Տարածքի ազատման խնդիրը՝ դատական վեճի առարկա Գյումրիի քաղաքապետարանի և սեփականատիրոջ միջև – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

Տարածքի ազատման խնդիրը՝ դատական վեճի առարկա Գյումրիի քաղաքապետարանի և սեփականատիրոջ միջև

18:16 22.06.2020

Գյումրիի Տիգրան Մեծի փողոցում գտնվող տաղավարի տեղափոխման հարցը դարձել է դատական հայցի հիմք: Սեփականատերն ու  քաղաքապետարանը համաձայնության չեն գալիս տարածքի ազատման հարցում: Վիճարկում են այն հողակտորի պատկանելությունը, որի վրա տեղադրված է տաղավարը:

Քաղաքապետարանը համարում է, որ տաղավարը տեղադրված է համայնքապատկան ու ընդհանուր օգտագործման տարածքում՝ մայթի վրա, իսկ սեփականատերը պնդում է, որ տաղավարն ու հողատարածքը միասին աճուրդով 1990-ականներին է գնել ու չի պատրաստվում հեռացնել: Գործի դատական քննությունը հասել է Վերաքննիչ դատարան, որտեղ վճիռը բեկանվել է, ու նոր քննություն է նշանակվել:

Նախկին Լենինի պողոտայի թիվ 11 մթերային խանութն է: Թե երբ է այն այստեղ հայտնվել, ստույգ տարածքի բնակիչներն էլ չգիտեն: Խորհրդային տարիներին մթերային, պտուղ-բանջարեղենի խանութները կառուցվել են մետաղե կոնստրուկցիաներով: 90-ականներին այս շինություններն էլ աճուրդով օտարվեցին: Նախկին Լենինի պողոտայի, այժմ Տիգրան Մեծի փողոցի նախկին խանութը 1995-ին աճուրդով ձեռք է բերել Գյումրիի բնակիչ Արամ Մանուկյանը: Նախ՝ որպես պահեստ, հետո հացի փուռ է ծառայել:

Վերջին տարիներին տարածքը դատարկ է: Բնակիչներն էլ դիմել են քաղաքապետարան ու պահանջել չշահագործվող տաղավարը ապամոնտաժել:

Տարածքն ազատելու պահանջը օրակարգային դարձավ Տիգրան Մեծի փողոցի հիմնանորոգման ժամանակ: Այդ ժամանակ տարածքի սեփականատերը քաղաքապետարանից գրություն է ստացել, որ որտեղ գտնվում է տաղավարը, Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված տարածք է, այսինքն՝ ընդհանուր օգտագործման հողակտոր՝ մայթ ու չի կարող օտարվել, մինչդեռ սեփականատերը համոզված նշում է, որ 1995-ին աճուրդով գնել է տաղավարը հողատարածքի հետ միասին:

«Փաստորեն ես 5 մլն դրամ եմ վճարել շինության համար և լինելով տաղավարի սեփականատերը, ինչպես նաև տակի հողակտորի սեփականատերը, այսօր չեմ կարողանում իրականացնել իմ իրավունքներն ու պարտականությունները: Տաղավարը համապատասխանում է քաղաքաշինական բոլոր նորմերին: Գտնվում է մայթի եզրին և եթե նայենք, տաղավարը հավասար հարթության վրա է բոլոր մյուս շենքերի հետ: Եթե օրենքի խախտում լիներ, պետությունը չէր վաճառի շենքը, այլ կքանդեր: Խնդիրը վերաբերում  էր նրան, որ տաղավարը ոչ թե խանգարում էր շինարարությանը, այլ վերանորոգման առիթը փորձում են օգտագործել՝ հարցն իրենց ուզած ձևով լուծելու»,- այսօր հրավիրած ասուլիսում ասել է սեփականատեր Արամ Մանուկյանը:

Քաղաքապետարանն էլ իր ունեցած փաստաթուղթն է ներկայացնում, համաձայն որի՝ Արամ Մանուկյանը աճուրդով գնել է միայն տաղավարը, ոչ թե հողակտորը, որն օտարման ենթակա չէ: Սեփականատերն էլ իր հերթին է երկու տարբեր փաստաթղթերով ներկայացնում հակասությունը, որը վերաբերում է տվյալ հողակտորի նշանակությանը:

Քաղաքապետարանի գրությամբ տարածքը ընդհանուր օգտագործման գոտի է, իսկ կադաստրով տարածքը հասարակական կառուցապատման համար է նախատեսված: Որտեղի՞ց է հակասությունը, երբ Կադաստրի կոմիտեն, ըստ կարգի, հողատարածքների գործառնական նշանակության մասին տեղեկությունները քաղաքապետարանից է ճշտում: Քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետը բացատրում է՝ հնարավոր է՝ փոփոխություններ են կատարվել, որոնք կադաստրում չեն արտացոլվել: Ամեն դեպքում, հողի նշանակության համար, ըստ նրա, հիմք է ընդունվում բոլորովին այլ փաստաթուղթ:

«Պրակտիկայում նման դեպքեր հանդիպում են: Ամեն դեպքում հիմնարար փաստաթուղթ է համարվում գլխավոր հատակագիծը: Հնարավոր է պատճառներ են եղել, որ համապատասխան փոփոխությունները չեն երևացել կադաստրում, բայց դա չի նշանակում, որ մայթի տարածքը կարող է օտարվել: Հիմք է ընդունվում հատակագիծը, իսկ հատակագծով երևում է, որ մայթ է:

Օտարվել է ընդամենը տաղավարը, ոչ թե տաղավարի զբաղեցրած տարածքը: Սա քաղաքացուն իրավունք չի տալիս ենթադրելու, որ իրեն սեփականության իրավունքով պատկանում է ոչ միայն տաղավարը, այլև հողակտորը»,- SHANTNEWS.am-ին ասել է Գյումրու քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետ Աննա Մանուկյանը:

Գյումրիի գլխավոր հատակագիծը որպես հիմք ներկայացվել է վարչական դատարանում, որտեղ Արամ Մանուկյանը վիճարկել է քաղաքապետարանի գրությունն այն մասին, որ հողատարածքը ընդհանուր օգտագործման է: Դատարանը քաղաքապետարանի գրությունը անվավեր է համարել: Քաղաքապետարանը որոշումը բողոքարկել է Վերաքննիչ դատարանում, վերջինս էլ բեկանել է վարչական դատարանի որոշումը և նորից ուղարկել քննության: Բեկանման հիմքը եղել է այն, որ քաղաքապետարանը չի ներկայացրել դատարանին համապատասխան ապացույցներ:

Հունիսի 30-ին նորից է սկսվելու հայցի քննությունը վարչական դատարանի Գյումրիի նստավայրում, իսկ մայթի ասֆալտապատումը, որին տաղավարը խանգարում էր, կատարվել է: Միայն տաղավարի բոլոր կողմերից մոտ մեկական մետր խճապատ տարածք է մնացել, հավանաբար այն բանի համար, որ հետո, եթե որոշում կայացվի տաղավարը հանելու մասին, ասֆալտը չվնասվի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

45-րդ հանդիպումը. «Կրթվելը նորաձև է» Գյումրիում

17:30 05.07.2025

45-րդ հանդիպումը. «Կրթվելը նորաձև է» Գյումրիում

«Կրթվելը նորաձև է» շարժման 45-րդ հանդիպումը տեղի է ունենում հայրաքաղաքում: Մինչ միջոցառման մեկնարկը, վարչապետն ու իր տիկինը ծաղիկներ են խոնարհում Գյումրու թատերական հրապարակում գտնվող Մհեր Մկրտչյանի հուշարձանին: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն աշխատանքային այցով Իսպանիայում է

17:21 05.07.2025

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն աշխատանքային այցով Իսպանիայում է

Հուլիսի 3-ին Մադրիդում մեկնարկել է Հայկական բժշկական համաշխարհային 14-րդ կոնգրեսը, որին մասնակցում է նաև ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը։ Զարեհ Սինանյանը հանդես է եկել ողջույնի խոսքով և որպես մոդերատոր վարել է «Բժշկական կազմակերպությունները գլոբալ մասշտաբով» պանելային նիստը։ «Ավելի քան հիսուն տարվա պատմություն ունեցող այս հեղինակավոր հարթակը բացառիկ հնարավորություն է մասնագիտական երկխոսության, փորձի փոխանակման և համագործակցության […] ...

Գյումրիում մեքենաներից գողություն կատարած երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմնին

17:10 05.07.2025

Գյումրիում մեքենաներից գողություն կատարած երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմնին

Հունիսի 10-ին Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում տված 75-ամյա քաղաքացին հայտնել էր, որ որ հունիսի 9-ի ժամը 19-ից հունիսի 10-ի ժամը 10:30-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Գյումրիի Սայաթ-Նովայի փողոցի շենքերից մեկի մոտ կայանված՝ իր կողմից շահագործվող ավտոմեքենայի կողային հայելիները։ Նույն օրը նույնատիպ հաղորդում էր ստացվել նաև Գյումրիի մեկ այլ բնակչից. հունիսի 9-ի ժամը 16-ից հունիսի […] ...

Արման Մուսիկյանը և Նարեկ Նիկողոսյանը կշարունակեն պայքարը բրոնզե մեդալի համար․ Մ20 ԵԱ

16:55 05.07.2025

Արման Մուսիկյանը և Նարեկ Նիկողոսյանը կշարունակեն պայքարը բրոնզե մեդալի համար․ Մ20 ԵԱ

Իտալիայի Կաորլե քաղաքում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության առաջին մրցումային օրը գորգ դուրս եկած Հայաստանի 5 ներկայացուցիչներից երկուսը կշարունակեն պայքարը: Արման Մուսիկյանը (65 կգ) և Նարեկ Նիկողոսյանը (79 կգ) պարտվել են քառորդ եզրափակչում, իսկ նրանց հաղթած ըմբիշները հասել են եզրափակիչ։ Հայաստանի 2 ներկայացուցիչները այսօր սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն: Սաշա Պետրոսյանը (57 կգ), […] ...

Պետություն-եկեղեցի, ո՞վ ո՞ւմ գործերին է միջամտում. Հեռանկար բանավեճ

16:42 05.07.2025

Պետություն-եկեղեցի, ո՞վ ո՞ւմ գործերին է միջամտում. Հեռանկար բանավեճ

Նիկոլ Փաշինյանը շարունակում է պահանջներ ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Ինչպե՞ս պետք է այս ամենը գնահատվի: Պետության անօրինական միջամտություն եկեղեցու գործերի՞ն, թե՞ հայ քրիստոնեայի հիմնավոր մտահոգություն հոգևորականների բարոյական վարքագծի կապակցությամբ: Արդյո՞ք Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջը օրինական ու տեղին է: Ի՞նչ կապ ունեն ձերբակալված եպիսկոպոսները հեղաշրջման ենթադրյալ փորձի հետ: Գործարար Սամվել Կարապետյանի հետապնդումը ունի՞ քաղաքական […] ...

Ստամբուլում երկրաշարժ է տեղի ունեցել

16:27 05.07.2025

Ստամբուլում երկրաշարժ է տեղի ունեցել

Ստամբուլում 4.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Türkiye թերթը։ «Ստամբուլում տեղի է ունեցել 4.2 մագնիտուդով երկրաշարժ», – գրում է հրատարակությունը։ Թուրքիայի աղետների կառավարման վարչության տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.8 մագնիտուդ։ Հնարավոր վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: ...

BACK_TO_TOP