19:34 14.06.2018
Աշխարհի գավաթը մինչև Մոսկվա հասնելը շրջեց 51 երկրում, այդ թվում՝ Հայաստանում: Այսքանով էլ, առայժմ, սահմանափակվում է Հայաստանի կապը աշխարհի առաջնության հետ, եթե իհարկե հաշվի չառնենք, թե Ռուսաստանում բնակվող քանի հազար մեր հայրենակիցներ տեսականորեն հնարավորություն ունեն ներկա լինել խաղերին:
Ի դեպ, դեռ երկու շաբաթ առաջ 2 միլիոն 300 հազար տոմս, կամ ընդհանուր տոմսերի 90 տոկոսն արդեն վաճառված էր: Շուրջ 90 հազար տոմս միայն ամերիկացիներն են գնել, 80 հազար՝ բրազիլացիները, 70 հազար՝ կոլումբիացիները: Ավստրալիան ու Անգլիան ևս առավել մեծ թվով տոմսեր գնած երկրների թոփ-տասնյակում են, չնայած որ այս երկրների կառավարությունները ռուսների հետ քաղաքական սկանդալներից հետո որոշեցին բոյկոտել առաջնությունը: Անգլիական մի պարբերական նույնիսկ գրեց, թե Ռուսաստանում մարզված կանանց հատուկ խմբեր են կազմավորվում, որոնց միակ գործը անգլիացի զբոսաշրջիկներին ծեծելն է: Առնվազն 40 հազար անգլիացի երկրպագու այդ լուրերին լուրջ չվերաբերվեց և եկավ Ռուսաստան՝ աշխարհի խաղերը տեղում դիտելու:
Աշխարհի առաջնությանը ներգրավված 11 ռուսական քաղաքներում, ընդհանուր առմամբ, մեկ միլիոնից ավելի զբոսաշրջիկների են սպասում: Սակայն քննադատություններն ու առաջնության կազմակերպման մանրումեծ թերությունների մասին հատկապես արևմտյան մամուլի հրապարակումները հիմա էլ չեն դադարում:
Վերջերս Վոլգոգրադի նորակառույց մարզադաշտի զուգարաններից մեկի լուսանկարը հրապարակվեց: Շինարարները մոռացել էին զուգարանակոնքերի միջև միջնապատեր տեղադրել: Շատերը միանգամից օլիմպիական Սոչիի հյուրանոցներից մեկի երկու զուգարանակոնքով նկարը հիշեցին:
Իսկական երկրպագուների համար, սակայն նման թերությունները անհարմարություն չեն: Բրազիլացիները, օրինակ, ամեն թերության կհարմարվեն, միայն թե իրենց սիրելի հավաքականը հաղթի: Ի դեպ, Բրազիլիայում որոշել են հավաքականի խաղերի ժամերը դարձնել ոչ աշխատանքային: Միևնույն է, երբ Բրազիլիան է խաղում, ոչ մի բրազիլացի չի աշխատելու, ավելի լավ է օրենքով չաշխատեն, հետո չաշխատած օրերը լրացնեն ազատ օրերի հաշվին: Այսպես են որոշել իշխանությունները:
Լատինամերիկյան երկրներում ֆուտբոլը մի ուրիշ կիրք է, ֆուտբոլիստներին էլ ներելի է ամեն ինչ: Օրինակ՝ Արգենտինայի հավաքականի մարզիչը՝ Խորխե Սամպաոլին, առաջնության նախօրեին հայտնվել է սեքսուալ սկանդալի մեջ: Նա փորձել է սեռական բնույթի ոտնձգություններ անել հավաքականի խոհարարի հանդեպ: Այս պատմությունը, սակայն, Արգենտինայում ջրի երես չեն հանում: Լուրեր տարածվեցին, թե Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը անձամբ է գումար վճարել խոհարարին լռության համար, իսկ 58-ամյա Սամպաոլին հանգիստ խղճով հավաքականի հետ մեկնել է Մոսկվա:
Իսկ Մեքսիկայի գրեթե ամբողջ հավաքականը՝ 9 ֆուտբոլիստ մինչ Ռուսաստան գալը Մեխիկոյի հայտնի հյուրանոցներից մեկում զվարճանքներ է կազմակերպել 30 մարմնավաճառուհիների հետ: Հասարակությունում սա նորմալ են ընդունել: Ասել են՝ տղաները մարզումներից չեն բացակայել, իսկ իրենց հանգիստը կազմակերպել են ինչպես ցանկացել են:
Բայց ամենահետաքրքիր սկանդալը ՌԴ-ում է գրանցվել: Պետդումայի՝ կանանց և երեխաների հարցերով հանձնաժողովի նախագահ Տամարա Պլետնյովան առաջարկել է աշխարհի առաջնության ժամանակ արգելել է ռուս կականց կապեր հաստատել արտասահմանցի զբոսաշրջիկներ հետ: Պլետնյովան հիշեցրել է, որ 1980 թվականի մոսկովյան օլիմպիադայից հետո երկրում մեծ թվով միայնակ մայրեր հայտնվեցին:
19:54 05.05.2025
«Պիզան» 34 տարի անց վերադարձել է Ա Սերիա19:54 05.05.2025
«Պիզան» 34 տարի անց վերադարձել է Ա Սերիա«Պիզան» հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Իտալիայի Ա Սերիայում։ Տոսկանական ակումբը Բ Սերիայի 37-րդ տուրում մրցակցի դաշտում 0-1 հաշվով պարտվել է «Բարիին», սակայն նվաճել է ուժեղագույնների խմբի ուղեգիր։ Ֆիլիպո Ինձագիի գլխավորած թիմն առաջնության ավարտից երկու տուր առաջ 9 միավորով առաջ է երրորդ տեղը զբաղեցնող «Սպեցիայից»։ «Պիզան» ունի 72, «Սպեցիան»` 63 միավոր։ «Պիզան» Ա Սերիայի ուղեգիր է […] ...
19:50 05.05.2025
50-ամյա տղամարդը այգի էր նետել հրազենը. նա ձերբակալվել էՀամայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բերդ քաղաքի 50-ամյա բնակիչն առանձնատանը ապօրինի զենք-զինամթերք է պահում: Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկանները մեկնել են նշված հասցե: 50-ամյա տանտերը պատուհանից այգի է նետել հրազեն, ինչը նկատվել է ոստիկանների կողմից: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Բերդի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, […] ...
19:44 05.05.2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 6-ին՝ ժամը 11.00-ից 15.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։ ...
19:40 05.05.2025
ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստԱյսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Քննարկվել են մայիսի 6-ին մեկնարկող Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգային հարցերը: ...
19:30 05.05.2025
Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2101»-ը․ կան տուժածներԱյսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 41 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Վեդիի կամրջի հարևանությամբ, բախվել են Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Արտակ Թ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 63-ամյա Մելքում Ս․-ի վարած «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է […] ...