13:50 20.06.2020
ԱՀԿ-ն ԵՄ աջակցությամբ իրականացրեց առողջապահական ոլորտի կազմակերպությունների հերթական հանդիպումը՝ նվիրված ԱԱՊ օղակում Կովիդ 19-ի արձագանքման քաղաքականությանը և ԱՀԿ համապատասխան ուղեցույցներին։ Թեման հատկապես կարևոր էր, քանի որ Հայաստանում ԱԱՊ օղակը սկսել է էական դերակատարում ունենալ Կովիդ-19-ի արձագանքման հարցում։ Հանդիպումը նաև պահանջված էր ոլորտի կազմակերպությունների կողմից, քանի որ վերջիններս մեծապես աջակցում են ԱԱՊ օղակին քաղաքային և գյուղական վայրերում։ Հանդիպումը կազմակերպվել էր ԱՀԿ-ի Ալմաթայի ԱԱՊ կենտրոնի և Եվրոպայում ԱՀԿ առողջապահական արտակարգ իրավիճակների ծրագրի սերտ համագործակցությամբ։
Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի, ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևի և Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սերրանո Դե Լա Ռոսայի ողջույնի խոսքից հետո, ԱՀԿ ԱԱՊ կենտրոնի նորանշանակ ղեկավար Մելիտա Յակաբը ներկայացրեց Կովիդի համավարակով պայմանավորված նոր իրականության մեջ առողջապահական համակարգերի շարունակականության ապահովման վերաբերյալ ԱՀԿ ռազմավարական ուղղությունները։
ԱՀԿ խորհրդատու, անդալուզիական հանրային առողջապահության ֆակուլտետի դասախոս Դանիել Լոպեզ Ակունան ներկայացրեց ԱԱՊ համակարգի վերաբերյալ ԱՀԿ նոր մոտեցումները։ ԱՀԿ առողջապահական արտակարգ իրավիճակների կառավարման ծրագրի կլինիկական ծառայությունների կազմակերպման ոլորտի ղեկավար Քերոլայն Բրաունը ներկայացրեց որոշակի կանխատեսումներ կապված Հայաստանում զարգացող իրավիճակի և առողջապահական համակարգի կարողությունների զարգացման հետ, որտեղ ԱԱՊ օղակը կարող է էական դերակատարում ունենալ հիվանդանոցների թեթևացման հարցում։ Այս համատեքստում առաջարկվեց ԱԱՊ օղակի կարողությունների գնահատման փորձնական ծրագիր` երկրին COVID-19-ի արձագանքման հարցում աջակցելու համար։
17:53 05.07.2025
Իլյա Տոպուրիան երբեք չի մենամարտել մրցակիցների դեմ` նրանց լավագույն մարզավիճակում գտնվելու ժամանակ․ Արման ԾառուկյանUFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը կրկին հեգնել է թեթև քաշային կարգի նորընծա չեմպիոն, անկախ քաշային կարգից (P4P) դասակարգման աղյուսակի նոր առաջատար, վրացի Իլյա Տոպուրիային: «Օրվա զվարճալի փաստը. Իլյա Տոպուրիան երբեք չի մենամարտել մրցակիցների դեմ` նրանց լավագույն մարզավիճակում գտնվելու ժամանակ», – գրել է 28-ամյա հայ մարտիկը։ Ավելի վաղ Ծառուկյանը հայտարարել էր, որ Տոպուրիան խուսափում է […] ...
17:50 05.07.2025
ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքումԶՈՒ նվագախումբը տոնական քայլերթ է կատարել մայրաքաղաքում: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...
17:44 05.07.2025
Հրդեհ՝ ավտոտնակումՀուլիսի 5-ին՝ ժամը 13:30-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի 81-րդ փողոցում այրվում է ավտոտնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորամարգ գյուղի Ազատության փողոցում գտնվող երկու ավտոտնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։58-ին, մարվել՝ […] ...
17:38 05.07.2025
Քննարկվել են հայ-ղրղզական միջպետական փոխգործակցության հարցեր2025 թ․ հուլիսի 4-ին տեղի է ունեցել Ղրղզական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանի (նստավայրը՝ Աստանա) հանդիպումը ՂՀ էկոնոմիկայի և առևտրի նախարարի տեղակալ Սանժառբեկ Բոլոտովի հետ։ Ինչպես տեղեկացնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից, հանդիպմանը, երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների շեշտադրմամբ, դիտարկվել է Հայաստանի՝ Ղրղզստանի հետ միջպետական փոխգործակցության հարցերի լայն շրջանակ։ Հայ-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում […] ...
17:30 05.07.2025
45-րդ հանդիպումը. «Կրթվելը նորաձև է» Գյումրիում«Կրթվելը նորաձև է» շարժման 45-րդ հանդիպումը տեղի է ունենում հայրաքաղաքում: Մինչ միջոցառման մեկնարկը, վարչապետն ու իր տիկինը ծաղիկներ են խոնարհում Գյումրու թատերական հրապարակում գտնվող Մհեր Մկրտչյանի հուշարձանին: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...