարավում լարվածության նվազեցմանը և Իսրայելի […] ...

Չինաստանում հրդեհների նյութական վնասը վեց ամսվա ընթացքում գերազանցել է 570 միլիոն դոլարը

08:30 17.07.2025

Չինաստանում հրդեհների նյութական վնասը վեց ամսվա ընթացքում գերազանցել է 570 միլիոն դոլարը

Չինաստանում հունվար-հունիս ամիսներին հրդեհների ուղղակի նյութական վնասը կազմել է 4,08 միլիարդ յուան (երկրի Կենտրոնական բանկի ներկայիս փոխարժեքով ավելի քան 570 միլիոն դոլար), հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական հրշեջ-փրկարարական վարչության ռազմավարական և իրավական գործերի վարչության ավագ մենեջեր Լյու Ցզյանգը։ Ինչպես նա նշել է մամուլի ասուլիսում, նշված թիվը 9,3%-ով ցածր է 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: […] ...

Կառլո Անչելոտիի որդին մեկ ամսում պորտուգալերեն է սովորել

08:20 17.07.2025

Կառլո Անչելոտիի որդին մեկ ամսում պորտուգալերեն է սովորել

Բրազիլական «Բոտաֆոգոյի» գլխավոր մարզիչ Դավիդե Անչելոտին մամուլի ասուլիսի ժամանակ ազատ խոսել է պորտուգալերեն։ Այս մասին հաղորդում է Globo-ն: Լեգենդար Կառլո Անչելոտիի որդին ասել է, որ պորտուգալերեն սովորել է Բրազիլիայի հավաքականին միանալուց հետո: Կառլո Անչելոտին Բրազիլիայի հավաքականի ղեկը ստանձնել է հունիսի 6-ին, Դավիդեն հավաքականում զբաղեցրել է գլխավոր մարզչի օգնականի պաշտոնը, իսկ «Բոտաֆոգոն» գլխավորել է հուլիսի 8-ին: […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:15 17.07.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP