23:00 08.06.2020
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Դրամաշնորհի հնարավորություն։
Հրավիրում ենք տուրիզմի ոլորտում աշխատող բիզնեսների, հիմնադրամների և ՀԿ-ների ուշադրությունը՝
EU4Business “Innovative Tourism Action Grants in times of Covid-19” ծրագրի շրջանակում տրամադրվում է 8000 եվրո չափով մինչև 25 հատ դրամաշնորհներ տուրիստական կազմակերպություններին և 20000 եվրո արժողությամբ մինչև 5 դրամաշնորհներ տուրիստական կազմակերպությունների միավորումներին ՀՀ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում տուրիստական կառույցների արդյունավետությունը և մրցակցայնությունը բարձրացնելու, համաճարակային սահմանափակումներով պայմանավորված դժվարությունները հաղթահարելու գործընթացներում նոր տուրիստական պրոդուկտներ կյանքի կոչելու նպատակով։
Դիմելու վերջնաժամկետը 28 հունիս։
Մանրամասները ստորև բերված հղումով։
Խնդրում եմ տարածել և ակտիվ մասնակցել մրցույթին»։
09:30 18.07.2025
Գուտերեշը առաջընթաց է արձանագրել Կիպրոսի կարգավորման բանակցություններումՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտնել է Կիպրոսի հարցի կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթացի և Կիպրոսի հունական և թուրքական համայնքների առաջնորդների միջև մի շարք նախաձեռնությունների շուրջ համաձայնությունների մասին։ «Իմ մանդատի սկզբից ես հանձնառու եմ եղել կիպրացիների՝ կիպրոսահույների և կիպրոսաթուրքերի անվտանգության և բարեկեցության ապահովմանը։ Այսօրվա քննարկումները կրկին կառուցողական էին», -ասել էԳուտերեշը Կիպրոսի խնդրի վերաբերյալ այս տարվա երկրորդ […] ...
09:20 18.07.2025
Axios. Թրամփը պահանջել է, որ Նեթանյահուն բացատրի Գազայի եկեղեցու վրա հարձակման պատճառներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուից բացատրել այն հանգամանքները, որոնց ներքո բեկորները հարվածել են Գազայի Սուրբ Ընտանիքի կաթոլիկ եկեղեցուն, հաղորդում է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։ «Թրամփը վրդովվեց, երբ իմացավ եկեղեցու վրա հարձակման մասին։ Նա հարցրեց իր թիմին, թե ինչու է Իսրայելը դա արել և ցանկացավ անմիջապես հեռախոսով […] ...
09:12 18.07.2025
Նիկոլ Փաշինյանը հուլիսի 18-23-ը ներառյալ կգտնվի արձակուրդումՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 18-ից հուլիսի 23-ը ներառյալ կգտնվի արձակուրդում: Այս մասին հայտնել է Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ ...
09:07 18.07.2025
Մոդրիչը բացատրել է, թե ինչու է «Ռեալից» հետո ընտրել «Միլանը»Լուկա Մոդրիչը բացատրել է, թե ինչու մադրիդյան «Ռեալի» հետ պայմանագրի ավարտից հետո որոշեց շարունակել կարիերան «Միլանում»։ Իսպանիայում 12 տարի անցկացրած խորվաթ կիսապաշտպանը, չնայած այլ տարբերակների առկայությանը, ընտրել է իտալական ակումբը։ «Ես ուզում էի շարունակել խաղալ Եվրոպայում՝ ամենաբարձր մակարդակում։ Երբ «Միլանը» հետաքրքրություն ցուցաբերեց, ընտրությունն արդեն ակնհայտ էր։ Սպորտային տնօրեն Իգլի Տարեն անձամբ եկավ Խորվաթիա՝ ինձ պատմելու […] ...
09:00 18.07.2025
Լուլա դա Սիլվան մեղադրել է Թրամփին Բրազիլիայի ինքնիշխանությունը խախտելու մեջԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչերը՝ դադարեցնել Բրազիլիայի նախկին առաջնորդ (2019-2022) Ժաիր Բոլսոնարոյի դատավարությունը, հարձակում են Հարավամերիկյան Հանրապետության ինքնիշխանության վրա, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան ազգին ուղղված իր ուղերձում։ «Բրազիլիայի դատական համակարգի վրա ազդելու փորձերը լուրջ հարձակում են ազգային ինքնիշխանության վրա», – ասել է նա։ Նախագահի խոսքով՝ ինքը վրդովված է այն փաստից, […] ...
08:48 18.07.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...