15:37 19.06.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ հուլիսի 19-ին, 68 տարեկան հասակում կյանքից հեռացել է ռեժիսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուրեն Ռշտունին:
Սուրեն Ռշտունին ծնվել է հուլիսի 29-ին 1951թ.՝ Երևանում: 1969թ. ավարտել է Երևանի Հ. Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցը: 1969-ից աշխատել է Հայաստանի Հեռուստառադիոյի պետկոմում` որպես ռեժիսորի օգնական, 1971-ից` ռեժիսորի ասիստենտ, 1976-ից` ռեժիսոր: Որպես ռեժիսոր հեղինակել է մի շարք գրական, գեղարվեստական, սպորտային հաղորդումներ և անգլերեն լեզվի բեմադրություններ:
1986-89թթ․ հեռակա սովորել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի դպրոցական բաժնում: 1995թ., ֆրանսիական կառավարության հովանավորությամբ, գործուղվել է Փարիզ, որտեղի «Sirnea» կենտրոնում անցել է ռեժիսորական բարձրագույն կուրսեր: Ստանալով ռեժիսորի բարձր որակավորում` վերադարձել է Երևան և շարունակել աշխատանքը Հայաստանի Ազգային հեռուստատեսությունում` որպես գլխավոր ռեժիսոր:
1991-2004թթ․ եղել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության Ամանորի ժամանցային ծրագրերի գլխավոր ռեժիսորը: Մի շարք տեսաֆիլմերի հեղինակ և ռեժիսոր է` «Սիրված երգեր» (1997թ.), «Գարնանային պատմություններ» (1998թ.), «Մենք ենք, մեր հայերը» (1998թ.), «Ձմեռային գիշերվա հեքիաթը» (1999թ.), «Սիրո աստղ» (2004թ.), «Բաղնիքի ճակատագիրը կամ հեգնանքդ անուշ» (2010թ.) և այլն:
10 տարի անընդմեջ եթեր է հեռարձակել «Մեր լեզուն, մեր խոսքը» հաղորդաշարը, որն արժանացել է պետական մրցանակի: 4 տարի շարունակ ուղիղ եթեր է հեռարձակել «Կեսգիշերային ճեպընթաց» և «Շաբաթ երեկո» հաղորդաշարերը: 2006թ. եղել է «Հեռուստառադիոյի 50/80 ամյակ» համերգային նախագծի հեղինակն ու ռեժիսորը, 2007թ.` «4-րդ համահայկական խաղերի» կազմակերպիչն ու ռեժիսորը, 2008-09թթ․` Հանրային հեռուստատեսության «Շաբաթ երեկո» հաղորդաշարի գլխավոր ռեժիսորը, 2007-10թթ․` «2 աստղ» ժամանցային ծրագրի բեմադրող ռեժիսորը, 2008թ.` Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի 85-ամյակի հանդիսավոր միջոցառման գլխավոր ռեժիսորը, 2010թ.` «Սիրված երգեր` Մհեր և Սոնա Շահգելդյան» համերգի բեմադող ռեժիսորը և Ստեփանակերտի մարզադաշտում կազմակերպված Արցախի և բանակի տարեդարձին նվիրված հանդիսության գլխավոր ռեժիսորը: 2010-ից եթեր է հեռարձակել «Աշոտ Ղազարյանը հրավիրում է» ժամանցային հաղորդաշարը:
2007-ից դասավանդել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, եղել է Հեռուստաֆիլմերի և հեռուստածրագրերի ռեժիսուրա կուրսի ղեկավարը: 2013թ. «4-րդ համահայկական խաղերի» կազմակերպման համար ՀՀ նախագահի կողմից ստացել է պատվոգիր-շնորհակալագիր: 2006թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման:
Սուրեն Ռշտունին բացառիկ մտավորական էր, մշակույթի նվիրյալ, որն ուներ առանձնահատուկ ձեռագիր և անջնջելի հետք է թողել հայ հեռուստատեսության ոլորտում: Սուրեն Ռշտունու պայծառ հիշատակը երկար կմնա գործընկերների, մտերիմների, հասարակության սրտերում:
23:00 20.08.2025
Օգոստոսի 21-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 21-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի թիվ 27/3 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի Ա, Բ, Գ, և Դ մասնաշենքերի («Լույսեր» բնակելի համալիրի) գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...
22:58 20.08.2025
Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտումԵրևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Անցած երկու օրերի ընթացքում առանց տոմս երթևեկելու, այլ անձի արտոնությունից օգտվելու և հանրային տրանսպորտի վճարումը չկատարելու համար կազմվել է շուրջ 110 արձանագրություն։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:54 20.08.2025
Պորտուգալիայի ընտրանու առաջատարներից մեկը կարող է բաց թողնել Հայաստանի ընտրանու հետ հանդիպումը2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 6-ին «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Պորտուգալիայի հավաքականին: Մեծ է հավանականությունը, որ «Միլանի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ռաֆայել Լեաուն բաց կթողնի Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը վնասվածքի պատճառով։ Լրատվամիջոցների տվյալներով՝ նա խաղադաշտ կվերադառնա միջազգային դադարից հետո և կմասնակցի Ա Սերիայի երրորդ տուրի խաղին։ ...
22:49 20.08.2025
Երևանում խոշոր հրդեհ է բռնկվել․ հրշեջները ավտոտնակում հայտնաբերել են անգիտակից տղամարդու ու նրան մոտեցրել շտապօգնությանըՕգոստոսի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի 34 Գ շենքի մոտ ավտոտնակներից մեկում կրակ է ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ […] ...
22:43 20.08.2025
Լուսառատ գյուղում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են դրա տարածումըՕգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսառատ գյուղում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Վեդիի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարրաները նախ կանխել են Արարատի մարզի բնակիչ 21-ամյա […] ...
22:37 20.08.2025
«Նոայի» հայտացուցակը ԿԼ-ի որակավորման փլեյ-օֆֆում«Նոայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ. Օգնյեն Չանչարևիչ, Արթուր Կոնեգլյան, Կիմ Թովմասյան, Դավիթ Ավետիսյան։ Պաշտպաններ. Սերգեյ Մուրադյան, Գուդմունդուր Թորարինսոն, Էրիկ Բոակյե, Հովհաննես Համբարձումյան, Դավիդ Սուալեհե, Գունսալու Սիլվա, Ներմին Զոլոտիչ։ Կիսապաշտպաններ. Արտակ Դաշյան, Իմրան Ուլադ Օմար, Տակուտո Օշիմա, Զավեն Խուդավերդյան, Գոռ Մանվելյան, Յան Էթեկի, Հովհաննես Հարությունյան։ Հարձակվողներ. Հելդեր Ֆերեյրա, […] ...