Սմբատ Գոգյանը հրաժարվել է հանցագործության մասին հայտարարություն տալ. Արայիկ Հարությունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+30.09 oC

Սմբատ Գոգյանը հրաժարվել է հանցագործության մասին հայտարարություն տալ. Արայիկ Հարությունյան

16:02 24.06.2020

«Դուք գիտեք, որ ես նրա հայտարարության հետ կապված հայտարարություն էի արել, իրավապահ մարմինները նյութեր  էին նախապատրաստել, Սմբատ Գոգյանին նույնպես հրավիրել էին: Գիտեք, դրանից առաջ նա մեծ աղմուկ էր բարձրացրել մամուլում՝ խառնելով մամուլն իրար, բայց Գոգյանը գնացել է և հրաժարվել է հանցագործության մասին հայտարարություն տալ:

Իրավապահները մերժել էին քրեական գործ հարուցել, որովհետև բավարար ապացույցներ չկային հովանավորչության մասին, այսինքն՝ հովանավորչության մասին հայտարարած անձը հրաժարվել է իր հայտարարությունից»,- ԱԺ-ում՝ ճեպազրույցի ժամանակ, հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանի հետ կապված միջադեպին:

Հիշեցնենք՝ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարական էր տվել և մայիսի 14-ին հայտարարել, թե իր հրաժարականի պատճառներից մեկն այն է, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, սակայն նա զբաղեցնում է իր պաշտոնը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեսսիի ակումբների յուրահատուկ ռեկորդը

18:26 25.06.2025

Մեսսիի ակումբների յուրահատուկ ռեկորդը

Լիոնել Մեսսիի կարիերայի բոլոր ակումբները և հավաքականը նրա հետ միշտ հաղթահարել են մրցաշարերի խմբային փուլերը, հայտնում է Opta-ն: Հունիսի 24-ին «Ինտեր Մայամին» ոչ-ոքի էր գրանցել «Պալմեյրասի» հետ և դուրս եկել աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչ: Հիշեցնենք, որ 38-րդ տարեդարձը նշող Մեսսին կարիերայի ընթացքում խաղացել է «Բարսելոնայում», ՊՍԺ-ում, «Ինտեր Մայամիում» և Արգենտինայի հավաքականում: ...

ՆԳՆ ոստիկանության պետը օպերատիվ խորհրդակցություններ է անցկացրել Լոռու և Տավուշի մարզերում. տրվել են հանձնարարականներ

18:16 25.06.2025

ՆԳՆ ոստիկանության պետը օպերատիվ խորհրդակցություններ է անցկացրել Լոռու և Տավուշի մարզերում. տրվել են հանձնարարականներ

ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 24-ին աշխատանքային այցով մեկնել է Լոռու և Տավուշի մարզեր։ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում նա անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցել են ոստիկանության պետի տեղակալներ Վարդան Վարդանյանը և Արթուր Խուդինյանը, ինչպես նաև Լոռու մարզի քրեական և համայնքային ոստիկանության, Պարեկային ծառայության և պետական պահպանության գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումների […] ...

Իսկ մենք կրթվում էինք Երևանում. վարչապետ

18:07 25.06.2025

Իսկ մենք կրթվում էինք Երևանում. վարչապետ

«Իսկ մենք կրթվում էինք Երևանում. «Կրթվելը նորաձև է»»,-ֆեյբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...

SHANTNEWS

18:00 25.06.2025

SHANTNEWS

Դատախազական ակտի կիրառման արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված 260,000 ԱՄՆ դոլարին համարժեք 100,000,000 դրամ վնասը

17:50 25.06.2025

Դատախազական ակտի կիրառման արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված 260,000 ԱՄՆ դոլարին համարժեք 100,000,000 դրամ վնասը

Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ ավտոմեքենաների և ավտոպահեստամասերի ներմուծմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերության տնօրենը, նույն ընկերությունն օգտագործելու միջոցով, իրականացրել է ապօրինի գործունեություն՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս: Նախաքննության ընթացքում ընկերության տնօրենը վերականգնել է պետությանը պատճառված վնասից 31 միլիոն […] ...

Դարպաս գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է թարմ հետքերով․ մեկ անձ ձերբակալվել է

17:40 25.06.2025

Դարպաս գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է թարմ հետքերով․ մեկ անձ ձերբակալվել է

Հունիսի 24-ին` ժամը 19:39-ին, Վանաձորի շտապօգնությունից հաղորդվել է, որ Դարպաս գյուղից ծակած-կտրած վերքերով հիվանդանոց է տեղափոխվել մոտ 40 տարեկան տղամարդ։ ժամը 20:11-ին հաղորդում է ստացվել արդեն «Վանաձոր» բժշկական կենտրոնից. իրենց մոտ տեղափոխված ինքնությունը չպարզված տղամարդն ընդունարանում բուժանձնակազմի ներկայությամբ մահացել է։ Օպերատիվ խմբի հետ մեկնել են նաև Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության, մարզի քննչական վարչության և […] ...

BACK_TO_TOP