22:17 08.06.2020
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես է հունիսի 7-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ Սողոմոն Տարոնցի փողոցում, տեղի ունեցել հրազենի գործադրմամբ սպանությունը, երբ սպանություն կատարողը մարդաշատ վայրում իր սև գործն անելուց հետո դիմում է փախուստի, իսկ հետո էլ ինքնակամ ներկայանում ոստիկանության Շենգավիթի բաժին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված, նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Արրթուր Խաչատրյանի որոշմամբ ձերբակալվել էր Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ՝ 30-ամյա Սարգիս Սեպուհյանը։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հունիսի 7-ին Երևանի Շենգավիթ վարչական տարածքի Սողոմոն Տարոնցի փողոցում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանության ժամանակ մի քանի անձանց հետ ակնհայտ անհարգալից վերաբերմունք էր ցուցաբերել հասարակության նկատմամբ՝ տալով սեռական բնույթի հայհոյանքներ և չէր ենթարկվել դեպքի վայրում աշխատանքներ կատարող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, անգամ ընկերների հետ սպառնում էր, որ ինչ-որ մարդկանց «գյուլելու է», և ոստիկանները, տեսնելով, որ նա ոչ միայն չի ենթարկվում, այլև խախտում է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշումը, այն է՝ պարտադիր պետք է կրի դիմակ և պահպանի սոցիալական հեռավորություն, ստիպված ուժ կիրառելով՝ նրան ձեռնաշղթայված տեղափոխեցին ոստիկանության Շենգավիթի բաժին։
Այդ օրը իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով նշված վայրից Շենգավիթի ոստիկանություն են բերման ենթարկվել նաև Նոր Արեշ թաղամասի բնակիչ՝ 34-ամյա Կարապետ Սեպուհյանը, ով Ս. Սեպուհյանի եղբայրն է, և Երևան քաղաքի Սողոմոն Տարոնցի փողոցի բնակիչ՝ 29-ամյա Մարտիկ Օհանյանը։ Վերջիններս ստորագրությամբ բաց են թողնվել, իսկ Ս. Սեպուհյանը տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...