22:25 28.06.2020
Լոնդոնի «Արսենալը» 30-րդ անգամ դուրս եկավ Անգլիայի Գավաթի կիսաեզրափակիչ՝ կրկնելով ՄՅՈՒ-ի նվաճումը։ Քառորդ եզրափակչում «Արսենալը» 2-1 հաշվով հաղթեց«Շեֆիլդ Յունայթեդին»։
Կիսաեզրափակիչների թվով 3-րդ տեղում «Էվերթոնն» է (26), 4-րդ տեղում՝ «Լիվերպուլը» (24):
Հիշեցնենք, որ Անգլիայի գործող գավաթակիրը «Մանչեսթեր Սիթին» է, որը նախորդ խաղարկության եզրափակչում հաղթեց «Ուոթֆորդին»։
«Արսենալը» Անգլիայի Գավաթը նվաճել է 13 անգամ, ինչը ևս ռեկորդային թիվ է։ Երկրորդ տեղում ՄՅՈՒ-ն է (12), ապա «Չելսին» ու «Տոտենհեմը» (8-ական անգամ)։
14:51 23.05.2025
Հանրապետության նախագահն ընդունել է ՉԺՀ Երկրաշարժերի վարչության գլխավոր տնօրենինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Երկրաշարժերի վարչության գլխավոր տնօրեն Վանգ Կունի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին նախագահը շնորհակալություն է հայտնել վերջին հինգ տարիների ընթացքում սեյսմիկ հետազոտությունների ոլորտում հայ-չինական արդյունավետ համագործակցության և ներդրումների համար: Դոկտոր Կունը շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության և ջերմ ընդունելության համար և նշել, որ առաջին անգամ լինելով Հայաստանում շատ […] ...
14:43 23.05.2025
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է մեր երկրում Հնդկաստանի դեսպանինՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 23-ին խորհրդարանում ընդունել է Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: ԱԺ փոխնախագահը կարեւորել է վերջին տարիների երկկողմ բարձրաստիճան այցերը, խորհրդարանական ակտիվ փոխգործակցությունը, արտաքին գերատեսչությունների եւ պաշտպանության նախարարությունների միջեւ երկխոսությունները: Այս համատեքստում Հայաստանում Հնդկաստանի ռազմական կցորդի նշանակումը Հակոբ Արշակյանը կարեւոր քայլ է որակել: ԱԺ նախագահի տեղակալի խոսքով […] ...
14:31 23.05.2025
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը չի հեռացնի ԱմորիմինԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը պորտուգալացի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմին չի հեռացնի պաշտոնից, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: «Մանչեսթեր Յունայթեդն» ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի եզրափակչում 0-1 հաշվով պարտվել էր Լոնդոնի «Տոտենհեմին», իսկ Պրեմիեր լիգայում վերջին տուրից առաջ 39 միավորով 16-րդն է: 40-ամյա Ամորիմը նոյեմբերից է գլխավորում «Մանչեսթեր Յունայթեդը»: ...
14:20 23.05.2025
Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց ու տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկՄայիսի 21-ին՝ ժամը 15.30-ին, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի գործընկերների հետ իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, Երևանի Սարյան-Թումանյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել և Ավանի բաժին են տեղափոխել Կապանի բնակիչ 39-ամյա տղամարդու: Նա հետախուզվում էր գողության և գողության փորձի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ ...
14:08 23.05.2025
Հրդեհ բեռնատար ավտոմեքենայումՄայիսի 23-ին, ժամը 08:51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գյուրջյան փողոցում բեռնատար ավտոմեքենայից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։14-ին, մարվել՝ 09։17-ին։ Այրվել է «DAF» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի սրահը։ Վարորդը դեմքի և ձեռքերի շրջանում ստացած այրվածքներով հոսպիտալացվել է […] ...