20:53 05.06.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը և «Արմենիա» բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Պատրիկյանը, ով վարակված է եղել կորոնավիրուսով և ավելի քան երկշաբաթյա բուժումից հետո դուրս գրվել հիվանդանոցից։
Վարչապետը նախ անդրադարձել է պարետատան այսօրվա նիստում տեղի ունեցած քննարկումներին։
«Չեմ ուզում թաքցնել, մենք քննարկել ենք մի քանի սցենարներ, այդ թվում՝ տոտալ արգելափակումների փուլ մտնելու, պարետային ժամ հայտարարելու, տնտեսական գործունեությունների հիմնական մասն արգելելու տարբերակներ: Ինքս ներդաշնակ չեմ որոշումներից որևէ մեկի կապակցությամբ: Որովհետև մենք նման որոշումներ կայացնելուց առաջ պետք է համոզված լինենք, որ դրանք լուծելու են մեր խնդիրները: Մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ կորոնավիրուսի համավարակի գագաթնակետը պետք է լինի հունիսի վերջին, բայց հարցը հետևյալն է. դա հիմնավորող և ապացուցող որևէ տվյալ չկա: Որևէ մեկը չի կարող ապացուցված համարել, որ մեր պիկը լինելու է հունիսին, այլ ոչ հոկտեմբերին, դեկտեմբերին, նույնիսկ ոչ 2021-ի փետրվարին: Ինչպես տեսնում ենք՝ կորոնավիրուսի վարակն ամբողջ աշխարհում շարունակվում է տարբեր դինամիկաներով, տարբեր տեմպերով ու հետևաբար, այս առումով անորոշությունները շատ են», – ասել է վարչապետը։
Կառավարության ղեկավարն ընդգծել է՝ իր պատկերացրած հիմնական լուծումը յուրաքանչյուրդ մարդու անհատական վարքի փոփոխությունն է։
«Ենթադրենք, ինչ-որ հրաշքով, վարչական լծակների օգնությամբ կորոնավիրուսի վարակի ցուցանիշը դարձել է զրո, բայց աշխարհում այն գոյություն ունի և եթե անհատական վարքագծի կուլտուրան չի փոխվում, ի վերջո, այն պահին, երբ բացվենք աշխարհի առաջ, պոտենցիալ վարակված մարդիկ գալու են Հայաստան և մենք ամեն ինչ սկսելու ենք նորից»,- նշել է վարչապետը։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ այն, որ այսօր որոշում չի կայացվել պարետային ժամ և սահմանափակումների ռեժիմի վերադառնալու վերաբերյալ, դեռ չի նշանակում, որ վաղն այդ որոշումը չի կայացվի։
«Որևէ որոշում կայացնելուց առաջ մենք պետք է 100 տոկոսով համոզված լինենք, որ այդ որոշումն ու դրա կատարման որակը բերելու է որոշակի արդյունքների: Հայաստանում, որտեղ ինձ համար անակնկալ կերպով բացահայտեցինք, որ կա ընդհատակյա կյանք, սկսած ընդհատակյա հարսանիքներից, վերջին զանգերից, խնջույքներից, այլ ռեժիմներում էլ այդ ընդհատակյա կյանքը կարող է շարունակվել նույն տրամաբանությամբ և մենք ունենանք նույն խնդիրները»,- ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը բոլորին կոչ է արել Հայաստանում սկսել զանգվածային հակահամաճարակային շարժում, ինչը կնշանակի, որ մենք հսկողություն ենք սահմանում ոչ միայն անհատական, այլ նաև մեր միջավայրի վարքագծի վրա:
«Մեր խնդիրն է՝ աջակցել մեր առողջապահական համակարգին: Մեր առողջապահական համակարգն այսօր հրաշքներ է գործում: Մարդիկ հուսահատ, մահամերձ վիճակից վերադառնում են կյանքին: Մեր խնդիրն է այնպես անել, որ առողջապահական համակարգի կարողությունները չսպառվեն: Եթե շատ կոպիտ ձևակերպեմ, մենք պետք է կարողանանք հիվանդանալ, վարակվել այնքան, որքանով մեր առողջապահական համակարգը կարող է ընդունել, ունենալ մահճակալային, վերակենդանացման բաժանմունքի տեղեր: Իհարկե, մենք այս հզորությունները զարգացնում ենք, կառավարությունը ոչ մի միջոց չի խնայի այս հզորությունների զարգացման համար, բայց մյուս կողմից մեզանից յուրաքանչյուրի անհատական վարքագիծը հակահամաճարակային շարժումն է, որով պետք է հաղթահարենք այս անորոշ վիճակը: Ես պարտավոր եմ հավատալ ՀՀ քաղաքացու վարքագծով սարեր շուռ տալու հնարավորությանը»,– ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։
Տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը տեղեկացրել է, որ այս ժամանակահատվածում տեսչական մարմինները հատել են 22 հազար ստուգողական այցերի շրջանակը։ Այդ այցերի արդյունքում կասեցվել է 1490 տնտեսվարողի գործունեություն:
«Մենք ոստիկանության հետ աշխատանքներ ենք իրականացնում, ինչը տալիս է իր արդյունքները: Արդեն նման միջոցառումներ են իրականացվել Դավիթաշեն, Նորք Մարաշ, Կենտրոն, Արաբկիր վարչական շրջաններում: Նախապես չենք իրազեկելու մեր միջոցառումների մասին, որպեսզի ոչ բարեխիղճ տնտեսվարողները, այո, անակնկալի գան և պատասխանատվություն կրեն իրենց վարքագծի համար: Այս ցանկում ներառված են բոլոր պետական հիմնարկները, օրինակ, մենք այսօր կասեցրել ենք կառավարական 1 և 3 տներում գործող հանրային սննդի կետերը»,- ասել է Ասոյանը։
«Արմենիա» բժշկական կենտրոնի Նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Պատրիկյանը, որն ընդամենը օրերս է հաղթահարել կորոնավիրուսը, մարդկանց հորդորում է արհամարհանքով չվերաբերվել վարակին։
«Ես պատկանել եմ ռիսկի խմբին՝ հիպերտոնիկ հիվանդություն, շաքարային դիաբետ, 68 տարեկան եմ։ Այդ պայմաններում տարել եմ կորոնավիրուսային վարակ, երկկողմանի թոքաբորբ, գտնվում էի շատ ծանր վիճակում։ Ես բուժվում էի իմ կոլեգաների մոտ ու նրանց շնորհիվ կարողացա հաղթահարել։ Հիվանդությունը բավական նամարդ հիվանդություն է, բավական գաղտագողի սողոսկում է մարդու օրգանիզմ եւ կատարում իր չար գործը։ Պետք է լինել շատ զգույշ»,– ասաց նա։
Իր հերթին, Դավիթ Պատրիկյանը քաղաքացիներին կոչ է արել հետևել բոլոր կանոններին և հույս հայտնել, որ դրա արդյունքում մինչև այս ամսվա վերջ կկարողանանք հաղթահարել համավարակը։
«Եթե մենք այս համաճարակի ձեռքն ընկած լինեինք 100 տարի առաջ՝ աշխարհի բնակչության կեսը հաստատ չէր մնա։ Այսօր ի շնորհիվ այն անտիբիոտիկների, հակավիրուսային դեղորայքի, սարքավորումների, որ հնարավոր է ախտորոշվել, կարողանում ենք ճիշտ բուժում գտնել: Այն արժանի է բավականին լուրջ ուշադրության: Իհարկե, երիտասարդների մոտ այն ընթանում է հեշտ, սակայն նրանք վարակում են իրենց ընտանիքի ավագ անդամներին: Վերջիններիս բուժումը շատ աշխատատար է, երբեմն՝ անհնարին», – նշել է բժիշկը՝ ներկայացնելով իր բուժման ընթացքն ու առաջացած դժվարությունները։
23:59 17.07.2025
Մեկական վորքաութ մարզահրապարակի բացման միջոցառումներ՝ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներումԳործադիրն ընդունել է որոշում, որը կնպաստի հանրության շրջանում վորքաութ մարզահրապարակների քանակի ավելացմանը: Այն հնարավորություն կտա վորքաութով զբաղվելու մշակույթը ինտեգրել համայնքների սոցիալական միջավայրին, որպեսզի մարզումները և սպորտով զբաղվելն ընկալվի որպես առօրյա կյանքի բաղկացուցիչ մաս: Ըստ այդմ՝ նախատեսվում է կազմակերպել մեկական մարզահրապարակի բացման միջոցառումներ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում։ Ծրագրի մեկնարկին զուգահեռ կիրականացվի իրազեկող տեսանյութերի նկարահանում […] ...
23:56 17.07.2025
Սոֆիայում անցկացվել է Հայաստան-Բուլղարիա միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստըՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր Սոֆիայում` որպես նիստի համանախագահ, մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստին։ «Նիստի բացման իմ խոսքում կարևորել եմ երկու երկրների միջև համագործակցության ուղիների ամրապնդումը` ընդգծելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատրաստակամությունը` նախաձեռնություններն իրական ծրագրերի […] ...
23:50 17.07.2025
Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողության շրջանակում փակ փողոցներ կլինենԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հուլիսի 18-ին Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց, մեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացման արարողության շրջանակում ժամը 10։00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկի երթևեկությունը փակ կլինի։ ...
23:47 17.07.2025
Պարոնյան փողոցում ծառի հսկայական ճյուղը կոտրվել և ընկել է կայանված «Hyundai Elantra»-ի վրաՀուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում Պարոնյան փողոցի թիվ 22 շենքի մոտ ծառի հսկայական ճյուղը կոտրվել ու ընկել է բակում կայանված «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Փրկարարները քաղաքացիների օգնությամբ ծառը հեռացրել են ավտոմեքենայի վրայից։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ […] ...
23:42 17.07.2025
Անհետ կորած 13-ամյա աղջիկը հայտնաբերվել էՀուլիսի 17-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը իր 13-ամյա աղջիկը դուրս է եկել տնից և չի վերադարձել։ Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մի քանի ժամ անց երեխան հայտնաբերվել է և փոխանցվել է ծնողներին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
23:33 17.07.2025
Սալոմե Զուրաբիշվիլին մեղադրում է իր երկրի իշխանություններին հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրականնության ու Հայաստանը մեկուսացնելու փորձի մեջՀայ-վրացական սահմանային անցակետում հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրական վերաբերմունքը Վրաստանի ներքաղաքական դիսկուրսի թեմա է դարձել: Ընդիմությունը մեղադրում է իշխանությանը Հայաստանի հետ հարաբերությունները վնասելու մեջ: Կոնկրետ ովքե՞ր են այս գնահատականը հնչեցնողները և կա՞ արդյոք ինչ-որ դրական դինամիկա Վրաստանում հայ բեռնափոխադրողների խնդիրների լուծման հարցում: Այս հարցերին «Հորիզոնում» անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: ...