20:59 15.06.2018
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունիսի 15-ին քաղաքաշինության կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Ավետիք Էլոյանին, հաղորդում է կոմիտեի մամուլի ծառայությունը:
«Քաղաքաշինության կոմիտեն, իմ կարծիքով, պիտի ունենա մի փոքր ավելի ընդլայնված լծակներ, որպեսզի այն, ինչ տեղի է ունեցել նախկինում՝ քաղաքական որոշումներով պայմանավորված, այլևս տեղի չունենա և ճարտարապետական համայնքն ու Կոմիտեն հստակ դիրքորոշում ունենան բոլոր շինարարական խոշոր նախաձեռնությունների վերաբերյալ»,- նշել է նա:
Ավետիք Էլոյանը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին՝ վստահության, իսկ Կոմիտեի արդեն նախկին նախագահ Նարեկ Սարգսյանին՝ մասնագիտական խորհրդատվության համար՝ հույս հայտնելով, որ այն շարունակական կլինի:
Ավինյանի գնահատմամբ՝ Ավետիք Էլոյանի նշանակումն այն եզակիներից էր, որը միայն դրական է ընդունվել հասարակության կողմից: Նարեկ Սարգսյանը նույնպես կարևորել է սերնդափոխության միջոցով նոր մտածելակերպի անհրաժեշտությունը: Նա շնորհավորել է Ավետիք Էլոյանին՝ վստահեցնելով, որ և՛ ինքը, արդեն որպես ազատ, պրոֆեսիոնալ ճարտարապետ, և՛ ճարտարապետական ամբողջ հանրությունը՝ ձևավորվող Ճարտարապետների պալատը, ճարտարապետական և շինարարական զույգ բուհերը կհամագործակցեն և կաջակցեն Կոմիտեի նոր ղեկավարին՝ արձանագրելով լուրջ արդյունքներ:
09:34 28.06.2025
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիսՀունիսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 01:40-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 27-ին ժամը 21։40-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44․28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...