Գյումրիի 2 կարի արտադրամասերում վարակակիրների մեծ թիվ է հաստատվել. արտադրամասերի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+29.09 oC

Գյումրիի 2 կարի արտադրամասերում վարակակիրների մեծ թիվ է հաստատվել. արտադրամասերի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է

14:06 09.06.2020

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակ մասնաճյուղի իրականացրած նմուշառումների արդյունքում Գյումրիի երկու խոշոր կարի արտադրամասերում՝ «Լենտեքսում» ու «Սվետտեքսում» կորոնավիրուսով վարակվածների մեծ թիվ է հաստատվել: Կարի արտադրամասերում թեստավորում անցկացվել է այն բանից հետո,երբ մի քանի աշխատակիցներ դիմել են առաջնային օղակներ բուժօգնություն ստանալու համար։

«Երկու ընկերություններում էլ կատարվել է մեծ թվով աշխատակիցների նմուշառում՝ յուրաքանչյուրում 60-70 աշխատակից։ Թեստավորումից հետո և՛ «Լենտեքսում», և՛ «Սվետտեքսում» կան հաստատված դրական դեպքեր, յուրաքանչյուրում այս պահին վարակակիրները 20-ից ավելին են»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

Մարզպետի փոխանցմամբ` երկու ընկերություններում էլ այս պահին աշխատանքները դադարեցված են։ «Սվետտեքսում» տնօրինությունը որոշում է կայացել առայժմ չաշխատել  երկշաբաթյա ժամկետով, իսկ  «Լենտեքսում» դեռ քննարկումներ են ընթանում։

«Անհրաժեշտության դեպքում հնարավոր է նաև երկու ընկերություններին վերաբերող պարետի որոշում էլ լինի, բայց այս պահին դեռ չկա։ Բոլոր աշխատակիցներին հստակ ինքնամեկուսացման ցուցում է տրված։ Նրանց հետ կոնտակտավորների շրջանակն է ճշտվում, իսկ ընտանիքների անդամները գտնվում են պոլիկլինիկաների ու ամբուլատորիաների անմիջական հսկողության տակ։ Մեր մարզը բաժանված է 14 գոտիների, յուրաքանչյուր գոտին ունի իր պատասխանատու բժիշկն ու ոստիկանը, հենց նրանք էլ վերահսկում են մեկուսացածներին»,- նշեց Տիգրան Պետրոսյանը։

Իսկ մարզում վարակակիրների ու մեկուսացվածների թվի ավելացման մասին խոսելիս մարզպետը նշել է, որ սկսած հունիսի առաջին շաբաթվանից՝ մարզում նկատվում է վարակակիրների ու կոնտակտավորների թվի աճ, այս պահին մարզում տնային ինքնամեկուսացման մեջ է գտնվում 621 քաղաքացի, նրանցից 93-ի մոտ վիրուսը հաստատված և ունի անախտանիշ ընթացք։

«Մարտ ամսից սկսած՝ մարզում կար երկու խոշոր օջախ՝ Անիի տարածաշրջանն ու Գյումրին։ Հիմա ամենամեծ օջախը համարվում է Գյումրին, իսկ քաղաքում էլ երկու արտադրամասերն են փաստացի խոշոր օջախները։ Բայց գյուղական բնակավայրերից նույնպես ունենք կոնտակտավորներ ու վարակակիրներ, որոնց թիվը, ցավոք, ավելանում է»,- ասաց Տիգրան Պետրոսյանը։

Շիրակի մարզպետը նաև անդրադարձել է մարզում գործող ընկերություններում ու արտադրամասերում տեսչական մարմինների անցկացվող ստուգումներին, որոնք լինելու են շարունակական ու առաջնահերթությունը տրվելու է այն ընկերություններին, որտեղ աշխատողների թիվը մեծ է, ու վարակման ռիսկերը՝ մեծ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը Իրանի միջուկային օբյեկտներին ուղղված ԱՄՆ հարվածը անհավանական հաջողություն է անվանել

19:11 01.07.2025

Թրամփը Իրանի միջուկային օբյեկտներին ուղղված ԱՄՆ հարվածը անհավանական հաջողություն է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանի միջուկային օբյեկտներին ուղղված ամերիկյան հարվածները աներևակայելիորեն հաջող են եղել։ Նա դա հաստատել է Ֆլորիդա մեկնելուց առաջ Սպիտակ տան հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ԱՄՆ կատարելիք այցի վերաբերյալ հարցերին պատասխանելիս։ «Մենք շատ բաների մասին ենք խոսելու։ Օրինակ՝ Իրանում մեր հսկայական հաջողության մասին։ Մենք ունեցել […] ...

2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայում զոհվել է ավելի քան 56,500 պաղեստինցի

19:00 01.07.2025

2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայում զոհվել է ավելի քան 56,500 պաղեստինցի

Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերին՝ այնտեղ զինված հակամարտության սրումից ի վեր, զոհված պաղեստինցիների թիվը մոտենում է 56.7 հազարի։ Նման տվյալներ է տրամադրել պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը իր Telegram ալիքում։ «2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայում ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է 56,647-ի, ևս 134,105 մարդ վիրավորվել է», – ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։ Գազայի առողջապահության […] ...

Եգիպտոսի ԱԳՆ-ը հայտարարել է, որ միջնորդները աշխատում են Գազայում 60-օրյա հրադադարի վրա

18:51 01.07.2025

Եգիպտոսի ԱԳՆ-ը հայտարարել է, որ միջնորդները աշխատում են Գազայում 60-օրյա հրադադարի վրա

Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև անուղղակի բանակցությունների միջնորդները ձգտում են Գազայի հատվածում 60-օրյա հրադադարի հասնել, հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել Աթթին Կահիրեում իր օմանցի գործընկեր Բադր բին Համադ բին Համուդ ալ-Բուսաիդիի հետ մամուլի ասուլիսում։ «Եգիպտոսը և Կատարը, ամերիկյան կողմի հետ համակարգված, լուրջ ջանքեր են գործադրում հրադադարը վերականգնելու համար: Մենք ձգտում ենք 60-օրյա հրադադարի […] ...

ԱԺ արտահերթ նիստում քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

18:43 01.07.2025

ԱԺ արտահերթ նիստում քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենսդրական փաթեթի նախագիծն այսօր առաջին ընթերցմամբ քննարկվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նա ընդգծել է՝ օրենսդրական փաթեթը մանրամասնորեն քննարկվել է և արտացոլում է ոլորտային շահառուների կարծիքներն ու դիրքորոշումները: «Նախատեսում ենք, որ օրենքի ընդունմամբ ոլորտը կարգավորող […] ...

Միջազգային բարձրաստիճան համաժողով՝ նվիրված Դատախազության հիմնադրման 107-ամյակին

18:31 01.07.2025

Միջազգային բարձրաստիճան համաժողով՝ նվիրված Դատախազության հիմնադրման 107-ամյակին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, ՀՀ դատախազության հիմնադրման 107-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, Դիլիջանում 2025 թվականին հուլիսի 1-ին մեկնարկել է «Դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում. կոռուպցիա և փողերի լվացում» թեմայով միջազգային երկօրյա բարձրաստիճան համաժողովը, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Համաժողովը կազմակերպվել է Եվրոպական միության և Եվրոպայի […] ...

SHANTNEWS

18:00 01.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP