20:25 09.06.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի և բժիշկ-ռեանիմատոլոգ Արսեն Մանուկյանի հետ, ով թողնելով աշխատանքը Գերմանիայում՝ ժամանել է Երևան և ներգրավվել կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացում, անցկացրել է ճեպազրույց։
Վարչապետը նշել է, որ կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ստեղծված իրավիճակը շարունակում է մնալ լարված, բայց որոշակի կայունացման հույսեր են ի հայտ գալիս:
«Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը շարունակում է մնալ լարված, այնուամենայնիվ, շատ թույլ հույսեր են ի հայտ գալիս, որ որոշակի կայունացում ունենք և կայունացում ենք ունենալու: Սա պետք է ավելի բարձրացնի մեր զգոնությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը ևս մեկ անգամ քաղաքացիներին հորդորել է պահպանել պարետատան և Առողջապահության նախարարության կողմից սահմանված հակամահաճարակային կանոնները՝ կրել դիմակ, ձեռնոց, պահպանել սոցիալական հեռավորություն:
Կառավարության ղեկավարը սգո միջոցառումներ և պսակադրության արարողություն ունեցող ընտանիքներին հորդորել է արտակարգ դրության ընթացքում պահպանել հակահամաճարակային կանոնները:
«Շատ կարևոր ենք համարում սգո և պսակադրության միջոցառումների իրականացումը պարետատան սահմանած կանոններին համապատասխան: Հորդորում եմ, որպեսզի պսակադրության արարողություն ունեցող ընտանիքներն ու սգակիր ընտանիքները համագործակցեն ՏԻՄ-երի ու ոստիկանության հետ»,- ասել է վարչապետը։
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն իր հերթին նշել է, որ նախարարության «911» ծառայությունը միայն կորոնավիրուսի հետ կապված 2264 ահազանգ է սպասարկել:
«ԱԻՆ-ն առաջին օրվանից իր ողջ ներուժով միացել է պայքարին: Հաշվետու ժամանակահատվածում ԱԻՆ 911 ծառայության կողմից սպասարկվել է միայն կորոնավիրուսով պայմանավորված 2264 ահազանգ: Մեր քաղաքացիներից 294-ին տրվել է համապատասխան տեղեկատվություն, 983-ին՝ տրամադրվել է կորոնավիրուսի հետ կապված բժշկական խորհրդատվություն, 987-ին՝ հոգեբանական աջակցություն»,– ասել է Ցոլակյանը:
Նախարարը տեղեկացրել է, որ ԱԻՆ աշխատակիցներից 15-ը վարակված են կորոնավիրուսով, 82-ն՝ ինքնամեկուսացած են, իսկ 20-ն արդեն ապաքինվել են COVID-19-ից:
«Մեր համակարգում ևս կան վարակակիրներ, որոնք վարակվել են իրենց հարազատներից: Այս ընթացքում ընդհանուր առմամբ ունեցել ենք 35 վարակակիր, որոնցից 20-ն արդեն բուժվել են և վերադարձել շարք, 15-ը դեռ գտվում են բուժման մեջ: Ունենք 82 ինքնամեկուսացված»,- ասաց Ցոլակյանը՝ ավելացնելով, որ համակարգի ներսում վարակի բռնկում չեն ունեցել, քանի որ անմիջապես մեկուսացրել են վարակվածների հետ շփված աշխատակիցներին:
Կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքներին ներգրավվելու համար Գերմանիայից Հայաստան վերադարձած բժիշկ-ռեանիմատոլոգ Արսեն Մանուկյանը քաղաքացիներին խնդրել է հուլիսի 18-ին Գերմանիայում որդու 1-ամյակին մասնակցելու հնարավորություն տալ: Մանուկյանը նշել է, որ այդ հնարավորությունը կստեղծվի այն պարագայում, եթե հակահամաճարակային կանոնների համատարած պահպանմամբ կորոնավիրուսի համավարակը հետզարգացման զգալի տեմպ արձանագրի:
«Մայիսի վերջին կարդացի Առողջապահության նախարարի հայտարարությունն այն մասին, որ պահանջվում են մասնագետներ, հասկացա, որ ենթագիտակցության մեջ արդեն ունեմ կայացրած որոշում: Քննարկեցի նաև կնոջս հետ և իմացա, որ նա նույնպես կողմ է, պատրաստ է անհայտ ժամկետով միայնակ մնալ տանը, աշխատել և խնամել 10 ամսական որդուս: Գնեցի ինքնաթիռի առանց հետադարձի տոմս դեպի Երևան, իսկ հաջորդ օրն առավոտյան միացա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի թիմին: Հուլիսի 18-ին որդիս՝ Լևոնը կդառնա 1 տարեկան, հուսով եմ, որ մինչ այդ՝ կանոնների համատարած պահպանման հետևանքով, համաճարակի հետզարգացման այնպիսի տեմպ կունենանք, որ ես կկարողանամ վերադառնալ ընտանիքիս մոտ և մասնակցել որդուս առաջին տարեդարձին: Խնդրում եմ՝ բոլորդ օգնեք ինձ այդ հարցում»,- ասել է Արսեն Մանուկյանը՝ ավելացնելով, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի անձնակազմն օր ու գիշեր պատվով ու մեծ պրոֆեսիոնալիզմով կռիվ է տալիս մահվան դեմ:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Արսեն Մանուկյանին կայացրած որոշման, ինչպես նրա ընտանիքին՝ այդ որոշմանը համաձայնություն տալու համար։
«Ցանկանում եմ կրկին շնորհակալություն հայտնել մեր բոլոր բուժաշխատողներին՝ կատարվող աշխատանքի համար։ Երեկ ես եղա «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, տեսա, թե ինչպիսի հերոսական աշխատանքներ են կատարում մեր բժիշկները։ Տեսա, թե շնորհակալության ինչպիսի զգացում կա մեր քաղաքացիների՝ պացիենտների շրջանում։
Կարող եմ արձանագրել, որ մեր բուժհաստատություններում այս օրերին հաստատված է կորոնավիրուսի դեմ պայքարի ընտանեկան մթնոլորտ։ Նման մթնոլորտ պետք է հաստատվի ողջ Հայաստանում և դա պետք արտահայտվի հետևյալով. մեզանից յուրաքանչյուրն այս գործում պետք է անի այն, ինչ կարող է։ Իսկ մեզանից յուրաքանչյուրը կարող է անել շատ կարևոր բան. պահպանել հակահամաճարակային կանոնները՝ կրել դիմակ, ախտահանել ձեռքերը և պահպանել սոցիալական հեռավորություն»,– նշել է վարչապետը։
Ճեպազրույցի ավարտին պատասխանելով լրագրողի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը երկարացնելու հավանականությունը բավականին մեծ է:
«Կա արտակարգ դրությունը երկարաձգելու հավանականություն, և բավականին մեծ է այդ հավանականությունը: Կարծում եմ, որ արտակարգ դրությունը կերկարաձգվի»,- ասել է վարչապետը։
11:38 18.07.2025
Սարուխան գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 326 բույսՔրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Սարուխան գյուղի 57-ամյա բնակչուհին տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ սարուխանցի կնոջ տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 326 բույս։ Հանգամանքները պարզվում են: ...
11:24 18.07.2025
Տապը վտանգավոր է սրտանոթային համակարգի հիվանդություններ և շաքարային դիաբետ ունեցողների համար․ ՀՀ ԱՆՏապը վտանգավոր է սրտանոթային համակարգի հիվանդություններ և շաքարային դիաբետ ունեցողների համար: Բարձր ջերմաստիճանը ծանրաբեռնում է սիրտը և անոթները, արագացնում ջրի կորուստը, բարձրացնում կամ իջեցնում է զարկերակային ճնշումը: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Սա հատկապես վտանգավոր է զարկերակային գերճնշման, սրտային անբավարարության և շաքարային դիաբետի դեպքում։ Եթե ունեք սրտանոթային համակարգի հիվանդություններ․ Օրական խմե՛ք 1,5–2 լիտր […] ...
11:14 18.07.2025
Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու մեջՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքի նախկին ղեկավարը օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո դիտավորությամբ հայտարարագիր չի ներկայացրել: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2024 թվականի ապրիլի 22-ին Մադինա համայնքի նախկին ղեկավարը գրավոր ծանուցվել է 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը չներկայացնելու, ինչպես նաև դրանից հետո 30 օրվա ընթացքում համապատասխան հայտարարագիր ներկայացնելու պարտավորության, իսկ հակառակ դեպքում՝ 31-րդ օրը վարչական վարույթ իրականացնելու նպատակով հանձնաժողովին ներկայանալու վերաբերյալ: Հիշյալ անձը, սակայն, այդ ընթացքում չի ներկայացրել հայտարարագիրը և չի ներկայացել հանձնաժողովին: Դրանից հետո համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, և 2024 թվականի օգոստոսի 5-ին տեղի ունեցած՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության արդյունքում որոշում է կայացվել նրա նկատմամբ 200․000 ՀՀ դրամի չափով տուգանք նշանակելու մասին: Պատշաճ ծանուցվելով վարչական տուգանք կիրառված լինելու վերաբերյալ՝ համայնքի նախկին ղեկավարը 30-օրյա ժամկետում դարձյալ հայտարարագիր չի ներկայացրել իրավասու մարմնին՝ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, որի համար նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: ...
11:00 18.07.2025
Հնդկաստանը փորձարկել է երկու բալիստիկ հրթիռՀնդկաստանը հաջողությամբ փորձարկել է երկու կարճ հեռահարության բալիստիկ հրթիռ՝ Prithvi-II -ը և Agni-I-ը։ Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը մամուլի հաղորդագրության մեջ։ Փորձարկումները տեղի են ունեցել Չանդիպուրի (արևելյան Օդիշա նահանգ) փորձարկման հրապարակում։ Հրթիռները արձակվել են Ռազմավարական ուժերի հրամանատարության վերահսկողության ներքո։ «Բոլոր տեխնիկական և գործառնական պարամետրերը հաստատվել են», – ընդգծել է Հնդկաստանի ռազմական գերատեսչությունը։ Prithvi-II […] ...
10:50 18.07.2025
Ապարանի համայնքային ոստիկանները քանդված շինության հետնամասում հայտնաբերել են զենք-զինամթերքԲնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են կամավոր հանձնում ոստիկանություն: Հուլիսի 15-ին 911 է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Ջրամբար գյուղի քանդված շինության հետնամասում զենք-զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պարկ, որի մեջ կար որսորդական ողորկափող հրացան, նռնակ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, […] ...
10:41 18.07.2025
Հիմնանորոգվում է Վարդաղբյուր-Տաշիր ավտոճանապարհի մի հատվածըՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Հ-31, /Մ-1/-Վարդաղբյուր-Տաշիր – /Մ-3/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 0+000-կմ 5+000 հատվածը։ 5կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածը անցնում է Շիրակի մարզի Վարդաղբյուր բնակավայրի մոտով, Մուսայելյան գյուղով։ Նշված հանրապետական նշանակության ճանապարհը միմյանց է կապում Մ-1 և Մ-3 միջպետական ճանապարհները։ Ակնկալվում է, որ այս հատվածի հիմնանորոգումից հետո մեծապես կավելանա ճանապարհի երթևեկության ինտենսիվությունը։ «Ճանապարհային […] ...