14:13 03.06.2020
Հայաստանում հուլիսի առաջին տասնօրյակում կբացվի «Կալաշնիկով» ինքնաձիգներ արտադրող գործարանը: Այս մասին InfoPort.am-ի թղթակցին լրագրողական շրջայցի ժամանակ հայտնել է ձեռնարկության ղեկավար կազմի ներկայացուցիչ Իգոր Գարդիենկոն:
Ձեռնարկությունը հիմնվել է «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ի և ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնի համագործակցության պայմանագրի հիման վրա, որը վերջնականապես կնքվել է 2020թ. մայիսին 15-ին 10 տարի ժամկետով: Այդ պայմանագիրը ՌԴ-ում անցել է համաձայնեցման և հաստատման երկար ճանապարհ: Նախ լինում են միջգերատեսչական և տեխնիկական բնույթի այլ համաձայնեցումներ, որին հետևում է ՌԴ նախագահի հրամանագիրը: ՌԴ նախագաhի հրամանագիրը եղել է 2019թ. օգոստոսին, որից հետո դաշնային ռազմատեխնիկական ծառայությունը (ФС ВТС) հաստատել է և թույլատրել կնքել պայմանագիր ընկերությունների միջև տասը տարի ժամկետով: Դրանից հետո էլ ամեն տարի այդ պայմանագիրը պետք է երկարացվի համապատասխան պայմանների ապահովման դեպքում միայն:
Եվ այս ամենը հատկապես հետաքրքիր է նրանով, որ բոլոր փաստաթղթերը ստացվել են այնպիսի ժամանակում, երբ ըստ մամուլում եղած տեղեկությունների ընկերության սեփականատեր Դավիթ Գալստյանը ՌԴ-ում ուներ մեծ խնդիրներ և Ռուսաստանում persona non grata էր հայտարարվել:
Սկզբնական շրջանում ռազմարդյունաբերական գործարանում կատարվելու է АK103 տեսակի ինքնաձիգների հավաքումը։ Ձեռնարկության արտադրամասերում AK103 ինքնաձիգի հավաքումը կատարվելու է 0-ից` դետալները սկզբնական փուլում մատակարարվելու են Ռուսաստանից։
«Արտադրության առաջին փուլում AK103 ավտոմոտների պահեստամասերը ստանալու ենք և ամբողջ տեխնոլոգիական շղթայով հավաքվելու է այս արտադրամասում՝ մինչև բեռնումը։ Առաջին փուլից հետո, կսկսենք երկրորդ փուլը, որը ենթադրում է հավաքման համար անհրաժեշտ պարզ դետալների արտադրությունը տեղում՝ կրկին ռուսական տեխնոլոգիայով»,- պատմեց Գարդիենկոն: Բոլոր փուլերը ունեն իրենց համապատասխան հաստատումն ու փաստաթղթավորումը, ընկերությունը մշտական պետք է ապահովի տեխնիկական և այլ պայմանները: Նա շեշտեց, որ գործարանի հզորությունը թույլ է տալիս ունենալ տասնյակ հազարների հասնող արտադրական ծավալներ։
Առաջին փուլով նախատեսվում է ստեղծել նվազագույնը 20 աշխատատեղ․ ներգրավվելու են հիմնականում ՀՀ ԶՈՒ-ում ծառայած պահեստազորի սպաներ, ովքեր ունեն զենքի հետ վարվելու փորձ։
«Նրանք և՛ պետք է հավաքեն, և՛ ստուգեն, և՛ վերահսկեն գործընթացը»,- նշեց մեր զրուցակիցը։ Այդ մասնագետները արդեն ընտրված են: Հայաստանի պատմության մեջ առաջին և դեռևս եզակի դեպք է, երբ 0-ից մասնավոր ընկերության կողմից արտադրվելու են նոր սերնդի ինքնաձիգներ։ Այս գործարանի հիմնման աշխատանքները սկսվել են մոտ երկու տարի առաջ, լրիվ զրոյից կիսավեր շինությունից հասել են ամենաբարձր մակարդակի ապահովման:
«Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ ներկայացուցիչ Լևոն Հարությունյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ արտադրամասում տեղակայված բոլոր հատուկ սեղաններն ու սարքավորումները, որոնք օգտագործվելու են բուն արտադրության պրոցեսում, պատրաստված են Հայաստանում ընկերությանը ռուսական կողմից տրված տեխբնութագրերի հիման վրա։ «Արտադրամասի տարածքը զինված է անվտանգության համակարգերով և վանդակաշարերով»,- նշեց մեր զրուցակիցը:
Անվտանգության համակարգերը՝ շարժման տվիչները, անվտանգության տեսախցիկներն ու հակաառևանգման համակարգերը, ամբողջությամբ համապատասխանում են նման արտադրության համար ՀՀ օրենքներով սահմանված բոլոր պահանջներին։
Մոտ ապագայում նախատեսում է սկսել տեղական պահանջներին համապատասխան գիշերային ջերմատեսիլ տեսադիտարկման սարքերի արտադրություն, որոնց նախագծման համար ինժեներներն աշխատել են առաջնագծում, ՀՀ ԶՈւ-երի զորամասերում ուսումնասիրվել և քննարկվել են մարտավարատեխնիկական բնութագրերը, հաշվի են առնվել մեր սահմաններն ու տարածքային առանձնահատկությունները։
Կոնցեռնի նախագծերից է նաև Աբովյան քաղաքում 2 խոշոր վերանորոգման արտադրամասերի ստեղծումը, որոնցից յուրաքանչյուրը մոտ 8 հազար ք/մ է։ «Կա 3-4 հիմնական ուղղություն՝ զենքի հավաքում, ավտոմոբիլային տեխնիկայի կապիտալ վերանորոգում՝ ռուսական և սովետական տեխնոլոգիայով՝ իրենց փաստաթղթավորմամբ, տանկային տեխնիկայի վերանորոգում, զենքի արտադրություն և հավաքում, ինչպես նաև տարբեր տրամաչափերի փամփուշտների արտադրություն»,- նշեց Գարդիենկոն: Այս տարվա հուլիսին կսկսվի նաև այս գործարանային համալիրի շինարարական աշխատանքները:
Փամփուշտների և զենքի արտադրությամբ զբաղվելու է «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ն։ Արտադրության համար կիրառվում են ամենաարդիական նոր տեխնոլոգիաներ, որոնք ընկերությունն արդեն ունի: Արտադրվելու են մի քանի տեսակի փամփուշտներ:
Անգամ կորոնավիրուսի տարածման պայմաններում Ռուսաստանից վերջնական և ամբողջական համաձայնություններն ու թույլտվությունները ձեռնարկության գործարկման համար ստացվել են:
Ավելի վաղ SHANTEWS.am-ն անդրադարձել էր Հայաստանում ռուսական ԱԿ-12 ինքնաձիգների համատեղ արտադրությանը:
Առաջարկում ենք դիտել տեսագրությունը:
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...