Կայացել է ՉԼ-ի եզրափակիչ փուլի վիճակահանությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+23.73 oC

Կայացել է ՉԼ-ի եզրափակիչ փուլի վիճակահանությունը

17:51 10.07.2020

Շվեյցարիայի Նյոն քաղաքում կայացավ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի վիճակահանությունը, որի արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը:

«Ատալանտա» – ՊՍԺ
«Ատլետիկո Մադրիդ» – «ՌԲ Լայպցիգ»
«Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի»  զույգի  հաղթողը կմրցի «Յուվենտուս»-«Լիոն» զույգի հաղթողի հետ, իսկ «Նապոլի»-«Բարսելոնա» զույգի հաղթողը՝  «Բավարիա»-«Չելսի» զույգի հաղթողի հետ:

Հիշեցնենք, որ Չ/Լ 18-րդ եզրափակչի առաջին խաղում «Յուվենտուսը» զիջել էր «Լիոնին» 1-0 հաշվով, «Ռեալը»՝ «Մանչեսթեր Սիթիին»(1-2), «Նապոլին» և «Բարսելոնան» ոչ-ոքի էին խաղացել՝ 1-1, «Չելսին» պարտվել էր «Բավարիային» (3-0)։

1/2-րդ եզրափակչում  «Ատալանտա» – ՊՍԺ զույգի հաղթողը կհանդիպի  «Աթլետիկո Մադրիդ» – «ՌԲ Լայպցիգ» զույգի հաղթողի հետ:  Մյուս կիսաեզրափակչի զույգերը կորոշվեն
«Ռեալ»/ «Մանչեսթեր Սիթի» – «Յուվենտուս»/«Լիոն»  և  «Նապոլի»/«Բարսելոնա» – «Բավարիա»/«Չելսի» խաղերից հետո:

Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի պատասխան հանդիպումները կայանալու են համապատասխան թիմերի տնային մարզադաշտերում։

Օգոստոսին կկայանան քառորդ եզրափակիչ, կիսաեզրափակիչ և Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի եզրափակիչ փուլը՝ փլեյ-օֆֆ մրցաշարի ձևաչափով, որը  կհյուրընկալի Լիսաբոնը:

1/8 եզրափակիչ պատասխան խաղերը կկայանան օգոստոսի 7-8-ին, 1/4-ը՝  օգոստոսի 12-15-ին, կիսաեզրափակիչները՝ օգոստոսի 18-19-ին և եզրափակիչը՝  օգոստոսի 23-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանդարտվեք եւ վայելեք ՀՀ-ում հաստատված խաղաղ կյանքը․ Փաշինյանը՝ Լեւոն Տեր–Պետրոսյանին

09:37 22.08.2025

Հանդարտվեք եւ վայելեք ՀՀ-ում հաստատված խաղաղ կյանքը․ Փաշինյանը՝ Լեւոն Տեր–Պետրոսյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր  էջում գրել է․ «Հարգելի Լեւոն Տեր–Պետրոսյան․ 1996–ին Դուք փախաք ընտրությունների արդյունքների հետ առերեսվելուց, 1998–ին Դուք փախաք իշխանությունից, 2008–ին Դուք փախաք ընդդիմությունից։ Հասկանում եմ, որ հիմա ուզում, բայց փախչելու տեղ չեք գտնում։ Եւ պետք էլ չէ․ պարզապես հանդարտվեք եւ վայելեք Հայաստանի Հանրապետությունում հաստատված խաղաղ կյանքը։ Լավ օր եմ մաղթում բոլորիս»։ ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

09:30 22.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Կոլումբիայում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 18-ի

09:25 22.08.2025

Կոլումբիայում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 18-ի

Կոլումբիայի Սանտյագո դե Կալի քաղաքում առնվազն վեց մարդ է զոհվել, իսկ Անտիոքիա դեպարտամենտում՝ ևս 12-ը՝ տարբեր ապստամբների կողմից իրականացված հարձակումների հետևանքով, ըստ երկրի իշխանությունների թարմացված տվյալների։ «Կալիի առողջապահության նախարարությունը հայտնում է 65 վիրավորի և վեց մահացածի մասին», – ասվում է Սանտյագո դե Կալիի քաղաքապետարանի բլոգում H-ում հրապարակված գրառման մեջ։ Սանտյագո դե Կալիի ավիաբազայի մոտ ահաբեկչական […] ...

Յամա՞լ, թե՞ Դեմբելե․ ո՞վ պետք է ստանա «Ոսկե գնդակը» ըստ Կունդեի

09:15 22.08.2025

Յամա՞լ, թե՞ Դեմբելե․ ո՞վ պետք է ստանա «Ոսկե գնդակը» ըստ Կունդեի

«Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի պաշտպան Ժյուլ Կունդեի կարծիքով՝ «Ոսկե գնդակը» պետք է ստանա իր ակումբակից Լամին Յամալը, հաղորդում է Marca-ն: Ֆրանսիացին դժվարությամբ է պատասխանել հարցին, քանի որ մյուս ֆավորիտն ազգային հավաքականում իր թիմակից Ուսման Դեմբելեն է. «Ինձ բարդ դրության մեջ եք դնում: Բայց կարծում եմ, որ Յամալն է արժանի «Ոսկե գնդակին»: Ես շատ լավ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

09:08 22.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։ ...

Արթիկ-Սարալանջ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկմամբ

09:00 22.08.2025

Արթիկ-Սարալանջ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկմամբ

Օգոստոսի 21-ին, ժամը 14։14-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ-Սարալանջ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արթիկ-Սարալանջ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի […] ...

BACK_TO_TOP