Կոնգրեսականը հայտնել է, թե երբ կպայթի ԱՄՆ-ի «պարտքային ռումբը» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+25.09 oC

Կոնգրեսականը հայտնել է, թե երբ կպայթի ԱՄՆ-ի «պարտքային ռումբը»

10:06 16.06.2018

8-10 տարուց ԱՄՆ-ին դեֆոլտ է սպասվում, եթե իշխանությունները չգնան պետական ծախսերի զգալի կրճատման: Այս մասին հայտարարել է հանրապետական կոնգրեսական Էնդի Բիգսը Fox News-ի հետ հարցազրույցում:

Կոնգրեսականը նշել է, որ բյուջետային հատկացումները 2018 թվականին կազմել են 1,3 տրիլիոն դոլար: Բիգսի հաշվարկներով՝ դրանք չպետք է գերազանցեին 700 մլրդ դոլարը:

«Մեզ մոտ կառուցվածքային դեֆիցիտ է: Մենք ծախսում ենք ավելի, քան ստանում ենք, և ստիպված ենք գումար վերցնել»,-հայտարարել է կոնգրեսականը:

Բիգսը կարծիք է արտահայտել, որ խնդրի լուծման համար ամերիկյան իշխանություններն ունեն 10 տարուց ոչ շատ ժամանակ: 2026 թվականին տարեցների բժշկական ապահովագրության (Medicare) ծրագրի ֆոնդը կսպառվի:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2018 ֆինանսական տարվա արդյունքներով ԱՄՆ գանձապետարանը կանխատեսում է 833 մլրդ դոլարի չափով դեֆիցիտ՝ 1/4-ով ավելի, քան 2017 թվականին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վենս. Ուկրաինայի հարցով համաձայնագրի հիմնական դրույթները կարող են համաձայնեցվել մինչև Պուտին-Զելենսկի հանդիպումը

09:20 21.08.2025

Վենս. Ուկրաինայի հարցով համաձայնագրի հիմնական դրույթները կարող են համաձայնեցվել մինչև Պուտին-Զելենսկի հանդիպումը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դեյ Վենսը ենթադրել է, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման հիմնական մանրամասները, այդ թվում՝ անվտանգության երաշխիքները և տարածքային հարցերը, ընդհանուր առմամբ, կհամաձայնեցվեն մինչև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։ Չորեքշաբթի օրը Fox News-ին տված հարցազրույցում հարցին, թե արդյոք կարելի է ակնկալել, որ գործարքի հիմնական մանրամասները կավարտվեն Պուտինի և Զելենսկու հանդիպումից առաջ, Վենսը […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

09:08 21.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։ ...

Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդայի» ու Սևիկյանի «Ֆերենցվարոշի» անսպասելի պարտությունները․ ՉԼ

09:00 21.08.2025

Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդայի» ու Սևիկյանի «Ֆերենցվարոշի» անսպասելի պարտությունները․ ՉԼ

Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում «Ցրվենա Զվեզդան» սեփական դաշտում 1-2 հաշվով անսպասելի պարտություն է կրել Կիպրոսի չեմպիոն «Պաֆոսից»։ Սերբիայի չեմպոնի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Կողմերը պատասխան խաղը կանցկացնեն օգոստոսի 26-ին։ Սեփական դաշտում 1-3 հաշվով անսպասելի պարտություն է կրել նաև Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշը»` զիջելով «Քարաբախին»։ Պատասխան հանդիպումը կկայանա […] ...

Օգոստոսի 21-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

23:00 20.08.2025

Օգոստոսի 21-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 21-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի թիվ 27/3 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի Ա, Բ, Գ, և Դ մասնաշենքերի («Լույսեր» բնակելի համալիրի) գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում

22:58 20.08.2025

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Անցած երկու օրերի ընթացքում առանց տոմս երթևեկելու, այլ անձի արտոնությունից օգտվելու և հանրային տրանսպորտի վճարումը չկատարելու համար կազմվել է շուրջ 110 արձանագրություն։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Պորտուգալիայի ընտրանու առաջատարներից մեկը կարող է բաց թողնել Հայաստանի ընտրանու հետ հանդիպումը

22:54 20.08.2025

Պորտուգալիայի ընտրանու առաջատարներից մեկը կարող է բաց թողնել Հայաստանի ընտրանու հետ հանդիպումը

2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 6-ին «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Պորտուգալիայի հավաքականին: Մեծ է հավանականությունը, որ «Միլանի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ռաֆայել Լեաուն բաց կթողնի Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը վնասվածքի պատճառով։ Լրատվամիջոցների տվյալներով՝ նա խաղադաշտ կվերադառնա միջազգային դադարից հետո և կմասնակցի Ա Սերիայի երրորդ տուրի խաղին։ ...

BACK_TO_TOP