Վանաձորի «Լոռիի» սեփականատեր Թովմաս Գրիգորյանը հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է ակումբի ֆեյսբուքյան էջը:
«Տեղեկացնում ենք, որ Լոռի ՖԱ հիմնադիր Թովմաս Գրիգորյանը յոթ օր ինքնամեկուսացումից հետո հոսպիտալացվել է։ Նրա մոտ առկա է երկկողմանի թոքաբորբ, COVID֊19-ի առաջին թեստը բացասական է եղել, երկրորդ թեստավորման պատասխանը հայտնի կլինի վաղը։ Լոռի ՖԱ ֆուտբոլիստներն ու ամբողջ անձնակազմն առողջություն և արագ ապաքինում են մաղթում պրն. Գրիգորյանին»,-ասված է հայտարարության մեջ։