Դատախազությունն առաջարկում է խստացնել ապօրինի ընդերքօգտագործման հանցագործությունների համար նախատեսվող պատիժները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

Դատախազությունն առաջարկում է խստացնել ապօրինի ընդերքօգտագործման հանցագործությունների համար նախատեսվող պատիժները

17:19 26.06.2020

Դատախազության վերլուծության արդյունքում պարզվել է, որ ապօրինի ընդերքօգտագործման դեմ քրեաիրավական պայքարում որոշ իրավակարգավորումների անկատարության պատճառով առաջացել են լուծման անհրաժեշտություն առաջացնող օբյեկտիվ որոշ խնդիրներ:

Մասնավորապես ՀՀ Քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի (Ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելը) 1-ին և 2-րդ մասերը համարվում են ոչ մեծ ծանրության հանցագործություններ: Նշված հոդվածով սահմանված սանկցիաների պայմաններում անձին քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը երկու տարի է։ Մինչդեռ քրեական գործերով իրականացվող քննությունը սովորաբար տևում է բավականին երկար, քանի որ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման պահանջից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջանում իրականացնել բազմաթիվ քննչական և այլ դատավարական գործողություններ, խախտման բնույթի, իրականացված աշխատանքների նորմատիվային համապատասխանության, պատճառված վնասի չափի, նախագծերը սահմանված շինարարական պահանջներին համապատասխան կատարված լինելու և գործին վերաբերող այլ հանգամանքները պարզելու նպատակով նշանակել տարբեր՝ երբեմն նաև համալիր-հանձնաժողովային փորձաքննություններ, որոնց կատարումը խիստ ժամանակատար է։ Օրինակ՝ միայն դատաշինարարական փորձաքննությունը կարող է տևել 7-8 ամիս, նույնիսկ մինչև 1 տարի: Իսկ առանց այդ փորձագիտական եզրակացությունների, երբեմն անհնար է լինում որոշել սահմանված կանոնների խախտման բնույթը, պարզել մեղավոր անձանց շրջանակը, լուծել քրեական գործի վերջնական ընթացքը։

Բացի նրանից, որ վերոնշյալ պատճառներով իրականացվող քննությունները ձգձգվում են, քրեական գործերը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկվելու դեպքում, ելնելով դատարանների ծանրաբեռնվածությունից, քրեական գործի նյութերի, ապացուցման առարկայի ծավալից՝ դատաքննություններն իրենց հերթին կարող են տևել 2 տարի և ավելի՝ հանգեցնելով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելուն։

Եվ լինում են դեպքեր, երբ անգամ վարույթն իրականացնող մարմնի գործադրած պատշաճ ջանասիրության դեպքում անհնար է դառնում մեղավոր անձանց դատապարտել և ենթարկել իրական պատժի։

Բացի վերոնշյալը, ՀՀ Քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի սանկցիաները խնդրահարույց են նաև այն առումով, որ նույնիսկ քրեական պատասխանատվության ժամկետների սահմաններում անձի վերաբերյալ մեղադրական դատավճիռ կայացնելիս սահմանված պատիժները մեղմ են և չեն համապատասխանում նշված հանցանքների հասարակական վտանգավորությանը։ Մասնավորապես, ՀՀ Քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով ազատազրկումը որպես պատժատեսակ ընդհանրապես նախատեսված չէ, իսկ 2-րդ մասի դեպքում թեպետ սահմանված է, սակայն առավելագույն ժամկետ է նախատեսված ընդամենը 1 տարին: Հաշվի առնելով, որ այդ հանցավոր արարքներով վնաս է պատճառվում շրջակա միջավայրին, վերջնական արդյունքում՝ անուղղակիորեն վտանգ ստեղծում բնակչության առողջության համար, այսպիսի պատժաչափերը չեն համապատասխանում այդ հանցանքի բնույթին։

Հատկապես հաշվի առնելով այդ հոդվածով քննվող քրեական գործերի աճման միտումը, դրանց քննությամբ պարզված՝ պատճառված վնասների չափերը՝ առաջացել է այս հարցում պատժողական ներգործության միջոցները խստացնելու անհրաժեշտություն՝ որը նաև կանխարգելիչ նշանակություն ունի:

Ելնելով դրանից՝ ՀՀ գլխավոր դատախազի գրությամբ ՀՀ արդարադատության նախարարին ներկայացվել է ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագիծ՝ Կառավարության քննարկմանը ներկայացնելու նպատակով:

Այս նախաձեռնությամբ ՀՀ դատախազությունն առաջարկել է ՀՀ Քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայում, որպես պատժատեսակ, նախատեսել ազատազրկումը՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելուց զրկելը նախատեսելով որպես պարտադիր լրացուցիչ պատժատեսակ։ Ինչպես նաև առաջարկվել է նույն հոդվածի 2-րդ մասի սանկցիայում խստացնել ազատազրկման ժամկետները՝ ներկայումս գործող մինչև 1 տարի ժամկետով ազատազրկման փոխարեն սահմանելով մինչև 6 տարի ժամկետով ազատազրկում։

Այս փոփոխությունների արդյունքում ինքնաբերաբար կլուծվի նաև քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների, այսինքն՝ պատասխանատվության անխուսափելիության և սոցիալական արդարության ապահովման սկզբունքների կենսագործման խնդիրը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:00 04.07.2025

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Վարդանանց փ. 5ա շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ 10:00-16:00 Շահումյան 9-րդ փող․ 1, 3 շենքեր, Սեբաստիա փ․ 70, 80, 82, 86, 141, 147/1, 147/2, 147/3, […] ...

Մակրոնը կարևոր է համարել Պուտինի հետ Իրանի հարցով շփումը

20:50 04.07.2025

Մակրոնը կարևոր է համարել Պուտինի հետ Իրանի հարցով շփումը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարևոր է համարում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ կապը պահպանելը իրանական հարցի շուրջ։ «Ես նրան (Պուտինին) զանգահարեցի հիմնականում իրանական հարցը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը պահպանելու անհրաժեշտությունը քննարկելու համար։ Նա հայտնեց իր պատրաստակամությունը օգնելու համար։ Շատ կարևոր էր ապահովել այս համաձայնագիրը, քանի որ Ֆրանսիան նույնպես պատասխանատվություն ունի կայունություն ապահովելու […] ...

Սպիտակ տան տարածքում կանցկացվի UFC մենամարտ

20:40 04.07.2025

Սպիտակ տան տարածքում կանցկացվի UFC մենամարտ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տան տարածքում կանցկացվի խառը մենամարտերի (MMA) ամերիկյան UFC փրոմոուշենի մենամարտ: Այս մասին հաղորդում է Fox News-ը։ Այովա նահանգում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Դոնալդ Թրամը նշել է, որ Սպիտակ տան տարածքում կա շատ ազատ հող, որի վրա էլ կարելի է ռինգ տեղադրել։ Մենամարտը կլինի չեմպիոնական և կանցկացվի 2026 […] ...

Սիլիկոնյան հովտի ամենաազդեցիկ հայերից մեկին՝ Ռազմիկ Հովակիմյանին, շնորհվել է ՀՀ քաղաքացիություն

20:33 04.07.2025

Սիլիկոնյան հովտի ամենաազդեցիկ հայերից մեկին՝ Ռազմիկ Հովակիմյանին, շնորհվել է ՀՀ քաղաքացիություն

Firebird AI ընկերության համահիմնադիր, մի քանի տեխնոլոգիական ընկերությունների հիմնադիր Ռազմիկ Հովակիմյանը ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Անձնագիրը Ռազմիկ Հովակիմյանին հանձնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, հայտնում են ՀՀ ԲՏԱՆ-ից։ «Ռազմիկ Հովակիմյանը միջազգային հաջողությունների հասած գործարար է, որը տարիներ շարունակ բարձր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ճապոնական տեխնոլոգիական հսկա Rakuten կորպորացիայում՝ մասնակցելով ընկերության գլոբալ […] ...

BACK_TO_TOP