13:52 16.06.2018
«Հրաժարական կտամ թե չէ, անկախ դրանից, ես պատրաստ եմ օրենքով պատասխան տալ այդ ամեն ինչ մասին: Ես մեկնում եմ հաշտության ձեռք, ես չեմ ուզում որևէ այլ խնդիր, ես չեմ տանում թեժացման, իմ դիմաց մեր քաղաքում թշնամիներ չկան: Սա իմ ձեռնոցն է` ես մեկնեցի , ես գնացի ընդառաջ նույն պարոն Հակոբանին, և օգնականիս սպանեցին: Սպանողը նստե՞ց: Հիմա Հակոբ Հակոբյանը կգա՞, կսեղմի՞ իմ ձեռքը: Չկան դաբրոներ։ Մի՛ տվեք հարցեր, որոնք կսրեն իրավիճակը, շատ բան կարող եմ ասել, որը օգուտ չի տա քաղաքին ու քաղաքի բնակչությանը: Սպանության մասին արդեն ասացի` դա լավ բան է չէ: Ասել շատ բան` կնշանակի այրել կամուրջները, տեղ չթողնել հաշտության համար»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասել է Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը` խոսելով իր հրաժարականը պահանջող հանրահավաքների ու դրանց կազմակերպիչների մասին:
Խոսելով այն մասին, որ ԱԱԾ-ն այսօր ստուգումներ է սկսել Էջմիածնի քաղաքապետարանում, Կարեն Գրիգորյանն ասել է.
«Մեր կառավարությունը տիրապետում է օպերատիվ իրավիճակին ավելի լավ, քան մենք: Կարծում եմ` ճիշտ ժամանակին են սկսել ստուգումներ: Կլինեն սխալներ, պատասխան կտանք»,- ասել է Կարեն Գրիգորյանը:
20:48 20.05.2025
ԵՄ ԱԳ նախարարները որոշել են չեղարկել Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներըԵՄ անդամ երկրները որոշել են չեղարկել Սիրիայի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները։ Այս մասին Բրյուսելում ԵՄ խորհրդի նիստի արդյունքներով հայտարարել է համայնքի դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։ «Այսօր մենք որոշել ենք չեղարկել Սիրիայի նկատմամբ մեր տնտեսական պատժամիջոցները։ Մենք ցանկանում ենք օգնել սիրիացի ժողովրդին վերականգնել նոր, ներառական և խաղաղ Սիրիան»,-գրել է նա։ ...
20:38 20.05.2025
Հավանաբար, Ձյուբայի նպատակը պոպ-MMA-ն է․ Սերգեյ ԹորոսյանԱրման Ծառուկյանի նախկին մարզիչ Սերգեյ Թորոսյանը կարծիք է հայտնել ֆուտբոլիստ Արտյոմ Ձյուբայի մասին, որը ցանկություն է հայտնել դառնալ MMA-ի մարտիկ, հաղորդում է mma.metaratings.ru-ն. «Կարծում եմ՝ Ձյուբան կարիերայի ավարտից հետո գումար վաստակելու միջոցներ է դիտարկում: Հավանաբար, նրա նպատակը պոպ-MMA-ն է, որտեղ մեծ փողեր են վճարում: Եթե ավելի հստակ պատասխան եք ուզում, ապա Ձյուբայի՝ MMA-ում նորամուտը կարող […] ...
20:31 20.05.2025
Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեի հետՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Նախարարները բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում երկու երկրների միջև համագործակցության մակարդակը։ Քննարկվել են Հայաստանի Հանրապետության ու Իրանի Իսլամական Հանրապետության միջև համագործակցության ընթացքին […] ...
20:30 20.05.2025
ՃՏՊ Թալին-Մաստարա ավտոճանապարհին․ կան տուժածներՄայիսի 20-ին, ժամը 18:15-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Iveco» մակնիշի բեռնատարը և «Toyota» մակնիշի ավտոմեքենան։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Toyota» […] ...
20:25 20.05.2025
Ռուբիո. ԱՄՆ դաշնակիցներից ոչ մեկը չի ցանկանում Patriot համակարգեր փոխանցել ՈւկրաինայինԱՄՆ-ի ՆԱՏՕ-ի դաշնակիցներից ոչ մեկը չի ցանկանում իր Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը փոխանցել Ուկրաինային: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականի ժամանակավոր պաշտոնակատար Մարկո Ռուբիոն։ «Ուկրաինացիները պահանջում են հակաօդային պաշտպանության Patriot համակարգեր, որոնք, անկեղծ ասած, մենք չունենք: Բայց մենք սերտորեն համագործակցում ենք ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ: ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցներ ունեն Patriot […] ...
20:15 20.05.2025
Խաչանովը պահպանել է դիրքը, Ավանեսյանը նահանջել է աղյուսակումՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-ի թարմացված դասակարգման աղյուսակում պահպանել է դիրքն ու 1910 միավորով 24-րդն է։ Տղամարդկանց մենախաղի առաջատարը շարունակում է մնալ Յանիկ Սիները (Իտալիա, 10380), երկրորդ տեղ է բարձրացել Կառլոս Ալկարասը (Իսպանիա, 8850)։ Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանն էլ WTA-ի դասակարգման աղյուսակում նահանջել է երկու տեղով և այժմ 40-րդն է։ Նա ունի 1380 […] ...