Ֆոնսեկան գոհ է «Ռոմայի» բոլոր ֆուտբոլիստներից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+27.09 oC

Ֆոնսեկան գոհ է «Ռոմայի» բոլոր ֆուտբոլիստներից

13:31 25.06.2020

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան ամփոփել է Իտալիայի առաջնության շրջանակում «Սամպդորիայի» նկատմամբ տարած հաղթանակը:

«Բարդ խաղ էր, բայց սա առաջինն էր կարանտինից հետո։ Մենք ընկերական հանդիպումներ չենք ունեցել պատրաստվելու համար։ Լավ սկսեցինք, բայց հետո գոլ ընդունեցինք, թիմը մի փոքր կորցրեց հանգստությունը, ու մենք ձգվեցինք։ Մենք նրանց շատ տարածություն էինք տալիս։ Լավն էինք երկրորդ կեսին ու արժանի էինք այս արդյունքին։ Փոխարինումներն օգուտ տվեցին։ Մեր ֆուտբոլիստները լավագույն մարզավիճակում չեն, այնպես որ, 5 փոխարինում կատարելը կարևոր է։ Պետք է ասեմ, որ կային խաղացողներ, որոնք ընդամենը 3 օր են մարզվել, ինչպես, օրինակ, Պելեգրինին, Մանչինին ու Զապակոստան։ Բոլոր ֆուտբոլիստները լավ դրսևորեցին իրենց։ Մենք արժանի էինք։ Պետք է շարունակենք հավատալ, որ «Ատալանտային» կգերազանցենք»,- ասել է պորտուգալացի մարզիչը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բարսելոնան» ու Ֆլիկը նոր պայմանագիր են կնքել

18:50 22.05.2025

«Բարսելոնան» ու Ֆլիկը նոր պայմանագիր են կնքել

«Բարսելոնան» և գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը նոր պայմանագիր են կնքել։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի համաձայնագիրը կգործի մինչև 2027թ. հունիսի 30-ը ներառյալ։ Գերմանացի մասնագետը «Բարսելոնան» մարզում է 2024թ. հուլիսից։ Կատալոնական ակումբը նրա գլխավորությամբ 59 խաղում 43 հաղթանակ է տարել, գրանցել՝ 7 ոչ-ոքի, կրել՝ 9 պարտություն, դարձել՝ Իսպանիայի չեմպիոն, երկրի գավաթակիր ու սուպերգավաթակիր։ ...

Քննարկվել են «Հայաստանի 2026 թ. երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի մանրամասները

18:42 22.05.2025

Քննարկվել են «Հայաստանի 2026 թ. երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի մանրամասները

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության 2026 թ. երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեի անդրանիկ նիստը: Կազմկոմիտեի անդամները քննարկել են մրցույթի անցկացման ժամկետները: Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է մրցույթի չափանիշների պատշաճ սահմանումն ու ՀՀ համայնքների շրջանում իրազեկվածության ապահովումը: Կազմկոմիտեն անդրադարձել է նաև մրցույթի փորձագիտական գնահատման խմբի անդամների ընտրության չափանիշներին և ներկայացվող […] ...

Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները հայտնաբերել են գողություն կատարած օտարերկրացուն

18:37 22.05.2025

Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները հայտնաբերել են գողություն կատարած օտարերկրացուն

Մայիսի 17-ին Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ 30-ամյա տղամարդը Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ներկայացրել, որ Աբովյան փողոցում գործող սրճարաններից մեկում հափշտակել են իր պայուսակը, և ավելի ուշ տեղեկացել էր, որ պայուսակում գտնվող իր բանկային քարտից կատարվել է կանխիկացում։ Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում բաժնի ծառայողները պարզել են, որ պայուսակը հափշտակողը 25-ամյա օտարերկրացի է: Մայիսի […] ...

Սա վերջին տարիների լավագույն եզրափակիչն է․ Էնրիկեն՝ ՊՍԺ-«Ինտեր» խաղի մասին

18:30 22.05.2025

Սա վերջին տարիների լավագույն եզրափակիչն է․ Էնրիկեն՝ ՊՍԺ-«Ինտեր» խաղի մասին

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարծում է, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը վերջին տարիների լավագույն դիմակայությունն է այս փուլում: «Լավ ենք ճանաչում նրանց հարձակվողներին՝ Լաուտարոյին ու Թյուրամին: Բայց «Ինտերը» կախված չէ նրանցից. թիմը շատ հզոր է: Նրանք մեզ նման են. նրանց դուր է գալիս գնդակին տիրելը: Ինձագին մեծ մարզիչ է, փորձառու է: «Ինտերը» ֆիզիկապես ուժեղ թիմ […] ...

Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են համագործակցության խորացման հեռանկարները

18:26 22.05.2025

Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են համագործակցության խորացման հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Միխալ Ռուտկովսկու գլխավորած առաքելությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Մկրտիչ Այվազյանը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, առաքելության այլ անդամներ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բարձրագույն կրթության […] ...

ԱԽ քարտուղարն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալին

18:20 22.05.2025

ԱԽ քարտուղարն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալին

Մայիսի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդային: Զրուցակիցները երկուստեք բարձր են գնահատել երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսությունը և պատրաստակամություն հայտնել զարգացնել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությունը: ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները և ընդգծել, որ ՀՀ-ն հաստատակամ է շարունակելու ժողովրդավարական բարեփոխումների ուղին: […] ...

BACK_TO_TOP