Հաշմանդամության կարգի վերափորձաքննություններն անցկացվում են առցանց դիմումների հիման վրա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC

Հաշմանդամության կարգի վերափորձաքննություններն անցկացվում են առցանց դիմումների հիման վրա

14:00 23.06.2020

Բժշկասոցիալական փորձագիտական մարզային նախկին հանձնաժողովները լուծարվել են, դրանց փոխարեն քաղաքացիներին փորձաքննում ու հաշմանդամության կարգ են տալիս աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շրջիկ հանձնաժողովները: Այս ընթացքում փոփոխվել է նաև քաղաքացիների դիմելիության կարգը, այն պարզեցվել է։

Չի փոխվել բժշկափորձագիտական հանձնաժողովի որոշման հետ ունեցած անհամաձայնությունների բողոքարկման կարգը՝ նախկինի պես կլուծվեն նախարարությանը կից գործող վերափորձաքննական հանձնաժողովի վերջնական եզրակացության հիման վրա:

Բժշկափորձագիտական  մարզային հանձնաժողովները չեն գործում ապրիլի 8-ից: Մարզային 24 հանձնաժողովները լուծարվեցին, որին հաջորդեց վերակազմավորման գործընթաց, իսկ այդ ընթացքում համավարակն ու կարանտինային ռեժիմն էլ ազդեցին, որ քաղաքացիների փորձաքննությունը դադարեցվի։

Փոփոխությունների պատճառով ժամկետային ու նոր փորձաքննություններ են կուտակվել: Մարզային նախկին  մշտական հանձնաժողովի փոխարեն շրջիկ հանձնաժողով է աշխատում:

Հաշմանդամության կարգ ստանալու համար քաղաքացիները բժիշկ մասնագետների մոտ գալիս են միայն հատուկ դեպքերում։

«Փորձաքննում ենք հիմնականում առաջին անգամ բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվող հիվանդներին, մինչև 18 տարեկան երեխաներին և 18 տարեկանից բարձր, երբ հաշմանդամության խումբ ենք սահմանում կենսաթոշակային տարիքի մարդկանց համար»,- նշում է Շիրակի և Լոռու մարզերի թիվ 4 ԲՍՓ բաժնի ղեկավար Լուսինե Հաջյանը։

Իսկ այն քաղաքացիները, որոնք գոնե մեկ անգամ անցել են փորձաքննություն և ստացել հաշմանդամության կարգ կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակ, փորձաքննության այլևս չեն ներկայանալու:

Քաղաքացիներն իրենց հիվանդության նկարագիրն ու փաստաթղթերը կարող են հանձնաժողովին ուղարկել առցանց  համակարգով, ինչը բավարար է հաշմանդամության կարգավիճակը մեկ տարով երկարաձգելու համար:

«Քաղաքացին հիմա անհրաժեշտություն չունի այցելելու բժշկասոցիալական փորձաքննական տարածքային բաժին․ կարող են էլեկտրոնային եղանակով ներկայացնել պատշաճ ձևով սահմանված դիմումը, որից հետո սահմանված ժամկետում փորձաքննության տվյալ բաժինը փաստաթղթերի փորձաքննություն կանի»,- նոր կարգի մանրամասներն է ներկայացրել ԲՍՓ գրասենյակի կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթները համակարգող խորհրդական Իզաբելլա Մուրադյանը։

Իսկ կարգը փոխելու համար քաղաքացին հանձնաժողովին կարող է դիմել վիրահատական ու տևական՝ երեք ամիս անընդմեջ բուժում ստանալուց հետո միայն: Նոր կարգով հանձնաժողովին հեռահար դիմելու, հաշմանդամության կարգը երկարաձգելու հնարավորություն ունեն նաև այն քաղաքացիները, որոնք այդ պահին գտնվում են հանրապետությունից դուրս:

«Եթե քաղաքացին մեկ անգամ փորձաքննվել է իր տարածքային բաժանմունքի կողմից, այդ դեպքում հաջորդ տարի, եթե քաղաքացին նույնիսկ երկրում չի գտնվում, կարող է հեռակա փորձաքննության ներկայանալ՝ ներկայացնելով այն բուժհաստատության փաստաթղթերը, որտեղ գտնվում է բուժման մեջ»,- նշում է Իզաբելլա Մուրադյանը։

Պարզեցված եղանակով ու առցանց դիմումներով հանրապետությունում արդեն փորձաքննվել է մոտ 1000 քաղաքացի: Հանձնաժողովների մասնագիտական խմբի հետ քաղաքացու առնչությունը բացառելով բացառում են այն ռիսկերը, որոնք կային հաշմանդամության կարգի դիմաց գումար պահանջելու, անհիմն կարգից զրկելու դեպքերի ժամանակ:

«Հանձնաժողովականները տվյալ տարածքների բնակիչներ չեն, և հանձնաժողովները  երկարաժամկետ մի տարածքում չեն աշխատելու։ Այդ փոփոխություններն ու պարզեցված ընթացակարգը նույնպես ուղղված են համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը»,- ասում է Իզաբելլա Մուրադյանը:

Շրջիկ հանձնաժողովներն առանձնացրել են այն հիվանդությունների ցանկը, որոնցով վերջին տարիներին քաղաքացիների դիմելիությունն ավելացել է:

«Վերջին տարիներին դիմում են հատկապես օնկոլոգիական հիվանդություն ունեցող քաղաքացիները, իսկ վերջերս ավելացել են ինսուլտներով ու հիպերտոնիայով դիմելիության դեպքերը»,- նշում է Լուսինե Հաջյանը:

9-ը աշխատանքային խմբերը, որոնք մարզերում են շրջում, պարբերաբար փոփոխվում են, այդ խմբերում տեղի բժիշկ մասնագետների ներգրվվածությունը հասցված է նվազագույնի, իսկ երեք նեղ մասնագիտական խմբերը, որոնք աշխատում են առանձին, փորձաքննության իրավունք ունեն հոգեբուժական, մանկական և ակնաբանական ախտաբանական վիճակներ ունենալու դեպքերում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ֆլումինենսեն» առաջինը դուրս եկավ ԱԱԱ-ի կիսաեզրափակիչ

12:11 05.07.2025

«Ֆլումինենսեն» առաջինը դուրս եկավ ԱԱԱ-ի կիսաեզրափակիչ

ԱՄՆ-ում ընթացող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի առաջին ուղեգիրը նվաճել է բրազիլական «Ֆլումինենսեն»: Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերին» պայքարից դուրս թողած «Ֆլումինենսեն» քառորդ եզրափակչում 2-1 հաշվով հաղթել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալին»: «Ֆլումինենսեից» 40-րդ րոպեին հաշիվը բացել է Մաթեուս Մարտինելին, 51-ին Ռիյադի ակումբից պատասխանել է Մարկոս Լեոնարդոն, իսկ 70-ին բրազիլական ակումբին հաղթանակ է պարգևել Էրկուլեսը, որը […] ...

SHANTNEWS

12:00 05.07.2025

SHANTNEWS

Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի մասին օրինագիծը

11:50 05.07.2025

Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի մասին օրինագիծը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի վերաբերյալ լայնածավալ օրենքը, հայտնում է Սպիտակ տունը։ «Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց «մեծ, հիանալի օրենքը, որը իրականություն կդարձնի նրա նախընտրական խոստումները», – ասվում է ԱՄՆ վարչակազմի հայտարարության մեջ։ Սպիտակ տան ղեկավարը նախկինում նշել էր, որ այս փաստաթղթի շնորհիվ Միացյալ Նահանգները «կշարժվի վերև՝ ինչպես տիեզերանավը։ Այն կլինի […] ...

Վրաստանի նախագահը խոստացել է ներում շնորհել բանտարկված ընդդիմադիրներին

11:33 05.07.2025

Վրաստանի նախագահը խոստացել է ներում շնորհել բանտարկված ընդդիմադիրներին

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին խոստանում է ներում շնորհել ընդդիմության ութ առաջնորդների, որոնք դատարանի կողմից կալանավորվել էին յոթից ութ ամիս ժամկետով՝ ժամանակավոր խորհրդարանական քննչական հանձնաժողովի հետ համագործակցելուց հրաժարվելու համար։ Կավելաշվիլին սոցիալական ցանցերում գրել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի հոկտեմբերին, և «կարևոր է, որ բոլոր քաղաքական կուսակցությունները լիարժեք մասնակցեն դրանց»։ «Հաշվի առնելով […] ...

Խաչանովը 3-րդ հաղթանակը տարավ և դուրս եկավ «Ուիմբլդոնի» մրցաշարի 1/8 եզրափակիչ

11:15 05.07.2025

Խաչանովը 3-րդ հաղթանակը տարավ և դուրս եկավ «Ուիմբլդոնի» մրցաշարի 1/8 եզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակիչ: Աշխարհի 20-րդ ռակետը երրորդ շրջանում 5 սեթում ծանր պայքարում հաղթել է աշխարհի 37-րդ ռակետ, պորտուգալացի Նունու Բորժեշին` 7-6, 4-6, 4-6, 6-3, 7-6: Խաղը տևել է 3 ժամ 48 րոպե: Խաչանովը հաջորդ շրջանում կհանդիպի աշխարհի 109-րդ ռակետ, լեհ Կամիլ […] ...

Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով և առաջնորդվել արդարությամբ․ Ալեն Սիմոնյան

10:56 05.07.2025

Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով և առաջնորդվել արդարությամբ․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը: Օր, որը խորհրդանշում է մեր անկախ պետականության, իրավական մտածողության եւ քաղաքացիական հասունության մակարդակը: Սահմանադրությունը զուտ իրավական փաստաթուղթ չէ: Այն մեր ինքնության, արժանապատվության եւ ազատության արտահայտումն է: Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով եւ առաջնորդվել արդարությամբ: […] ...

BACK_TO_TOP