11:42 20.06.2020
Տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր:
Մասնավորապես, «Արարատ-Արմենիա»-«Արարատ» խաղի երկրորդ կեսի սկզբում «Արարատ» ակումբի գործադիր տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանը VIP-օթյակից վիրավորանքներ (ոչ հայհոյանք) է հնչեցրել մրցավարների հասցեին: Իսկ խաղավերջում՝ մրցավարի կողմից «Արարատի» դարպասին 11-մետրանոց նշանակելուց հետո «Արարատ» ակումբի թարգմանիչ Վալերի Օգանեսյանի կողմից եղել են հայհոյախառը վիրավորանքներ մրցավարների հասցեին:
«Արարատ» թիմի մի քանի ֆուտբոլիստներ ևս հայհոյել են մրցավարներին, մեղադրել կողմնակալության մեջ: «Արարատ» թիմի ֆուտբոլիստ Լուկման Արունան էլ չորրորդ մրցավար Շահեն Աղայանի հասցեին հնչեցրել է սպառնալիքներ (I hate you, I will find you wherever you are․ ես ատում եմ քեզ, կգտնեմ քեզ, որտեղ էլ լինես):
Որոշվել է «Արարատի» գործադիր տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանին հայտարարել նկատողություն, «Արարատի» թարգմանիչ Վալերի Օգանեսյանին որակազրկել մինչև 29.06.2020թ., «Արարատ» ֆուտբոլային ակումբին տուգանել 150 հազար դրամով, «Արարատի» մի քանի ֆուտբոլիստների կողմից մրցավարներին հայհոյելու համար «Արարատ» ակումբին դարձյալ տուգանել 150 հազար դրամով, իսկ «Արարատ» թիմի ֆուտբոլիստ Լուկման Արունային որակազրկել մինչև 29.06.2020թ.՝ ակումբին տուգանելով ևս 150 հազար դրամով:
Նշվում է, որ խաղի ընթացքում «Արարատ-Արմենիայի» գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանը ևս դժգոհել է մրցավարությունից. առաջին խաղակեսի ընթացքում տրիբունայից մրցավարների հասցեին հնչել է մի քանի դիտողություն (առանց հայհոյանք), ինչի պատճառով Կարգապահական կոմիտեն «Արարատ-Արմենիային» հայտարարել է նկատողություն:
20:47 21.08.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Աբովյան փ. 22, 22ա շենքեր, Աբովյան փ. 1, 4/3, 4/6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Պուշկինի փ. 1, 3 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 8 շենք, Սայաթ-Նովայի պող. 10, 12 շենքեր […] ...
20:38 21.08.2025
Սպերցյանը դժգոհ է Գալիցկիից․ Իվան ԿարպովՀայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դժգոհ է ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկիի պահվածքից։ Այս մասին հաղորդում է Իվան Կարպովը: 25-ամյա հայ ֆուտբոլիստը դժգոհ է, որ Գալիցկին թույլ չի տալիս իրեն տեղափոխվել «Սաութհեմփթոն»: «Կրասնոդարի» նախագահն ավելի վաղ խոստացել էր բաց թողնել հայ կիսապաշտպանին այն դեպքում, եթե «Կրասնոդարը» Ռուսաստանի չեմպիոն դառնար: Սակայն դրանից հետո […] ...
20:26 21.08.2025
Վրաերթ՝ Զովունիում. կան տուժածներՕգոստոսի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Արսեն Մ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Զովունի գյուղի 1-ին փողոցում՝ «Դայմոնդ» սուպերմարկետի դիմաց՝ հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Սահականույշ Մ.-ին և 16-ամյա Մարի Մ.-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի հետևանքով […] ...
20:17 21.08.2025
Դրամաշնորհային մրցույթ՝ երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի համարՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակում հայտարարվում է երիտասարդ գիտնականների վերապատրաստման մրցույթ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Մրցույթի արդյունքում դրամաշնորհներ կտրամադրվեն երիտասարդ գիտնականներին՝ արտասահմանյան գիտահետազոտական կենտրոններում մասնագիտական վերապատրաստման և մեթոդաբանական գիտելիքի խորացմանն ուղղված դասընթացների մասնակցության համար։ Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով և մասնագիտություններով: Մրցույթն այս տարի իրականացվում է […] ...
20:09 21.08.2025
«Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» վերջնական առաջարկըՌուսաստանի չեմպիոն «Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» կատարած վերջնական առաջարկը, հաղորդում է РБ Спорт-ը: «Կրասնոդարը» վերջնական որոշում է կայացրել բաց չթողնել 25-ամյա ֆուտբոլիստին անգլիական ակումբ: Ակումբն այլ առաջարկների է սպասում: Որոշման գլխավոր պատճառն այն է, որ անգլիական կողմից գումար ստանալը բարդ է առկա պատժամիջոցների պայմաններում»,- նշում է աղբյուրը: Այդուհանդերձ, «Կրասնոդարը» դեմ չի եղել […] ...