23:49 28.06.2020
Հունիսի 1-ին Բելառուսի Հանրապետությունում անցկացված «Աշխարհի երեխաները բարեկամներ են» խորագրով մանկական նկարի 7-րդ միջազգային օնլայն մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ, գյումրեցի Անժելա Պապիկյանը 14-16 տարեկանների տարիքային խմբում գրավել է առաջին պատվավոր հորիզոնականը: Անժելան Գյումրիի «Ընտանիք» կենտրոնի մանրանկարչության խմբակի սան է, հայտնի մանրանկարիչ, գեղանկարիչ Վարդևան Շամամյանի սանն է:
«Մրցույթի մասնակցության նախապատրաստական աշխատանքները սկսել ենք դեռ 3-4 ամիս առաջ: Անժելայի հետ որոշեցինք ներկայացնել այնպիսի աշխատանք, որտեղ կլինեն հայկական գույներն ու մեր երկիրը խորհրդանշող տեսարանները: Նկարում մեր Հայաստանի գույներն են, ջրաղացն ու լավաշ թխող հայ կինը: Ցանկանում էինք ցույց տալ, որ մեզ մոտ ավանդական լավաշը թխվում է էկոլոգիապես մաքուր թոնրում, ջրաղացում էլ արևի ու ջրի էներգիայի աշխատանքով ցորենից ստանում ենք ալյուր: Անժելայի աշխատանքը 30 գեղանկարներից մեր կենտրոնի գեղարվեստական խորհուրդն ընտրեց որպես մրցութային աշխատանք և ուղարկեց Բելառուս»,- նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին է խոսել մանրանկարիչ Վարդևան Շամամյանը:
Ըստ ուսուցչի՝ աշխատանքը նկարելիս Անժելան ոգեշնչվել է սարյանական ոճից ու վառ գույներից, դրան գումարել իր մանկական երևակայությունն ու միտքը: Ուսումնասիրել են միջազգային կերպարվեստն ու էկոլոգիայի վիճակը ու փորձել միջազգային ժյուրիին ներկայացնել հայկական լավաշի ստեղծման պատմությունը:
«Ժյուրիի կազմում ընդգրկված էին 20-ից ավելի ակադեմիական կրթություն ստացած հեղինակավոր գեղանկարիչներ ու մանրանկարիչներ, ընտրությունը, վստահ եմ, որ եղել է բարդ ու դժվար: Մրցութային երեք փուլերից հետո 27 երկրների 45 հազար մասնակիցներից եզրափակիչ էին անցել մոտ երկու տասնյակ աշխատանքներ: Մեր երկիրը ներկայացնող իմ աշակերտի գեղանկարը 14-16 տարեկանների խմբում ճանաչվեց հաղթող, ինչը մեծ հպարտություն է մեզ համար»,- նշում է Վարդևան Շամամյանը:
Մինչ հաղթողների անունները հայտնի դառնալը, մրցույթի կազմակերպիչներն անցկացրել են օնլայն մի քանի ցուցահանդեսներ, որտեղ ցուցադրվել են բոլոր մասնակիցների աշխատանքները, նաև փոքրիկ ֆիլմեր են պատրաստել եզրափակիչ անցած մասնակիցների երկրների մասին:
Գյումրեցի Անժելա Պապիկյանի հաղթանակը վկայող դիպլոմն ու մեդալը Հայաստան կհասնի մոտ 2 ամսից, իսկ հայկական գույներով գեղանկարը կտեղադրվի ու կցուցադրվի Բելառուսի Ակադեմիայի թանգարանում՝ որպես մրցույթի հաղթող աշխատանք:
Հեղինակավոր մրցույթում հաղթանակը գյումրեցի նկարչուհու միակ հաջողությունը չէ: Նա հաղթող է ճանաչվել նաև Ճապոնիայում կայացած գեղանկարչության և մանրանկարչության միջազգային մրցույթում, որտեղ ներկայացել էր գյումրվա ֆայտոնը պատկերող աշխատանքով:
Ըստ ուսուցչի՝ Անժելան այս տարիքում արդեն լավագույնս տիրապետում է հայ մանրանկարչության ու գեղանկարչության հմտություններին, ու նրա աշխատանքները մշտապես հայտնվում են մասնագետների ուշադրության կենտրոնում:
21:48 24.07.2025
Մեկնարկել է քոլեջների և ուսումնարանների ընդունելությունը23:59 24.07.2025
Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում ենԱվտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները խոչընդոտում են երթևեկությունն ու կայանումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը Ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ պարբերաբար ուժեղացված ստուգայցեր է իրականացնում քաղաքում: Հերթական ստուգայցի ընթացքում կազմվել են բազմաթիվ արձանագրություններ, իսկ արհեստական խոչընդոտները՝ մետաղական ձողեր, արկղեր, վահանակներ և այլ իրեր, առգրավվել և առանձին […] ...
23:57 24.07.2025
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են ու ենթարկվել պատասխանատվությանՕրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Վոլկսվագեն»-ի վարորդը Մարտունի-Սևան ավոտճանապահին մեքենան վարում էր անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցներին։ Վայոց ձորի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագություն։ Հաջորդ տեսանյութը կրկին տարածվել էր համացացում, որում մեքենաները խոչընդոտում […] ...
23:49 24.07.2025
Կամչատկայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի երկրամասում գրանցվել է 4.9 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 161 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 39 կմ խորության վրա։ ...
23:44 24.07.2025
Մակրոն. Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանումՖրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր միկրոբլոգումում։ «Ես որոշել եմ, որ Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը։ Ես հանդիսավոր կերպով կհայտարարեմ այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում այս տարվա սեպտեմբերին։ Հիմա գլխավորը Գազայում պատերազմը անհապաղ դադարեցնելն ու խաղաղ բնակչությանը օգնություն ցուցաբերելն է», – ասել […] ...
23:39 24.07.2025
46-ամյա մարմարաշենցին կանեփ էր աճեցնում և պահում թմրանյութ․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումըՀուլիսի 22-ին Շիրակի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մարմարաշեն գյուղի 46-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել է կանեփի 233 բույս, իսկ ավտոտնակում՝ մոտ 3 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...
23:35 24.07.2025
Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ՝ գերեզմանատների և բնակելի հատվածների միջևԴավթաշենի գերեզմանատան ճանապարհամերձ և բնակելի թաղամասերին մոտ գտնվող հատվածները պարսպապատվում են կանաչապատ զանգվածով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Տնկվել է շուրջ 40 ծառ, տարածքում անցկացվում է ոռոգման նոր համակարգ: Ծրագիրը շարունակական է․ առաջիկայում կանաչապատման աշխատանքներ կիրականացվեն նաև Կենտրոնական (Թոխմախի), Սպանդարյանի և Շահումյանի գերեզմանատներում։ Մանրամասները՝ տեսանյութում: ...