17:34 26.06.2020
Կարատեի համաշխարհային ֆեդերացիան (WKF) կորոնավիրուսի համաճարակի պատճառով որոշել է հետաձգել 2021թ․ աշնանը Դուբայում նախատեսված աշխարհի գավաթի խաղարկությունը և համաշխարհային կոնգրեսը։
Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։ Մեկ տարով հետաձգվել է նաև Բուդապեշտում 2022թ․ նախատեսված աշխարհի առաջնությունը։
Ի դեպ, հիշեցնենք, որ կարատե մարզաձևի նորամուտը պետք է տեղի ունենա Տոկիոյի Օլիմպիական խաղերում։
19:10 22.05.2025
Մատենադարանում հիմնվել է ձեռագրերի վերականգնման թղթի արտադրություն՝ տեղական հումքովՄատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում բացվել է ձեռագրերի վերականգնման թղթի արտադրամաս։ Հայկական վերականգնողական թղթի արտադրամասի բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, գործընկեր կառույցների ներկայացուցիչներ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և ընդգծել՝ Մատենադարանը դարձել […] ...
18:58 22.05.2025
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցերԿիպրոսի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանին ընդունել է Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերն անդրադարձել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցերի: ...
18:50 22.05.2025
«Բարսելոնան» ու Ֆլիկը նոր պայմանագիր են կնքել«Բարսելոնան» և գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը նոր պայմանագիր են կնքել։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի համաձայնագիրը կգործի մինչև 2027թ. հունիսի 30-ը ներառյալ։ Գերմանացի մասնագետը «Բարսելոնան» մարզում է 2024թ. հուլիսից։ Կատալոնական ակումբը նրա գլխավորությամբ 59 խաղում 43 հաղթանակ է տարել, գրանցել՝ 7 ոչ-ոքի, կրել՝ 9 պարտություն, դարձել՝ Իսպանիայի չեմպիոն, երկրի գավաթակիր ու սուպերգավաթակիր։ ...
18:42 22.05.2025
Քննարկվել են «Հայաստանի 2026 թ. երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի մանրամասներըԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության 2026 թ. երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեի անդրանիկ նիստը: Կազմկոմիտեի անդամները քննարկել են մրցույթի անցկացման ժամկետները: Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է մրցույթի չափանիշների պատշաճ սահմանումն ու ՀՀ համայնքների շրջանում իրազեկվածության ապահովումը: Կազմկոմիտեն անդրադարձել է նաև մրցույթի փորձագիտական գնահատման խմբի անդամների ընտրության չափանիշներին և ներկայացվող […] ...
18:37 22.05.2025
Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները հայտնաբերել են գողություն կատարած օտարերկրացունՄայիսի 17-ին Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ 30-ամյա տղամարդը Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ներկայացրել, որ Աբովյան փողոցում գործող սրճարաններից մեկում հափշտակել են իր պայուսակը, և ավելի ուշ տեղեկացել էր, որ պայուսակում գտնվող իր բանկային քարտից կատարվել է կանխիկացում։ Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում բաժնի ծառայողները պարզել են, որ պայուսակը հափշտակողը 25-ամյա օտարերկրացի է: Մայիսի […] ...
18:30 22.05.2025
Սա վերջին տարիների լավագույն եզրափակիչն է․ Էնրիկեն՝ ՊՍԺ-«Ինտեր» խաղի մասինՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարծում է, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը վերջին տարիների լավագույն դիմակայությունն է այս փուլում: «Լավ ենք ճանաչում նրանց հարձակվողներին՝ Լաուտարոյին ու Թյուրամին: Բայց «Ինտերը» կախված չէ նրանցից. թիմը շատ հզոր է: Նրանք մեզ նման են. նրանց դուր է գալիս գնդակին տիրելը: Ինձագին մեծ մարզիչ է, փորձառու է: «Ինտերը» ֆիզիկապես ուժեղ թիմ […] ...