14:57 26.06.2020
Ծաղկաձորում կառուցվում է նոր մանկական արվեստի դպրոց, բարեկարգվում մանկապարտեզի բակային տարածքը և հիմնանորոգվում ներհամայնքային ճանապարհներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։
«Մեր համայնքներում շատ շուտով կմեկնարկեն կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում նախատեսված լայնածավալ շինարարական աշխատանքներ՝ չնայած որոշ հաստատված ծրագրերի շրջանակներում արդեն մի քանի համայնքներում շինաշխատանքներ են իրականացվում:
➡️2020 թվականի սուբվենցիաներին զուգահեռ, մարզի տարածքում շարունակվում են իրականացվել նաև 2019 թվականին մեկնարկած սուբվենցիոն ծրագրերը:
➡️Նախօրեին աշխատանքային այցով Ծաղկաձորում էի, որտեղ կառավարության 2019 թվականի սուբվենցիոն 3 ծրագրերով իրականացվում են հսկայածավալ աշխատանքներ:
➡️Այցելել եմ շինհրապարակներ և անձամբ հետևել կատարվող աշխատանքների ընթացքին:
Զբոսաշրջային մեր գեղատեսիլ Ծաղկաձորում ավարտվել են
✅2019 թվականի սուբվենցիայով իրականացված ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման, լայնացման, մայթերի կառուցման և եզրաքարերի տեղադրման աշխատանքները:
➡️Շուրջ 106.914.100 դրամ արժողությամբ ծրագրի շրջանակներում Ծաղկաձորում հիմնանորոգվել է մոտ 1,5 կմ ճանապարհահատված: Այս ծրագրին պետական բյուջեի ֆինանսավորման չափը 45 % է:
Ի դեպ, միջգերատեսչական հանձնաժողովի կողմից արդեն հաստատված 2020 թվականի սուբվենցիոն մի քանի ծրագրերով Ծաղկաձորում այս պահին հիմնանորոգվում են ևս 1,5 կմ տարածք ընդգրկող ներհամայնքային ճանապարհներ, ինչի արդյունքում Ծաղկաձորում ամբողջությամբ կավարտենք ճանապարհաշինական աշխատանքները:
✅Մեկ այլ ծրագրով Ծաղկաձորի մանկապարտեզին կից նոր մանկական արվեստի դպրոց է կառուցվում:
➡️Նախկինում արվեստի դպրոցը տեղակայված է եղել մանկապարտեզի տարածքում, որտեղ հաճախել է 67 սան: Արդեն առանձին գործող մանկական արվեստի դպրոցը էականորեն կբարձրացնի հաճախելիությունը, և մեր երեխաները կկրթվեն ավելի լուսավոր և բարեկարգ պայմաններում
✅2019 թվականին հաստատված երրորդ ծրագրով բարեկարգվում է մանկապարտեզի բակային հատվածը:
➡️Շուրջ 81.900.000 դրամ արժողությամբ ծրագրի շրջանակներում կառուցվում է ընդարձակ բակ՝ նոր հենապատով և նոր մարզագույքով հագեցած խաղահրապարակով: Ամբողջովին փոխվելու է ջրահեռացման համակարգը, որը երկար տարիներ խնդիր է հանդիսացել ամբողջ համայնքի համար: Այս ծրագիրն իրականացվում է պետություն-համայնք 50/50 % համաֆինանսավորմամբ:
?Մենք հանձնառու ենք մեր կողմից հռչակած բոլոր ծրագրերի իրականացմանը մեր մարզում և անելու ենք առավելագույնը՝ մարզի բացառապես բոլոր համայնքները նախադպրոցական հաստատություններով, մշակույթի, արվեստի կենտրոններով համալրելու գործընթացը ավարտին հասցնելու ամենակարճ ժամկետներում՝ իհարկե, չմոռանալով նաև ճանապարհաշինության և մնացած բոլոր ոլորտներում մեր առաջնահերթությունների մասին»,- գրել է մարզպետը:
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...
21:00 04.07.2025
Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Վարդանանց փ. 5ա շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ 10:00-16:00 Շահումյան 9-րդ փող․ 1, 3 շենքեր, Սեբաստիա փ․ 70, 80, 82, 86, 141, 147/1, 147/2, 147/3, […] ...
20:50 04.07.2025
Մակրոնը կարևոր է համարել Պուտինի հետ Իրանի հարցով շփումըՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարևոր է համարում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ կապը պահպանելը իրանական հարցի շուրջ։ «Ես նրան (Պուտինին) զանգահարեցի հիմնականում իրանական հարցը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը պահպանելու անհրաժեշտությունը քննարկելու համար։ Նա հայտնեց իր պատրաստակամությունը օգնելու համար։ Շատ կարևոր էր ապահովել այս համաձայնագիրը, քանի որ Ֆրանսիան նույնպես պատասխանատվություն ունի կայունություն ապահովելու […] ...
20:40 04.07.2025
Սպիտակ տան տարածքում կանցկացվի UFC մենամարտԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տան տարածքում կանցկացվի խառը մենամարտերի (MMA) ամերիկյան UFC փրոմոուշենի մենամարտ: Այս մասին հաղորդում է Fox News-ը։ Այովա նահանգում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Դոնալդ Թրամը նշել է, որ Սպիտակ տան տարածքում կա շատ ազատ հող, որի վրա էլ կարելի է ռինգ տեղադրել։ Մենամարտը կլինի չեմպիոնական և կանցկացվի 2026 […] ...
20:33 04.07.2025
Սիլիկոնյան հովտի ամենաազդեցիկ հայերից մեկին՝ Ռազմիկ Հովակիմյանին, շնորհվել է ՀՀ քաղաքացիությունFirebird AI ընկերության համահիմնադիր, մի քանի տեխնոլոգիական ընկերությունների հիմնադիր Ռազմիկ Հովակիմյանը ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Անձնագիրը Ռազմիկ Հովակիմյանին հանձնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, հայտնում են ՀՀ ԲՏԱՆ-ից։ «Ռազմիկ Հովակիմյանը միջազգային հաջողությունների հասած գործարար է, որը տարիներ շարունակ բարձր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ճապոնական տեխնոլոգիական հսկա Rakuten կորպորացիայում՝ մասնակցելով ընկերության գլոբալ […] ...