21:25 06.06.2020
Սա Սագօի ընտանիքի և առօրյայի՝ այս օրերի թերևս ամենաբնորոշ պատկերն է: Ծաղիկներ, գրքեր ու դեղորայք` մի տեսակ սիմվոլիզմ կա այս ամենում: Հատկապես հիմա, երբ շատ է տարածված «կորոնավիրուսից հետո էլ կա կյանք» արտահայտությունը: Ծաղիկները հենց այդ կյանքի խորհուրդն ունեն, որոնք, ի դեպ, այգու ցանկապատի արանքից Սագօի կինը՝ Անուշն է ստացել ընկերուհիներից՝ դեղերի հետ: Գործընկերոջս ընտանիքում կորոնավիրուսը հայտնվեց անկանխատեսելի և անսպասելի: Անսպասելի ոչ թե նրա համար, որ իրենք էլ կարծում էին վարակը չկա կամ իրենց կշրջանցի, այլ նրա համար, որ հակահամաճարակային բոլոր կանոնները փորձում էին պահպանել: Այս դեպքում վստահ է, որ որևէ մեկի անփութության արդյունքում են հիվանդացել:
Գանգատները առաջինը տեղամասային բժշկին են ներկայացրել՝ նրանից խորհուրդ լսելու և իրենց հետագա անելիքների մասին պատկերացում կազմելու ակնկալիքով: Բժիշկը խորհուրդ է տվել ջերմիջեցնող և ցավազրկող խմել ու սպասել, քանի դեռ ջերմությունը բարձր չէ: Գնալով ահագնացող ցավերը, սակայն, սպասել չեն տվել: Սագօն ինքն է իր ոտքով գնացել թոքերի համակարգչային տոմոգրաֆիայի: Պարզվել է՝ միակողմանի թոքաբորբ ունի: Մասնավոր բժշկական կենտրոնից խորհուրդ են տվել թեստավորում անցնել: Ախտանշանները կորոնավիրուսի հարուցած հիվանդությանն են նման եղել: Լսել է հորդորներն ու «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց շտապել:
«Մի կողմից ցավերն էին, մյուս կողմից՝ ինֆեկցիոն հիվանդանոցի դաժան պատկերները»,- պատմում է գործընկերս:
Սագօն ու ընտանիքի անդամները հիվանդանոցում չհայտնվեցին՝ չնայած թեստ հանձնելուց երկու օր անց կորոնավիրուսը հաստատվեց: Այդ ժամանակ արդեն ախտանշաններ են եղել նաև կնոջ ու երկու որդիների մոտ: Ջերմել են, ունեցել գլխացավեր, կորցրել հոտի և համի զգացողությունը: Այս ամենով հանդերձ, բարեբախտաբար, վարակի հետևանքներն այնքան ծանր չեղան, որքան շատերի հետ է պատահում: Ի սկզբանե տանն են եղել և մինչ օրս էլ շարունակում են բուժումները տանը ստանալ, թեպետ կորոնավիրուսի պարագայում բուժում ասվածը հարաբերական է:
Սագօն այս ընթացքում մաշկի վրա զգաց նաև այն, ինչ լրագրող լինելով՝ լսել էր ուրիշներից․ պոլիկլինիկաների բժիշկների ոչ այնքան արագ արձագանքն ու որոշ դեպքերում անարձագանք մնացած ահազանգերը շտապ օգնություն:
Ամեն դեպքում, վարակը ու դրա բերած վտանգը կյանքի նկատմամբ այս ընթացքում մտածելու ու անցածը գնահատելու շատ առիթներ է տվել: Անցյալի, ներկայի ու ապագայի մասին պատկերացումները վերարժևորվել են ու նոր կարևորություն ստացել:
Աշխատանքն այս օրերին, իհարկե՝ հեռավար, Սագօի համար նաև դեղամիջոց էր, դեղամիջոց սթրեսի ու խուճապային տրամադրությունների դեմ: Արդյունքը շատերդ արդեն տեսել եք՝ կորոնավիրուսով վարակված գործընկերս շարունակել է այս ընթացքում աշխարհի տարբեր երկրներում կորոնավիրուսային իրավիճակի վերաբերյալ հարցազրույցներ վարել հեռավար:
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...