17:30 22.06.2020
Շարունակվում է ՀՀ Ազգային ժողովի վերազինումը ժամանակակից խորհրդարանի համար անհրաժեշտ նոր բաղկացուցիչներով: Այդ մասին ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Մեծ ուրախությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ պատգամավորների, աշխատակազմի աշխատակիցների համար հիմնել և տեխնոլոգիական վերջին չափանիշներով հագեցրել ենք ՀՀ Ազգային ժողովի էլեկտրոնային գրադարանը: Ուրախ եմ նշել նաև, որ բանակցել ենք միջազգային գրադարանների հետ և ստացել վերջիններիս էլեկտրոնային գրքերի բազաներից օգտվելու հնարավորություն»,- գրել է Գալստյանը:
Դրանք են․
Միջազգային էլեկտրոնային գրադարաններ
1. World Digital Library – Համաշխարհային թվային գրադարանը (WDL) ԱՄՆ նախագիծ է: Այն Կոնգրեսի գրադարանն է, որն իրականացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ և աշխարհի տարբեր երկրների գրադարանների, արխիվների, թանգարանների, ուսումնական հաստատությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ: WDL-ն ինտերնետում բազմալեզու ձևաչափով հասանելի է դարձնում բոլոր երկրների մշակույթների կարևոր և առաջնային նյութեր:
2. Economist – Տնտեսությանն առնչվող նորությունների պարբերական է, ներառում է աշխարհի բոլոր երկրներում առկա տնտեսական իրավիճակի մասին նորություններ, վերլուծություններ, համեմատություններ։
3. JSTOR-ը թվային գրադարան է գիտնականների, հետազոտողների և ուսանողների համար։ Հավաքածուներում ընդգրկված են գիտական աշխատություններ, գրականության մասին ամսագրեր, գիտական մենագրություններ, վստահելի ինստիտուտների հետազոտական զեկույցներ, 250-ից ավելի հայտնի գիտնական հրատարակիչների ավելի քան 85,000 դասագիրք:
4. LexisNexis – Իրավական, կարգավորող և գործարար տեղեկատվության և վերլուծության առաջատար գլոբալ մատակարար է․ օգտակար է փաստաբանների, կորպորացիաների համար, գործընկեր է առաջատար համաշխարհային ասոցիացիաների և հաճախորդների հետ։
5. EUR-lex – ԵՄ օրենսդրության առցանց հարթակ է, որն ապահովում է ԵՄ իրավաբանական փաստաթղթերին պաշտոնական և առավել ընդգրկուն հասանելիություն: Հասանելի է ԵՄ բոլոր 24 պաշտոնական լեզուներով, որը թարմացվում է յուրաքանչյուր օր:
Հայալեզու էլեկտրոնային գրադարաններ
6. ՀԱՀ Հայ մատենագրության թվանշային գրադարան – «Հայ մատենագրութեան թուանշային գրադարան»-ում տեղադրված են բաց մատչելիության տեքստեր, գրքեր և հոդվածներ։
7. Մատենադարանի թվային գրադարան – Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ՝ Մատենադարանի թվային գրադարանն է, որտեղ առկա են բազմաթիվ էլեկտրոնային ոչ միայն պատմական գրքեր, այլև գիտահետազոտական հրատարակություններ, որոնք հասանելի են հանրությանը։
8. ՀԱԱՀ գրադարան – Հայաստանի ազգային ագրարային համալսարանի էլեկտրոնային գրադարանն է, որտեղ կան բազմաթիվ էլեկտրոնային գրքեր օգտակար հետազոտություններ կատարելու կամ օրենսդրություն մշակելու համար։
9. ԵՊՀ հրատարակչություն – Երևանի պետական համալսարանի էլեկտրոնային գրադարանն է, որտեղ հասանելի են տարբեր ոլորտների վերաբերյալ բազմաթիվ էլեկտրոնային գրքեր, գիտահետազոտական աշխատություններ։
17:53 05.07.2025
Իլյա Տոպուրիան երբեք չի մենամարտել մրցակիցների դեմ` նրանց լավագույն մարզավիճակում գտնվելու ժամանակ․ Արման ԾառուկյանUFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը կրկին հեգնել է թեթև քաշային կարգի նորընծա չեմպիոն, անկախ քաշային կարգից (P4P) դասակարգման աղյուսակի նոր առաջատար, վրացի Իլյա Տոպուրիային: «Օրվա զվարճալի փաստը. Իլյա Տոպուրիան երբեք չի մենամարտել մրցակիցների դեմ` նրանց լավագույն մարզավիճակում գտնվելու ժամանակ», – գրել է 28-ամյա հայ մարտիկը։ Ավելի վաղ Ծառուկյանը հայտարարել էր, որ Տոպուրիան խուսափում է […] ...
17:50 05.07.2025
ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքումԶՈՒ նվագախումբը տոնական քայլերթ է կատարել մայրաքաղաքում: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...
17:44 05.07.2025
Հրդեհ՝ ավտոտնակումՀուլիսի 5-ին՝ ժամը 13:30-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի 81-րդ փողոցում այրվում է ավտոտնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորամարգ գյուղի Ազատության փողոցում գտնվող երկու ավտոտնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։58-ին, մարվել՝ […] ...
17:38 05.07.2025
Քննարկվել են հայ-ղրղզական միջպետական փոխգործակցության հարցեր2025 թ․ հուլիսի 4-ին տեղի է ունեցել Ղրղզական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանի (նստավայրը՝ Աստանա) հանդիպումը ՂՀ էկոնոմիկայի և առևտրի նախարարի տեղակալ Սանժառբեկ Բոլոտովի հետ։ Ինչպես տեղեկացնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից, հանդիպմանը, երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների շեշտադրմամբ, դիտարկվել է Հայաստանի՝ Ղրղզստանի հետ միջպետական փոխգործակցության հարցերի լայն շրջանակ։ Հայ-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում […] ...
17:30 05.07.2025
45-րդ հանդիպումը. «Կրթվելը նորաձև է» Գյումրիում«Կրթվելը նորաձև է» շարժման 45-րդ հանդիպումը տեղի է ունենում հայրաքաղաքում: Մինչ միջոցառման մեկնարկը, վարչապետն ու իր տիկինը ծաղիկներ են խոնարհում Գյումրու թատերական հրապարակում գտնվող Մհեր Մկրտչյանի հուշարձանին: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...