13:10 08.06.2020
2020թ. հունիսի 7-ին՝ ժամը 00:05-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ս. Տարոնցի փողոցում գտնվող «Մաքս» խանութի դիմաց երիտասարդ է ընկած, կրակոցների ձայն է լսվել:
Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, և կատարված զննությամբ հայտնաբերվել է 1982թ. ծնված՝ Երևան քաղաքի բնակչի դին՝ հրազենային վնասվածքներով: Վերջինիս ձախ ոտքի գուլպայից հայտնաբերվել է ներարկիչ՝ լցված կարմրադարչնագույն հեղուկով: Դեպքի վայրից հայտնաբերվել է նաև 9 մմ տրամաչափի «Մակարով» տեսակի ատրճանակից կրակված 8 պարկուճ և 2 գնդակ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով և 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով:
Նույն օրը Երևան քաղաքի 32-ամյա բնակիչն ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին, և վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է 9 մմ տրամաչափի «Մակարով» տեսակի ատրճանակ:
Վերջինս ձերբակալվել է՝ 38-ամյա տղամարդու սպանության կասկածանքով:
Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են փորձաքննություններ, կատարվել առգրավումներ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:00 18.07.2025
Հնդկաստանը փորձարկել է երկու բալիստիկ հրթիռ11:00 18.07.2025
Հնդկաստանը փորձարկել է երկու բալիստիկ հրթիռՀնդկաստանը հաջողությամբ փորձարկել է երկու կարճ հեռահարության բալիստիկ հրթիռ՝ Prithvi-II -ը և Agni-I-ը։ Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը մամուլի հաղորդագրության մեջ։ Փորձարկումները տեղի են ունեցել Չանդիպուրի (արևելյան Օդիշա նահանգ) փորձարկման հրապարակում։ Հրթիռները արձակվել են Ռազմավարական ուժերի հրամանատարության վերահսկողության ներքո։ «Բոլոր տեխնիկական և գործառնական պարամետրերը հաստատվել են», – ընդգծել է Հնդկաստանի ռազմական գերատեսչությունը։ Prithvi-II […] ...
10:50 18.07.2025
Ապարանի համայնքային ոստիկանները քանդված շինության հետնամասում հայտնաբերել են զենք-զինամթերքԲնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են կամավոր հանձնում ոստիկանություն: Հուլիսի 15-ին 911 է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Ջրամբար գյուղի քանդված շինության հետնամասում զենք-զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պարկ, որի մեջ կար որսորդական ողորկափող հրացան, նռնակ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, […] ...
10:41 18.07.2025
Հիմնանորոգվում է Վարդաղբյուր-Տաշիր ավտոճանապարհի մի հատվածըՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Հ-31, /Մ-1/-Վարդաղբյուր-Տաշիր – /Մ-3/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 0+000-կմ 5+000 հատվածը։ 5կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածը անցնում է Շիրակի մարզի Վարդաղբյուր բնակավայրի մոտով, Մուսայելյան գյուղով։ Նշված հանրապետական նշանակության ճանապարհը միմյանց է կապում Մ-1 և Մ-3 միջպետական ճանապարհները։ Ակնկալվում է, որ այս հատվածի հիմնանորոգումից հետո մեծապես կավելանա ճանապարհի երթևեկության ինտենսիվությունը։ «Ճանապարհային […] ...
10:30 18.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 18-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 18-ի 08։00 դրությամբ կազմել է 19.3°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:17 18.07.2025
«Ռեալը» պատրաստվում է վաճառել թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկինՄադրիդի «Ռեալը» մտադիր է այս ամառ բաժանվել թիմի ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբայից՝ աշխատավարձերի ֆոնդը թեթևացնելու և ֆինանսական ռեսուրսներ ազատելու նպատակով: Այս մասին հայտնում է AS-ը: Աղբյուրի համաձայն՝ Ալաբան պատրաստ չէ լքել ակումբը և ցանկանում է կատարել իր պայմանագրով նախատեսված պարտավորությունները մինչև 2026 թվականի հունիսի 30-ը՝ լավ մարզավիճակում մնալու համար: Ալաբայի ապագայի հարցը կախված է նրա […] ...
10:00 18.07.2025
Ռուբիոն Սաուդյան Արաբիայի արտգործնախարարի հետ քննարկել է Սիրիայի և Իրանի հարցըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհան ալ Սաուդի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են Սիրիան և Իրանը, ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ «Պետքարտուղարը և արտաքին գործերի նախարարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր, այդ թվում՝ Սիրիայում բռնությունը դադարեցնելու ջանքերը: Նրանք նաև քննարկել են Իրանի […] ...