ՌԴ-ն հանդիմանել է ԱՄՆ-ին Իրանի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստ հրավիրելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+29.09 oC

ՌԴ-ն հանդիմանել է ԱՄՆ-ին Իրանի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստ հրավիրելու համար

11:09 06.01.2018

Հունվարի 5-ին կայացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Ռուսաստանը խստորեն քննադատել է ԱՄՆ-ին Իրանում տեղի ունեցած ցույցերի հարցով Խորհրդի արտակարգ նիստ հրավիրելու համար: ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին որևէ երկրի ներքին գործերի մեջ ներքաշելը վտանգում է խորհրդի հեղինակությունը:

«Դուք վատնում եք Խորհրդի էներգիան: Փոխանակ այն ուղղեք Աֆղանստանում, Սիրիայում, Լիբիայում, Իրաքում, Եմենում, ԿԺԴՀ-ում, Աֆրիկա մայրցամաքում տիրող սուր ճգնաժամային իրավիճակների լուծմանը, առաջարկում եք միջամտել պետության ներքին գործերին: Մենք չենք ցանկանում ապակայունացման մասնակից լինել Իրանում կամ որևէ այլ տեղ», – հայտարարել է Նեբենզյան նիստի ժամանակ՝ դիմելով ամերիկյան պատվիրակությանը:

Ռուսաստանի ներկայացուցիչը նաև նշել է, որ նույն տրամաբանությամբ Անվտանգության խորհրդի նիստ պետք է հրավիրվեր նաև ԱՄՆ Միսսուրի նահանգի Ֆերգյուսոն քաղաքում տեղի ունեցած բողոքի զանգվածային ակցիաներից հետո, որոնց նախորդել էր սպիտակամորթ ոստիկանի կողմից սևամորթ դեռահասի սպանությունը:

Իսկ ԱՄՆ ներկայացուցիչ Նիկի Հեյլին Իրանի ցույցերը անվանել է խիզախ մարդկանց հզոր ելույթ: Նա նաև նշել է, որ Վաշինգտոնը կանգնած է Իրանում այն մարդկանց կողքին, ովքեր տենչում են ազատություն, բարգավաճում իրենց ընտանիքների համար և արժանապատվություն իրենց ժողովրդի համար:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես իր թվիթերյան էջում բազմիցս իր աջակցությունն է հայտնել Իրանում բողոքի ակցիաների մասնակիցներին:

Իրանի ներկայացուցիչ Ղոլամալի Խոշրուն նիստի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն ողջ աշխարհի աչքերի առաջ կորցրել է բարոյական, քաղաքական և իրավական հեղինակության և վստահելիության վերջին նշույլը:

Հիշեցնենք, որ Իրանում 2017թ. դեկտեմբերի 28-ից բողոքի ակցիաներ էին անցկացվում: Ցուցարարները բողոքում էին տնտեսական վիճակից, գնաճից, իսլամական հոգևորականության իշխանությունից և երկրի վարած արտաքին քաղաքականությունից: Իրավապահների հետ բախումների հետևանքով 22 մարդ է մահացել: 100-ավոր մարդիկ ձերբակալվել են: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տապը վտանգավոր է սրտանոթային համակարգի հիվանդություններ և շաքարային դիաբետ ունեցողների համար․ ՀՀ ԱՆ

11:24 18.07.2025

Տապը վտանգավոր է սրտանոթային համակարգի հիվանդություններ և շաքարային դիաբետ ունեցողների համար․ ՀՀ ԱՆ

Տապը վտանգավոր է սրտանոթային համակարգի հիվանդություններ և շաքարային դիաբետ ունեցողների համար: Բարձր ջերմաստիճանը ծանրաբեռնում է սիրտը և անոթները, արագացնում ջրի կորուստը, բարձրացնում կամ իջեցնում է զարկերակային ճնշումը: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Սա հատկապես վտանգավոր է զարկերակային գերճնշման, սրտային անբավարարության և շաքարային դիաբետի դեպքում։ Եթե ունեք սրտանոթային համակարգի հիվանդություններ․ Օրական խմե՛ք 1,5–2 լիտր […] ...

Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու մեջ

11:14 18.07.2025

Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ  պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքի նախկին ղեկավարը օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո դիտավորությամբ հայտարարագիր չի ներկայացրել: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2024 թվականի ապրիլի 22-ին Մադինա համայնքի նախկին ղեկավարը գրավոր ծանուցվել է 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը չներկայացնելու, ինչպես նաև դրանից հետո 30 օրվա ընթացքում համապատասխան հայտարարագիր ներկայացնելու պարտավորության, իսկ հակառակ դեպքում՝ 31-րդ օրը վարչական վարույթ իրականացնելու նպատակով հանձնաժողովին ներկայանալու վերաբերյալ: Հիշյալ անձը, սակայն, այդ ընթացքում չի ներկայացրել հայտարարագիրը և չի ներկայացել հանձնաժողովին: Դրանից հետո համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, և 2024 թվականի օգոստոսի 5-ին տեղի ունեցած՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության արդյունքում որոշում է կայացվել նրա նկատմամբ          200․000 ՀՀ դրամի չափով տուգանք նշանակելու մասին: Պատշաճ ծանուցվելով վարչական տուգանք կիրառված լինելու վերաբերյալ՝  համայնքի նախկին ղեկավարը 30-օրյա ժամկետում դարձյալ հայտարարագիր չի ներկայացրել իրավասու մարմնին՝ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, որի համար նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: ...

Հնդկաստանը փորձարկել է երկու բալիստիկ հրթիռ

11:00 18.07.2025

Հնդկաստանը փորձարկել է երկու բալիստիկ հրթիռ

Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է երկու կարճ հեռահարության բալիստիկ հրթիռ՝ Prithvi-II -ը և Agni-I-ը։ Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը մամուլի հաղորդագրության մեջ։ Փորձարկումները տեղի են ունեցել Չանդիպուրի (արևելյան Օդիշա նահանգ) փորձարկման հրապարակում։ Հրթիռները արձակվել են Ռազմավարական ուժերի հրամանատարության վերահսկողության ներքո։ «Բոլոր տեխնիկական և գործառնական պարամետրերը հաստատվել են», – ընդգծել է Հնդկաստանի ռազմական գերատեսչությունը։ Prithvi-II […] ...

Ապարանի համայնքային ոստիկանները քանդված շինության հետնամասում հայտնաբերել են զենք-զինամթերք

10:50 18.07.2025

Ապարանի համայնքային ոստիկանները քանդված շինության հետնամասում հայտնաբերել են զենք-զինամթերք

Բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են կամավոր հանձնում ոստիկանություն: Հուլիսի 15-ին 911 է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Ջրամբար գյուղի քանդված շինության հետնամասում զենք-զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պարկ, որի մեջ կար որսորդական ողորկափող հրացան, նռնակ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, […] ...

Հիմնանորոգվում է Վարդաղբյուր-Տաշիր ավտոճանապարհի մի հատվածը

10:41 18.07.2025

Հիմնանորոգվում է Վարդաղբյուր-Տաշիր ավտոճանապարհի մի հատվածը

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Հ-31, /Մ-1/-Վարդաղբյուր-Տաշիր – /Մ-3/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 0+000-կմ 5+000 հատվածը։ 5կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածը անցնում է Շիրակի մարզի Վարդաղբյուր բնակավայրի մոտով, Մուսայելյան գյուղով։ Նշված հանրապետական նշանակության ճանապարհը միմյանց է կապում Մ-1 և Մ-3 միջպետական ճանապարհները։ Ակնկալվում է, որ այս հատվածի հիմնանորոգումից հետո մեծապես կավելանա ճանապարհի երթևեկության ինտենսիվությունը։ «Ճանապարհային […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 18-ի 08։00 դրությամբ

10:30 18.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 18-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 18-ի 08։00 դրությամբ կազմել է 19.3°C: Այս մասին  հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

BACK_TO_TOP