23:31 30.07.2020
ՀՀ ԱԳ Նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույց է տվել հունական ’’MEGA TV’’ լրատվականին՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացմանը, դրան Թուրքիայի արձագանքին, Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելուն, Հունաստանի և Կիպրոսի հետ Հայաստանի բարեկամական հարաբերություններին։
«Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցի հայերեն ոչ պաշտոնական թարգմանությունը;
Հարց. Ինչպե՞ս է Հայաստանն արձագանքում այն փաստին, որ Թուրքիան Ադրբեջանին գործնականում տրամադրում է զենք, անձնակազմ և գումար:
Զոհրաբ Մնացականյան. Միակ երկիրը, որ այս երկու շաբաթվա ընթացքում խոսում էր սպառնալիքի լեզվով՝ Թուրքիան է: Մենք պաշտպանելու ենք մեզ, մենք ուժեղացնելու ենք մեր պաշտպանությունը և աշխատելու ենք մեր միջազգային գործընկերների հետ:
Հարց: Որոշ վերլուծաբաններ պնդում են, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը իրականում Ռուսաստան-Թուրքիա աճող մրցակցության շղարշն է:
Զոհրաբ Մնացականյան. Մենք ինքնիշխան պետություն ենք, միջազգային հանրության անդամ: Մեզ այս տարածաշրջանում հարկավոր է խաղաղություն և անվտանգություն: Մենք կարիք չունենք այս տարածաշրջանը դարձնել միջազգային մրցակցության առարկա:
Հարց. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսում է Հայաստանի սահմաններից դուրս հարձակման մասին:
Զոհրաբ Մնացականյան. Սա հենց այն լեզուն է, որը մենք մերժում ենք, սա սպառնալիքի լեզուն է, որը բխում է ժխտման և անպատժելիության մեջ ապրող պետության վարած քաղաքականությունից: Վերջերս մենք ականատես եղանք նաև ցեղասպանության հանցագործության արդարացմանը: Սա չէ այն ճանապարհը, որով մի ժողովուրդ ցանկանում է նպաստել տարածաշրջանում խաղաղությանը:
Հարց. Թուրքիան իրականում փորձում է վերստեղծել նեոօսմանիզմի վրա հիմնված պետությունը՝ ավելի լայն տարածքով։
Զոհրաբ Մնացականյան. Հունաստանն իր կողմից ակտիվ քայլեր է ձեռնարկում այս տարածաշրջանում խաղաղության և կայունության ուղղությամբ: Հայաստանը նույնանման նպատակներ է հետապնդում:
Հարց. Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարում կրկին լսվեց իսլամական աղոթք:
Զոհրաբ Մնացականյան. Սուրբ Սոֆիայի վերափոխումը մզկիթի իրապես սպառնալիք է՝ ուղղված ներդաշնակության, երկխոսության և փոխադարձ հարգանքի այդ խորհրդանիշին։
Հարց: Ինչպե՞ս եք գնահատում Հունաստանի նկատմամբ Թուրքիայի սադրանքները:
Զոհրաբ Մնացականյան. Ես ցանկանում եմ վերահաստատել մեր ամուր աջակցությունը և համերաշխությունը Հունաստանին և Կիպրոսին:
Դա Արևելյան Միջերկրականում ապակայունացմանն ուղղված գործողություն է, որը կրկին ապացուցում է հենց այն ագրեսիվ քաղաքականությունը, որ Թուրքիան հետևողականորեն վարում է վերջին ժամանակաշրջանում:
Հարց. Եթե Թուրքիան և Հունաստանը ներքաշվեն զինված հակամարտության մեջ, արդյո՞ք Հայաստանը համերաշխություն կհայտնի Հունաստանին:
Զոհրաբ Մնացականյան. Չեմ տեսնում որևէ հանգամանք, որ կարող է խախտել կամ հարցականի տակ դնել Հայաստանի և Հունաստանի միջև առկա շատ ամուր համերաշխությունը, շատ ամուր հարաբերությունները և նույնքան ամուր բարեկամությունը: Մենք վճռական ենք արձագանքելու այսպիսի գործողություններին, որոնք վտանգ են ներկայացնում մեր շահերի և մեր ինքնիշխան իրավունքների համար:
17:00 14.06.2025
Հենրիխ Մխիթարյանը հայտացուցակում է․ ակումբային ԱԱ«Ինտերի» նորանշանակ գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն ներկայացրել է միլանյան ակումբի հայտացուցակն ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի ակումբային առաջնության համար: Հենրիխ Մխիթարյանն Իտալիայի փոխչեմպիոնի հայտացուցակում է: Նորեկներ Պետար Սուչիչն ու Լուիս Էնրիկեն ևս հայտացուցակում են: «Ինտերի» հայտացուցակը՝ Դարպասապահներ. Յան Զոմեր, Խոսեպ Մարտինես, Ռաֆայելե Դի Ջենարո, Ալեսանդրո Կալիգարիս։ Պաշտպաններ. Դենզել Դյումֆրիս, Ստեֆան դե Վրեյ, Ֆրանչեսկո Աչերբի, Բենժամեն Պավար, Կառլոս […] ...
16:50 14.06.2025
Իրանի բանակը հայտարարել է, որ գերի է վերցրել ևս մեկ իսրայելցի օդաչուիԻրանական Nour News գործակալությունը հայտնում է, որ իրանցի զինվորականները գերի են վերցրել իսրայելցի ևս մեկ օդաչուի։ «Իսրայելական կործանիչի օդաչուն մի քանի րոպե առաջ գերի է վերցվել Իրանի ցամաքային ուժերի կողմից», – ասվում է հայտարարության մեջ։ Ավելի վաղ իրանական Ֆարս լրատվական գործակալությունը հայտարարել էր, որ Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են մի քանի իսրայելական ռազմական ինքնաթիռ: […] ...
16:41 14.06.2025
ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի հակաիրանական բանաձևը Իսրայելին հարձակման առիթ է տալիս. Իրանի ԱԳՆԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի հակաիրանական բանաձևը, որը հեղինակել են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն, դարձել է Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածների արդարացում, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ հեռախոսազրույցում։ Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ «Արաղչին […] ...
16:32 14.06.2025
Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել զոհված զինծառայողների 1200 մարմինՌուսաստանը և Ուկրաինան սկսել են վիրավորների փոխանակումը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ռուսական բանակցային խմբի աղբյուրը։ «Ստամբուլի համաձայնագրերի շրջանակներում սկսվել է վիրավորների փոխանակումը», – ասել է նա։ Բացի այդ, այսօր Ստամբուլի համաձայնագրերի շրջանակներում Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել զոհված զինծառայողների 1200 մարմին։ Ուկրաինան ոչ մի մարմին չի փոխանցել: ...
16:21 14.06.2025
«Յուվենտուսը» երկարաձգել է պայմանագիրը գլխավոր մարզչի հետԹուրինի «Յուվենտուսը» երկարաձգել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Իգոր Տուդորի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Խորվաթ մասնագետի հետ համաձայնագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը, բայց ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ: Իգոր Տուդորը ակումբը գլխավորել էր մարտին: Ա սերիայի ավարտված մրցաշրջանում «Յուվենտուսը» գրավել էր 4-րդ տեղը: ...
16:11 14.06.2025
Իրանը քննարկում է Հորմուզի նեղուցի փակման հնարավորությունըԻսրայելի կողմից Իրանի վրա հարձակումներից հետո Թեհրանը քննարկում է Հորմուզի նեղուցի փակման հարցը, որը կարևոր է համաշխարհային շուկաներ նավթի մատակարարման համար, հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Իսմայիլ Կոուսարին։ «Հորմուզի նեղուցի փակման հարցը ներկայումս քննարկվում է, և Իրանը չի տատանվի համապատասխան որոշում կայացնել»,-ըստ իրանական Rokna լրատվական գործակալության՝ ասել է Կոուսարին: ...