Ռուբեն Վարդանյանը՝ նոր «դարաշրջանի» սպասվող փոփոխությունների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+26.09 oC

Ռուբեն Վարդանյանը՝ նոր «դարաշրջանի» սպասվող փոփոխությունների մասին

13:35 29.12.2017

Forbes ամսագրի 100-ամյա հոբելյանի առիթով ռուսաստանցի հայտնի բիզնեսմեն Ռուբեն Վարդանյանը պատմել է, թե ինչ է մտածում հաջողության չափանիշների և նոր դարաշրջանի մասին: SHANTNEWS-ը ներկայացնում է բիզնեսմենի արտահայտած մտքերի ամբողջ թարգմանությունը: 

Ես շատ լավ ծանոթ ունեի, մեծ և իմաստուն մարդ էր:  Մի առիթով 1990-ականներին նա ասել է, որ քո հաջողությունը հնարավոր է գնահատել, այն բանով, թե որքան գումար կարող ես  պարտքով վերցնել քո ընկերներից առանց պայմանագրի ստորագրման:

Ընդհանրապես հաջողության չափանիշները տարբեր են: Ինչ-որ մեկի համար մեկ մարդու կամ ամբոխի ճանաչումն ավելի կարևոր է, քան  որոշում ընդունելու հնարավորությունը՝ լինել անտեսանելի: Ինչ-որ մեկը գերադասում է հաջողությունը գնահատել գումարի քանակով, որը իր հաշվին կա: Իսկ մեկ այլ մարդու համար հաջողությունը ընտանիքի հետ զբոսայգի գնալն է, անգամ եթե պետք է բաց թողնել կարևորը հանդիպումը:

Ընդհանրապես, սերն ու վախը շատ ուժեղ առաջ մղիչ ուժ են մեր կյանքում, շատ ավելի ուժեղ են, քան գումարը:  Իմ տեսանկյունից, դա հիմնավոր բազային հիմքն է այն ամենի, ինչն առաջ է մղում մեզ: Հենց այդ տեսանկյունից փողը չի կարող համարվել չափման ունիվերսալ միջոց, դա,  ի վերջո, չի կարող չափել մշակույթը, հոգևորը և շատ այլ բաներ: Մեզ երբեմն թվում է, որ  գումարը լուծում է ամեն բան, սակայն դա պատրանք է:

Ամենից շատ ինձ մոտիվացնում է հետաքրքրասիրությունն ու ցանկությունը՝  անհնարինը դարձնել հնարավոր: Ընդհանրապես, շատ կարևոր է անընդհատ փոխել  միջավայրը: Ի՞նչ ընտրության հնարավորություն ունենք մենք: Կամ  կարող ենք ինչ-որ կերպ ազդել նրա վրա, ինչ կատարվում է մեր շուրջը, կամ ասել. «մեզնից ոչինչ կախված չէ, պետք է թուլանալ և լողալ հոսքի ուղղությամբ՝ թաքնվելով պղպջակում, նվազագույնի հասցնելով  շփումն արտաքին աշխարհի հետ»: Ես առաջինի  կողմանկից եմ: Պետք է ապրել լիարժեք կյանքով և ամենօրյա ռեժիմով, թեև մի փոքր, բայց այնուամենայնիվ փորձել աշխարհը դարձնել ավելի լավը:  Մեծ հաշվով, դրա համար էլ ,  այն ամենը, ինչ մենք թողնում ենք մեր երեխաներին, ոչ փողն է, ոչ  էլ ինչ-որ ակտիվներ, այլ այն աշխարհն է, որում նրանք ապրելու են: Եվ մեզանից է կախված նրանք ամենալավ, թե ամենավատ աշխարհում կապրեն:  

Ձեռնարկատերերի համար գլխավորը չվախենալն է: Ձեռնարկատերն այն մարդն է, որը պատրաստ է դուրս գալ համարավետության գոտուց, հասկացվածության գոտուց  գնալ չուսումնասիրված գոտի:  Այն նման է էմիգրանտի, որը ինչ-որ ժամանակ առաջ Եվրոպայից գնացել է Ավստրալիա, Ամերիկա, Ռուսաստան: Կամ էլ գիտնականի, որն ընկնում է չուսումնասիրված գոտի և պատրաստ է փորձարկումներ անել: Երկրորդ, ձեռնարկատերը չի վախենում ընկնելուց և կարողանում է ոտքի կանգնել: Երրորդ, ձեռնարկատերը շատ հետաքրքարսեր է: Այդպիսի մարդը պետք է բաց նայի այն ամենին, ինչ կատարվում է իր շուրջը, և տեսնի այն, ինչ ուրիշները չեն տեսնում: Վերջապես, նա պարտավոր է լինել ավետարանիչ՝ ունակ խանդավառել և իր հետևից տանել մարդկանց, որպեսզի ստեղծի այն, ինչ նախկինում չի եղել:

Մենք ապրում ենք մարդկության պատմության ամենահետաքրքիր շրջաններից մեկում: Մեր աչքի առաջ ծնվում է նոր տեխնոլոգիական աշխարհը. կապիտալիզմից մենք անցում ենք կատարում համակարգին, որը ես պայմանականորեն կանվանեի տաղանդություն:

Ինդուստրիալ հասրակությունում  գլխավորող դեր է խաղացել կապիտալի և ռեսուրսների համակենտրոնոցումը: Այդ իմաստով, պետության, խոշորագույն կապիտալի դերը  կարևոր է եղել հաջողության համար: Այդ ամենը գնում է անցյալ: 

Տղաները ավտոտնակում կարող են 500 դոլարով ընկերություն ստեղծել, որը աշխարհը կարող է դարձնել էլ ավելի լավը կամ ոչնչացնել այն:  Եվ   պարտադիր չէ, որ դա տեղի ունենա Սիլիկոնային հովտում, հնարավոր է դա տեղի ունենա մեկ այլ վայրում՝ Բուլղարիայում կամ Ուգանդայում:  

Զարմանալի չէ, որ շատ մարդկանց համար արդեն փողը չէ գլխավորը, այլ օրինակ, ստեղծարարելու հնարավորությունն է, նորարարության ունակ լինելը, և հետաքրքիր որոշումներ կայացնելու հնարավորությունը:

Մեծ հաշվով, դեպի բիզնես մուտքը դարձել է մի փոքր ավելի պակաս թանկ: Այդ իսկ պատճառով,պայքարը ոչ թե փողի համար է ընթանալու, այլ տաղանդավոր, խելացի և ստեղծարար մարդկանց համար:

Տեխնոլոգիաները հնարավորություն կտան շատ բան փոփել: Համոզված եմ, որ այսօրվա մասնագիտություններին փոխարինելու կգան մյուսները, իսկ այդ նշանակում է, որ պետք է սովորել, շատ սովորել, ավելի երկար և ամբողջ ընթացքում, այդ իսկ պատճառով մենք կապրենք ավելի երկար: Համոզված եմ, որ  21-րդ դարի մարդկության համար կարևոր ճյուղ է դառնալու  կրթությունը, այլ ոչ թե նավթային կամ էլ ինչ-որ մեծ ոսկյա բնագավառը: Հենց կրթությունն է դառնալու աշխարհի փոփոխությունների առաջ մղիչը: Վերջապես, անհրաժեշտ է հասկանալ, որ աշխարհը դարձել է գլոբալ.  մեքսիակական, անգլիական պատ կամ երկաթյա վարագույր կառուցելը պատրանք է: Մոտավորապես 200 երկրից 50-60-ն են նորմալ ապրում: Եթե այսպես շարունակվի, էմիգրանտների հոսքերը կփլուզեն Արևմուտքը, այո, նաև՝ Ռուսաստանը, ինչպես իր ժամանակ փլուզեցին Հռոմեական կայսրությունը:

Եվ վերջում: Մենք ապրում ենք ապրում ենք մի դարաշջրանում, որտեղ շատ ցածր վստահություն կա ինստիտուտների նկատմամբ, լինի դա միջազգային, պետական, մասնավոր, թե կրոնական: Սակայն սրբության տեղը դատարկ չի մնում: Հասկանալի է, որ վակուումը վաղ թե ուշ կլցվի կամ պսևդո կանխատեսողներով, կամ էլ ինչ-որ աղանդներով, կամ էլ նոր գաղափարներով, կրոններով:

Մարդիկ, վախենալով ապագայից, կգնան անցյալ, կփորձեն ցանկապատել  իրենց տարածքները կամ էլ կփնտրեն նոր կուռքեր: Մենք կապրենք մի հասարակությունում, որտեղ մարդը դեմ առ դեմ է մնացել այդ խնդիրների առաջ, և վատ կընկալվի, եթե նա հենվի միայն  տեխնոլոգիաների վրա, և չգտնի տարրական մարդկային արժեքները:

Աշխարհը կազմված է երկու բաղկացուցիչից: Դրա մասին դեռ Արիստոտելն է ասել. դա ոչ միայն տրամաբանությունն է, այլև հռետորաբանությունը: Մարդը պետք է կարողանա ոչ միայն անել, այլև մտածել և վերապրել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկնարկել է ՄԻՊ-ի ներկայացուցիչների աշխատանքային այցը Սյունիքի մարզի զինվորական հաստատություններ

09:49 20.08.2025

Մեկնարկել է ՄԻՊ-ի ներկայացուցիչների աշխատանքային այցը Սյունիքի մարզի զինվորական հաստատություններ

Օգոստոսի 19-ից մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների աշխատանքային այցը Սյունիքի մարզի զինվորական հաստատություններ, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Այցի շրջանակում նախատեսվում են այցելություններ ՊՆ N զորամիավորում, մի շարք զորամասեր, զինկոմիսարիատ, ինչպես նաև Ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ։ Պաշտպանի ներկայացուցիչները տեղում կուսումնասիրեն զինծառայողների իրավունքների ապահովման հետ կապված հարցերը, կծանոթանան նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին և կքննարկեն առկա խնդիրներն ու դրանց […] ...

Մենք զզվելի տեսք ունեինք, մենք արժանի ենք երկրպագուների վիրավորանքներին․ Նեյմար

09:38 20.08.2025

Մենք զզվելի տեսք ունեինք, մենք արժանի ենք երկրպագուների վիրավորանքներին․ Նեյմար

«Սանթոսի» ավագ Նեյմարը խոսել է Բրազիլիայի Ա Սերիայի 20-րդ տուրում «Վասկո դա Գամայից» կրած 0-6 հաշվով պարտության մասին, հայտնում է The Touchline-ը։ «Մենք զզվելի տեսք ունեինք։ Խայտառակություն էր։ Մենք արժանի ենք երկրպագուների վիրավորանքներին։ Շատ եմ ամաչում։ Կյանքում երբեք նման զգացողություն չեմ ունեցել»,- ասել է Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր ռմբարկուն։ «Սանթոսը» կրել էր ակումբի պատմության մեջ […] ...

Թրամփը վստահեցրել է, որ ձգտում է վերջ դնել պատերազմներին

09:30 20.08.2025

Թրամփը վստահեցրել է, որ ձգտում է վերջ դնել պատերազմներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է դադարեցնել պատերազմները և հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։ «Ես սիրում եմ դա անել։ Ես սիրում եմ պատերազմները դադարեցնել», – ասել է նա ամերիկացի լրագրող Մարկ Լևինի հետ հարցազրույցում։ Խոսելով Ուկրաինայի հակամարտության մասին՝ Թրամփը շեշտել է. «Մեր միջև օվկիանոս կա։ Մենք պարտավոր չէինք այդքան ներգրավվել դրանում։ Եթե մենք […] ...

Bloomberg. Մոտ 10 երկիր պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա՝ համաձայնագրի համաձայն

09:20 20.08.2025

Bloomberg. Մոտ 10 երկիր պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա՝ համաձայնագրի համաձայն

Մոտ տասը երկիր պատրաստակամություն է հայտնել իրենց զորքերը ուղարկել Ուկրաինա՝ հնարավոր ապագա խաղաղության համաձայնագրի շրջանակներում, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Աղբյուրների համաձայն, օգոստոսի 19-ին տեղի է ունեցել եվրոպացի պաշտոնյաների հանդիպում՝ Ուկրաինա բրիտանական և ֆրանսիական զորքեր ուղարկելու կոնկրետ ծրագրի քննարկման համար։ Մասնակիցները քննարկել են զորքերի քանակը և տեղակայման վայրերը։ Ավելի վաղ, Fox News-ին տված […] ...

Անգլիան մնում է Անգլիա, և թող Սպերցյանը որոշի, թե որտեղ է ուզում գնալ․ Արշավին

09:10 20.08.2025

Անգլիան մնում է Անգլիա, և թող Սպերցյանը որոշի, թե որտեղ է ուզում գնալ․ Արշավին

Ռուսական ֆուտբոլի ամենահայտնի դեմքերից մեկը՝ Անդրեյ Արշավինը նշել է, որ Էդուարդ Սպերցյանն ինքը պետք է որոշի, թե եվրոպական ո՛ր առաջնությունում է ցանկանում խաղալ, հայտնում է Матч ТВ-ն: «Ես հասկանում եմ նրանց, ովքեր ասում են, որ Սպերցյանը չպետք է գնա Չեմպիոնշիփ։ Այո՛, ֆուտբոլն այնտեղ ավելի պարզ է, իսկ Սպերցյանն առանձնանում է իր հմտություններով: Այնուամենայնիվ, Անգլիան մնում […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

09:00 20.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար։ ...

BACK_TO_TOP