16:25 25.06.2020
Կկառուցվի Գեղաշենի մանկապարտեզի բակային հատվածը և կգազիֆիկացվեն մշակույթի տունն ու երաժշտական դպրոցը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։
«Քայլ առ քայլ մեր համայնքներում լուծվում են տարիներով կուտակված կենսական կարևորության խնդիրները:
➡️Եվ ամեն անգամ մարզի բնակավայրեր կատարած այցերի ընթացքում համայնքների ղեկավարների և մեր քաղաքացիների հետ ամենատարբեր շփումներում ավելի ու ավելի եմ համոզվում, որ այդ խնդիրների լուծման համար շատ բան պետք չէր, թերևս, ամուր կամք, համայնքային միջոցների սրտացավ և նպատակային կառավարում և հոգատարության դրսևորում հայրենիքի, համայնքի և նրա բնակչի նկատմամբ:
➡️Այս կոնտեքստում շարունակում եմ ձեր ուշադրությանը ներկայացնել Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում նախատեսված աշխատանքները՝ ևս մեկ անգամ փաստելով, որ սուբվենցիան, իսկապես, հրաշալի գործիքակազմ է, որի շնորհիվ մեր համայնքներում կյանքի ենք կոչում սոցիալական, տնտեսական զարգացմանն ուղղված հսկայածավալ ծրագրեր:
➡️Այսպես, արդեն հավանության արժանացած 4 ծրագրային հայտերի շրջանակներում Գեղաշեն համայնքում կիրականացվեն
✅Մանկապարտեզի բակային հատվածի կառուցում և ինժեներական ցանցի իրականացում:
➡️Հիշեցնեմ, որ այս համայնքում մանկապարտեզ երբևէ չի գործել:Համայնքում նոր մանկապարտեզ կառուցելու նպատակով դեռ 2019 թվականին դիմել էինք կառավարությանը, որն էլ հաստատել է մեր սուբվենցիոն հայտը և այս պահին մանկապարտեզի կառուցման շինարարական բուռն աշխատանքներ են իրականացվում:
Այն նախատեսված է շուրջ 140 փոքրիկների համար։
➡️Ուրախությամբ եմ հայտնում, որ մանկապարտեզի բակային հատվածի կառուցումն ու ինժեներական ցանցի ապահովումն էլ իրականություն կդառնա արդեն 2020 թվականի հաստատված սուբվենցիայի շրջանակներում: Ծրագրի արդյունքում կասֆալտապատվի բակային տարածքը, կկառուցվի ցանկապատ, խաղահրապարակ և կիրականացվի կանաչապատում: Աշխատանքները նախատեսված է իրականացնել պետություն-համայնք 50% / 50% համաֆինանսավորմամբ:
✅Մեկ այլ հաստատված ծրագրով կգազիֆիկացվեն Գեղաշենի հանդիսությունների և մշակույթի սրահն ու երաժշտական դպրոցը և կտեղադրվի լոկալ ջեռուցման համակարգ: 10.641.860 դրամ արժողությամբ ծրագրի 30%-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է:
✅Հաստատված երկու սուբվենցիոն ծրագրերով էլ կվերակառուցվեն համայնքի խմելու ջրի առկա մետաղական ջրամբարի հարակից երեք ջրաբաշխիչ հանգույցները, ինչպես նաև կենտրոնական ջրատարի վրա մարիչի ջրամբար՝ հոր կկառուցվի: Այս ծրագրերի իրականացման արդյունքում համայնքում խմելու ջուրը հավասարաչափ կբաշխվի, կբարելավվի որակը, կնվազեն կորուստները:
➡️Մեր մյուս բնակավայրերում նախատեսված ծրագրերը կներկայացնենք հաջորդիվ»,- գրել է նա:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...