13:17 09.06.2020
«Արմենիա» ԲԿ նյարդավիրաբուժական բաժանմունքի ղեկավար Դավիթ Պատրիկյանը «Հեռանկար» հաղորդման ընթացքում շեշտել է, որ կորոնավիրուսը կա, այն հնարած չէ: Պատրիկյանը վարակվել է կորոնավիրուսով, հիմա արդեն ապաքինվել է:
«Վարակը կա, վարակի դեմ պայքարը կա, բոլորս պայքարում ենք դրա դեմ`սկսած կառավարությունից վերջացրած տարբեր տեսակի մասնագիտության տեր մարդկանցով: Եվ, իհարկե, հաղթելու ենք»,- ասաց Պատրիկյանը:
Նա պատմել է, թե ինչպես է ընթացել նրա մոտ հիվանդությունը:
«Սա նամարդ հիվանդություն է, այսինքն՝ գաղտագողի սողոսկում է մարդու մարմին և կատարում իր չար գործը: Քանի որ հիվանդանոցում եմ աշխատում, անցա թեստավորում, բացասական թեստ ունեի: Հանգիստ էի, որ վարակ չունեմ իմ մեջ: Բայց թեստից հետո` 5-րդ, 6-րդ օրը, հանկարծակի բարձրացավ ջերմությունս: Դա ինձ ահազանգեց, որ ինչ-որ բան այն չէ: Առավոտյան անմիջապես մեկնեցի հիվանդանոց, հանձնեցի թեստը, կատարվեց ռենտգեն հետազոտություն, որը թոքերի կողմից ոչ մի բան չհայտնաբերեց: Բայց հաջորդ օրը եկավ թեստի պատասխանը դրական»,- պատմեց Պատրիկյանը:
Նա ավելացրեց, որ իրենց տեղափոխել են հիվանդանոց: Պատրիկյանը հիշեցրեց, որ ինքը թիրախային խմբին է պատկանում, քանի որ ունի շաքարային դիաբետ, սիրտ-անոթային հիվանդություն:
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...
21:45 26.06.2025
Պյանիչը հեռացել է Մոսկվայի ԲԿՄԱ-իցԱնվանի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը հեռացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ից։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Բոսնիացի ֆուտբոլիստի հետ ԲԿՄԱ-ի կազմը լքել է նաև մեկ այլ կիսապաշտպան Ռիֆատ Ժեմալետդինովը։ Պյանիչը ԲԿՄԱ էր տեղափոխվել 2024 թ. սեպտեմբերին։ ...
21:33 26.06.2025
Հայաստանը թվային զարգացումը համարում է կայուն աճի հիմնական ուղղություններից մեկը. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար մասնակցել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Եվրասիական տնտեսական ֆորումին: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես, նշել է. «Պետությունների հարգելի ղեկավարներ, պատվիրակությունների անդամներ, Հարգելի հյուրեր, տիկնայք և պարոնայք, Թույլ տվեք ողջունել Եվրասիական տնտեսական ֆորումի մասնակիցներին, ինչպես նաև շնորհակալություն հայտնել այս միջոցառման կազմակերպման համար կատարված աշխատանքի համար։ Հարգելի գործընկերներ, ֆորումի մասնակիցներ, […] ...
21:32 26.06.2025
Հայաստանի և Չինաստանի միջև քաղաքական երկխոսությունը բավականաչափ հասուն է․ ՄիրզոյանԱյսօր տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը: ՀՀ ԱԳ նախարարը հանդես է եկել բացման խոսքով․ «Ձերդ Գերազանցություն, նախարար Վան Յի, հարգելի՛ գործընկերներ, Նախ և առաջ թույլ տվեք երախտագիտությունս հայտնել Ձեր հրավերի և այն ջերմ հյուրընկալության համար, որ զգացել եմ Չինաստան ժամանելու առաջին իսկ պահից: Սա իմ […] ...
21:20 26.06.2025
Դպրոցների ու մանկապարտեզների օտարման հարցերը՝ քննության առարկա. Արմեն Գալջյանի հարցազրույցըԵրևանը մշտապես իրականացվող փոփոխությունների կիզակետում է: Դրանք արտահայտվում են տարբեր բնագավառներում: Բայց որոնք են դրանց առանձնահատկությունները և ինչ է փոխվել մայրաքաղաքային կյանքում: Այս ու այլ հարցերի «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է Երեվանի Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը: ...