14:25 04.06.2020
2020թ. հունիսի 3-ին՝ ժամը 23:50-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց մոտ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 44-ամյա բնակիչ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ։
Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր և հանցագործության գործիք դանակը։
Քրեական գործով իրականացված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը տուժողի եղբայրն է՝ ծնված 1965թ.: Վերջինս ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է։
18:35 17.07.2025
Իրավունք չունեինք պարտվելու․ Եղիշե Մելիքյան18:30 17.07.2025
Ձերբակալվածի խուզարկությամբ հայտնաբերվել է փաթեթներով մարիխուանաՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 14-ին մայրաքաղաքի զբոսայգիներից մեկում ձերբակալել և վարչություն են տեղափոխել 29-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի զանգվածով 2 փաթեթ՝ ընդհանուր 10 գրամից ավելի քաշով, և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երևանի բնակիչ 29-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Ծանուցում. Ենթադրյալ […] ...
18:24 17.07.2025
Մհեր Գրիգորյանը և Ռաֆայել Ֆիտոն մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունների շուրջԲրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի համախմբվածության և բարեփոխումների հարցերով գործադիր փոխնախագահ Ռաֆայել Ֆիտոյի հետ: Հանդիպման սկզբում երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է Հայաստան-ԵՄ նոր առավել ինտենսիվ փուլ մտած քաղաքական երկխոսության կարևորությունը: Զրուցակիցները շեշտել են տարածաշրջանային նախաձեռնություններում Հայաստանի ներգրավվածության անհրաժեշտությունը՝ մասնավորապես քննարկելով Սևծովյան տարածաշրջանի վերաբերյալ ԵՄ նոր ռազմավարական մոտեցումը։ Մհեր […] ...
18:17 17.07.2025
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև վերջին տարիներին ձևավորվել է ակտիվ քաղաքական երկխոսություն, ինչը նոր ազդակ է հաղորդել երկկողմ փոխգործակցության զարգացմանը: Վարչապետ Փաշինյանը, այս առումով, ընդգծել է դեսպան Գալագերի անձնական […] ...
18:11 17.07.2025
Երևանի Ազատամարտիկների փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. կա տուժածՀուլիսի 17-ին՝ ժամը 15:26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան միջանցքում (մոտ 25 քմ), որտեղ գտնվող գազի բալոնից (3 կգ) առկա է […] ...
18:06 17.07.2025
2 ոսկե, 5 արծաթե ու 3 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանը երկրորդն է թիմային հաշվարկումՍերբիայում ավարտված բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանը թիմային հաշվարկում երկրորդ տեղն է զբաղեցրել: Այս մասին հայտնում է ՀՖԲ մամուլի ծառայությունը։ Հայ բռնցքամարտիկները 10 մեդալ են նվաճել` 2 ոսկե, 5 արծաթե ու 3 բրոնզե։ Չեմպիոն են դարձել Տիգրան Կիրակոսյանը (50 կգ) և Սուրեն Կատվալյանը (60 կգ)։ Սուրեն Բաբլումյանը (46 կգ), Վլադիմիր Մշեցյանը (52 կգ), Կարեն Զախարյանը […] ...