19:32 03.07.2020
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Առաջին խմբի առաջնության դադարեցման ու 5 ակումբի և 58 անձանց որակազրկման հետ։
«Ֆուտբոլային ընտանիքի հարգելի ներկայացուցիչներ, համաքաղաքացիներ,
հայկական ֆուտբոլում այսօր բացառիկ որոշում է կայացվել՝ առաջին անգամ ինստիտուցիոնալ մակարդակով պայքար է սկսվել պայմանավորված խաղերի դեմ։Տվյալ գործընթացը պետք է շարունակական լինի, համենայնդեպս, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և անձամբ ես ձեռնամուխ ենք լինելու սկսված գործընթացի շարունակականությանը։ Որոշում է կայացվել այն ակումբների վերաբերյալ, որոնց դեպքում ՀՖՖ-ն միջազգային կառույցներից և իրավապահ մարմինների կողմից ստացել է հիմնավոր, անհերքելի ապացույցներ։
Այն ապացույցները, որոնք մենք ստացել ենք միջազգային մեր գործընկերներից փոխանցվելու են ՀՀ իրավապահ մարմիններին։
Գործընթացն այսքանով չի ավարտվելու․ ՀՖՖ-ում ստեղծված փորձագիտական խումբը աշխատելու է՝ նպատակ ունենալով բացահայտել հնարավոր բոլոր դեպքերը։ Բացի դրանից՝ այս տարի ներդրվել է առաջին խմբի ակումբների արտոնագրման համակարգը, որն օգնելու է թույլ չտալ անհայտ ծագումով ակումբների ի հայտ գալուն։Մեր նպատակն է արմատախիլ անել կոռուպցիան և պայմանավորված խաղերի համակարգը հայկական ֆուտբոլում։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր վերջին ամիսների ընթացքում համագործակցել են ՀՖՖ-ի հետ»,- ասված է հայտարարության մեջ։
21:07 21.05.2025
Ո՞վ է «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակը20:59 21.05.2025
Կամո Ցուցուլյանն ու Վյաչեսլավ Բուտկոն ներկա են գտնվել արտակարգ իրավիճակների տարբեր սցենարներով ցուցադրական վարժանքինՄայիսի 20-ին Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում անցկացվեց ուսումնավարժանք, որը՝ նվիրված էր կենտրոնի գործունեության տասնամյակին։ Այս մասին հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Ներկա էին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, Ռուս-հայկական մարդասիրական կենտրոնի խորհրդի համանախագահ Կամո Ցուցուլյանը, ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման նախարարի տեղակալ Վյաչեսլավ Բուտկոն, ինչպես նաև ՆԳ նախարարության ներկայացուցիչներ, […] ...
20:39 21.05.2025
Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել են և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենայինՄայիսի 21-ին, ժամը 15:08-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղում՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում, քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ վերջինիս իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով […] ...
20:26 21.05.2025
Հայտնի են հոկեյի ԱԱ-ի քառորդ եզրափակչի զույգերըՇվեդիայում և Դանիայում անցկացվող տափօղակով հոկեյի տղամարդկանց աշխարհի առաջնությունում խմբային փուլի արդյունքներով հայտնի են դարձել քառորդ եզրափակչի զույգերը։ A խմբի առաջին չորս տեղերում են Կանադան, Շվեդիան, Ֆինլանդիան ու Ավստրիան, B խմբում՝ Շվեյցարիան, ԱՄՆ-ն, Չեխիան և Դանիան։ Հոկեյի ԱԱ, քառորդ եզրափակիչ․ Կանադա – Դանիա Շվեդիա – Չեխիա ԱՄՆ – Ֆինլանդիա Շվեյցարիա – Ավստրիա Բոլոր հանդիպումները տեղի […] ...
20:13 21.05.2025
Նիկոլ Փաշինյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են Հայաստան-ՌԴ հարաբերությունների ներկա ընթացքինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-ՌԴ հարաբերությունների ներկա ընթացքին։ Սերգեյ Լավրովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով Ռուսաստանի պատրաստակամությունը զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին, ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը […] ...
19:58 21.05.2025
Ինձագին հրաժարվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալում» աշխատելու առաջարկից«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հրաժարվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալում» աշխատանքի անցնելու առաջարկից, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։ «Ալ Հիլալի» ներկայացուցիչը մեկնել է Միլան ու հանդիպել Ինձագիի հետ, սակայն նա մերժել է Ռիադը ներկայացնող ակումբը գլխավորելու առաջարկը։ 49-ամյա մասնագետը երջանիկ է «Ինտերում» և կենտրոնացած է «Կոմոյի» դեմ Իտալիայի Ա Սերիայի վերջին` 38-րդ […] ...