13:15 02.07.2020
«Արարատ-Արմենիա» թիմի ներկայացուցիչ Պողոս Գալստյանին ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեն որակազրկել է 01.07.2020թ-ից մինչև 14.07.2020թ.՝ սահմանելով փորձաշրջան հուլիսի 7-ից 14-ը։ Որոշումը կոմիտեն կայացրել է հունիսի 28-ին «Լոռի ՖԱ»-«Արարատ-Արմենիա» խաղին մրցավարների հասցեին Պողոս Գալստյանի՝ հայհոյանքներ հնչեցնելու համար։
ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստում ներկայացված զեկույցում բերվում են միջադեպի մանրամասները։
««Արարատ-Արմենիա» թիմի ներկայացուցիչ Պողոս Գալստյանը երկրորդ խաղակեսի 62-րդ րոպեին պլաստմասե շիշ նետեց խաղադաշտ՝ հյուրընկալվող թիմի ֆուտբոլիստի հեռացվելուց հետո։ Հանդիպմանը օթյակից հետևող Պողոս Գալստյանը երկրորդ խաղակեսի 62-րդ րոպեից սկսած բարձրաձայն հայհոյախառն արտահայտություններ էր հնչեցնում հանդիպման գլխավոր մրցավար Զավեն Հովհաննիսյանի հասցեին։ «Արարատ-Արմենիա» թիմի ֆուտբոլիստին հեռացնելուց և շիշ խաղադաշտ նետելուց հետո, նա չէր դադարում մեղադրել մրցավարին կողմնակալության համար։ Հանդիպման պատվիրակի հետ զրույցում Պողոս Գալստյանը խնդրեց նշել, «իրեն ամեն ինչ պարզ ա, թե ֆեդերացիայում ոնց ա ու ինչ», սակայն մանրամասնել ակնարկը չցանկացավ։ Բացի դրանից՝ հայտնեց, որ բողոքարկելու է մրցավարի գործողությունները, չնայած «բան չի փոխվի, մի խաղ կորակազրկեն ու վսյո»։ Սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցին գլխավոր մրցավար Զավեն Հովհաննիսյանի հասցեին նաև «Արարատ-Արմենիա»-ի դարպասին նշանակված տասնմեկ մետրանոց հարվածից, ինչպես նաև խաղի ավարտից անմիջապես հետո։ Նման պահվածքը կանխելու նպատակով Գալստյանին նկատողություն արեց նաև հանդիպմանը ներկա ոստիկաններից մեկը։ «Արարատ-Արմենիա»-ի ներկայացուցիչը պարզաբանեց, թե՝ էմոցիաներ են միայն։ Խաղի ավարտից հետո ևս մեկ անգամ մրցավարին հայհոյելուց հետո, Պողոս Գալստյանին սթափվելու կոչ արեց ՀՖՖ գործկոմի անդամ Տիգրան Հակոբյանը, ումից Գալստյանը ներողություն խնդրեց, բայց ասաց, որ «ֆուտբոլ կյանքում չի զարգանալու ստեղ»։ Այնուհետև Պողոս Գալստյանը գնաց դեպի թիմերի և մրցավարի հանդերձարաններ տանող աստիճանավանդակ, որտեղ կրկին փորձեց մեղադրել Զավեն Հովհաննիսյանին վատ մրցավարության համար։ Ոստիկանության ներկայացուցիչների վերահսկողությամբ՝ մրցավարական բրիգադը մտավ հանդերձարան»,- նշված է զեկույցում։
Պողոս Գալստյանին որակազրկելուց բացի, ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեն «Արարատ-Արմենիա» ակումբին տուգանել է նաև 300 000 ՀՀ դրամով։
23:59 21.05.2025
Եթե դեռահասը թմրամիջոցներ է օգտագործում, խոսե՛ք նրա հետ, բացատրե՛ք դրանց գործածման վնասներն ու վտանգները. մասնագետՀաճախ դեռահասները բախվում են մի շարք դժվարությունների, որոնք ինքնուրույն ի վիճակի չեն լինում հաղթահարել, և թմրանյութերը դառնում են իրականությունից փախչելու ուղի։ Այս մասին հայտնում է նարկոլոգ Լիլիթ Մարգարյանը: Թմրամիջոցներ գործածելու ռիսկի գործոններից են՝ հոգեկան առողջության ախտաբանություններ, վարքային խանգարումներ, հետսթրեսային խանգարումներ, ցածր ինքնագնահատական կամ սոցիալական մերժման զգացում, «ժամանակակից» լինելու ձգտում, ըմբոստացում, կանոններին հակադրվելու միջոց։ Կարևոր է […] ...
23:57 21.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:55 21.05.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԵՄ դեսպանների հետՄայիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եվրոպական Միության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային սեմինարի մասնակիցներին: Հանդիպմանը ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը Նորին Սրբությանը ներկայացրեց ԵՄ դեսպաններին՝ ընդհանուր տեղեկություններ փոխանցելով հավաքի վերաբերյալ։ Ամենայն Հայոց Հայրապետը, ողջունելով դեսպանների տարածաշրջանային սեմինարի մասնակիցների […] ...
23:52 21.05.2025
Դեսպան Լիլիթ Մակունցը սենատոր Սթիվ Դեյնսի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցերՄայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում ունեցավ սենատոր Սթիվ Դեյնսի հետ։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։ Զրուցակիցները քննարկեցին նաև հետագա երկկողմ համագործակցության հարցեր։ ...
23:50 21.05.2025
Բանտարկյալների մայրցամաքային շախմատի առցանց առաջնությանը Հայաստանի թիմը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականըՄայիսի 20-ին տեղի ունեցավ բանտարկյալների մայրցամաքային շախմատի առցանց առաջնությունը։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Հայաստանի թիմը 24 մասնակից թիմերի մեջ զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ Շախմատը զարգացնում է դատապարտյալների կենտրոնացումը, տրամաբանությունը և նվազեցնում սթրեսը՝ նպաստելով նրանց հեշտ ինտեգրմանը հասարակության մեջ ազատության մեջ հայտնվելուց հետո։ ...
23:47 21.05.2025
Վարորդը ձերբակալվեց, իսկ թմբուկավոր ատրճանակը հայտնաբերվեց մեքենայումՀամայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները մայիսի 13-ի ցերեկը ստացան օպերատիվ տեղեկություն, որ Ստեփանավանի Եկեղեցու փողոցում ժամանակավոր բնակվող մի տղամարդ ավտոմեքենայում պահում է հրազեն: Արագ ձեռնարկվեցին միջոցառումներ, որից հետո` նաև բացատրական աշխատանք: Երևանում հաշվառված 31-ամյա տղամարդը ներկայացավ բաժին և ընդունեց, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է: Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ «ԲՄՎ» մակնիշի […] ...