ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերի հանձնախմբի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+32.09 oC

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերի հանձնախմբի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

22:41 31.07.2020

Հուլիսի 31-ին ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերի հանձնախմբի միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ համապատասխանաբար ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի նախագահ Լիլիթ Մակունցի եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Ջոզեֆ Փըլոնի կողմից:

Ողջունելով հյուրերին՝ Լիլիթ Մակունցն ու Ֆրենկ Փըլոնը կարեւորել են ստորագրումից հետո համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու եւ հաստատել են խորհրդարանական խորհրդատվական հանձնաժողով ստեղծելու մտադրությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի եւ ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ: Կանոնավոր հանդիպումների միջոցով համատեղ հանձնաժողովը կդառնա համապարփակ քննարկումների համապատասխան հարթակ` միտված փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների վերհանմանը՝ ԱՄՆ եւ ՀՀ միջեւ համագործակցության ամրապնդման նպատակով:

Փոխըմբռնման հուշագիրը վերահաստատումն էր հայ-ամերիկյան խորհրդարանական համագործակցության երկարարամյա պատմության եւ նախանշումը նոր գործընկերային հարաբերությունների:

Covid-19-ով պայմանավորված ստորագրման արարողությունը տեղի է ունեցել հեռավար՝ տեսազանգի միջոցով՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը եւ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը:

Միջոցառմանը բացման խոսքով եւ ելույթներով հանդես են եկել նաեւ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Այն նախաստորագրվել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերի հանձնախմբի անդամներ Ջեքի Սփիրի եւ Ադամ Շիֆի կողմից:

Կողմերը պայմանավորվել են հետագայում փոխանակվել ստորագրված փոխըմբռնման հուշագրերով մյուս կողմերի ստորագրման համար:

Ստորեւ ներկայացված է նաեւ փոխըմբռնման հուշագրի տեքստը՝ հայերեն թարգմանությամբ:

Փոխըմբռնման Հուշագիր

ՀՀ Ազգային ժողովի ՀայաստանԱՄՆ բարեկամական խմբի եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերի հանձնախմբի միջեւ

*     Նշանավորելով Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պաշտոնական հարաբերությունների հաստատման 100-ամյակը, ամերիկյան եւ հայ ժողովուրդների հարատեւ բարեկամությունը, երկու երկրների կառավարությունների միջեւ ամուր կապերը, ինչպես նաեւ հայկական ծագում ունեցող ամերիկացիների շարունակական ներդրումը Ամերիկայի Միացյալ Նահանգներում`
*     Ընդգծելով, որ մեր երկու ժողովրդավարական պետությունների միջեւ այս համագործակցությունը հիմնված է ընդհանուր արժեքների ու շահերի վրա, եւ ընդգծելով մեր փոխադարձ ցանկությունը` ամրապնդելու մեր հարաբերությունները տնտեսության, էներգետիկայի, ժողովրդավարության, նորարարության եւ նորագույն տեխնոլոգիաների, գիտության, մշակույթի եւ անվտանգության ոլորտներում`

*     Հաշվի առնելով այն փաստը, որ 1992 թվականից ի վեր Միացյալ Նահանգների կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դոլլարի աջակցություն է տրամադրել՝ բարելավելու Հայաստանում եւ Արցախում ապրող հայերի կյանքը, աջակցելու ժողովրդավարական, տնտեսական եւ սոցիալական կառավարման ամրապնդմանն ուղղված նրանց ջանքերին`

*    Երկուստեք կարեւորելով Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման ու հիշատակման վերաբերյալ 2019թ. հոկտեմբերի 29-ին Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված H.Res.296 եւ 2019թ.  դեկտեմբերի 12–ին ԱՄՆ Սենատի կողմից ընդունված S.Res.150 երկու բանաձեւերի ընդունումը`

*     Հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգների կառավարությունը 2019թ. ավելացրել է Հայաստանին տրամադրվող աջակցությունը` հասցնելով այն ավելի քան 60 միլիոն ԱՄՆ դոլլարի, ինչը 40 տոկոսով ավելի է 2018թ.–ի ապրիլ–մայիս ամիսների ,Թավշյա հեղափոխությանե արդյունքում տեղի ունեցած խաղաղ եւ սահմանադրական ճանապարհով իշխանության անցումից եւ 2018թ. դեկտեմբերի 9-ի ազատ եւ արդար ճանաչված ժողովրդավարական խորհրդարանական ընտրություններից հետո`

*     Երկուստեք ընդունելով, որ Հայաստանի համար աջակցությունից  առեւտրային գործընկերություն փոխշահավետ համագործակցության անցումը պահանջում է ԱՄՆ–ի կողմից  առեւտրի եւ ներդրումների շարունակական խթանում, առավել ընդարձակ ներգրավում միջկառավարական հանձնաժողովի եւ Առեւտրի ու ներդրումների շրջանակային համաձայնագրի խորհրդի շրջանակներում, ինչպես նաեւ տնտեսական համագործակցության փոխշահավետ համաձայնագրերի կնքման ուսումնասիրութուն՝

*     Միացյալ Նահանգների Կոնգրեսը եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը վերահաստատում են ԱՄՆ–Հայաստան գործընկերության ամրապնդման կարեւորությունը 2019թ. սկզբին մեկնարկած Ռազմավարական երկխոսության շրջանակներում, որը երկկողմ համագործակցության նոր որակի վկայությունն է:

–    Երկու կողմերը գիտակցում են, որ երկու օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության ոլորտում առկա են չօգտագործված հնարավորություններ, որոնց իրացումը կօգնի կառավարություններին նոր որակի բարձրացնել հայ–ամերիկյան երկկողմ գործընկերությունը:

–     Կողմերը փոխադարձ համոզմունք են հայտնում առ այն, որ կա անհրաժեշտություն զորակցելու հայ ժողովրդին եւ ամրագրելու նրա առաջընթացը՝ ամրապնդելով ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները՝ երկկողմ այցերի, խորհրդակցությունների, ընդլայնված համագործակցության, առեւտրի եւ ներդրումների թիրախային խթանման եւ կուսակցական համակարգի զարգացման միջոցով, ինչպես նաեւ ինստիտուցիոնալ թափանցիկությանն ու ճկունությանը, օրենքի գերակայությանը, քաղաքացիական հասարակության զարգացմանը եւ մամուլի ազատությանն աջակցելով:

–    Երկու կողմերը կիսում են խորհրդարանական խորհրդատվական հանձնաժողով ստեղծելու մտադրությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի եւ ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ: Կանոնավոր հանդիպումների միջոցով համատեղ հանձնաժողովը կդառնա համապարփակ քննարկումների համապատասխան հարթակ` միտված փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների վերհանմանը՝ ԱՄՆ եւ ՀՀ միջեւ համագործակցության ամրապնդման նպատակով:

Փոխըմբռնման այս հուշագիրը ստորագրվում է Երեւանում եւ Վաշինգտոնում 2020թ.-ի հուլիսի 31-ին՝ հայերեն եւ անգլերեն լեզուներով, երկու տեքստերն էլ հավասարազոր են:

ՀՀ Ազգային ժողովի կողմից՝

Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբ

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունց

ԱՄՆ Ներկայացուցիչների

պալատի Հայկական հարցերի հանձնախմբի կողմից՝

Համանախագահ Ֆրենկ Ջոզեֆ Փըլոն կրտսեր

Համանախագահ Ջեքի Սփիր

Փոխնախագահ Ադամ Բ.Շիֆ

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հենրիխ Մխիթարյանը հայտացուցակում է․ ակումբային ԱԱ

17:00 14.06.2025

Հենրիխ Մխիթարյանը հայտացուցակում է․ ակումբային ԱԱ

«Ինտերի» նորանշանակ գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն ներկայացրել է միլանյան ակումբի հայտացուցակն ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի ակումբային առաջնության համար: Հենրիխ Մխիթարյանն Իտալիայի փոխչեմպիոնի հայտացուցակում է: Նորեկներ Պետար Սուչիչն ու Լուիս Էնրիկեն ևս հայտացուցակում են: «Ինտերի» հայտացուցակը՝ Դարպասապահներ. Յան Զոմեր, Խոսեպ Մարտինես, Ռաֆայելե Դի Ջենարո, Ալեսանդրո Կալիգարիս։ Պաշտպաններ. Դենզել Դյումֆրիս, Ստեֆան դե Վրեյ, Ֆրանչեսկո Աչերբի, Բենժամեն Պավար, Կառլոս […] ...

Իրանի բանակը հայտարարել է, որ գերի է վերցրել ևս մեկ իսրայելցի օդաչուի

16:50 14.06.2025

Իրանի բանակը հայտարարել է, որ գերի է վերցրել ևս մեկ իսրայելցի օդաչուի

Իրանական Nour News գործակալությունը հայտնում է, որ իրանցի զինվորականները գերի են վերցրել իսրայելցի ևս մեկ օդաչուի։ «Իսրայելական կործանիչի օդաչուն մի քանի րոպե առաջ գերի է վերցվել Իրանի ցամաքային ուժերի կողմից», – ասվում է հայտարարության մեջ։ Ավելի վաղ իրանական Ֆարս լրատվական գործակալությունը հայտարարել էր, որ Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են մի քանի իսրայելական ռազմական ինքնաթիռ: […] ...

ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի հակաիրանական բանաձևը Իսրայելին հարձակման առիթ է տալիս. Իրանի ԱԳՆ

16:41 14.06.2025

ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի հակաիրանական բանաձևը Իսրայելին հարձակման առիթ է տալիս. Իրանի ԱԳՆ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի հակաիրանական բանաձևը, որը հեղինակել են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն, դարձել է Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածների արդարացում, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ հեռախոսազրույցում։ Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ «Արաղչին […] ...

Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել զոհված զինծառայողների 1200 մարմին

16:32 14.06.2025

Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել զոհված զինծառայողների 1200 մարմին

Ռուսաստանը և Ուկրաինան սկսել են վիրավորների փոխանակումը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ռուսական բանակցային խմբի աղբյուրը։ «Ստամբուլի համաձայնագրերի շրջանակներում սկսվել է վիրավորների փոխանակումը», – ասել է նա։ Բացի այդ, այսօր Ստամբուլի համաձայնագրերի շրջանակներում Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել զոհված զինծառայողների 1200 մարմին։ Ուկրաինան ոչ մի մարմին չի փոխանցել: ...

«Յուվենտուսը» երկարաձգել է պայմանագիրը գլխավոր մարզչի հետ

16:21 14.06.2025

«Յուվենտուսը» երկարաձգել է պայմանագիրը գլխավոր մարզչի հետ

Թուրինի «Յուվենտուսը» երկարաձգել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Իգոր Տուդորի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Խորվաթ մասնագետի հետ համաձայնագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը, բայց ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ: Իգոր Տուդորը ակումբը գլխավորել էր մարտին: Ա սերիայի ավարտված մրցաշրջանում «Յուվենտուսը» գրավել էր 4-րդ տեղը: ...

Իրանը քննարկում է Հորմուզի նեղուցի փակման հնարավորությունը

16:11 14.06.2025

Իրանը քննարկում է Հորմուզի նեղուցի փակման հնարավորությունը

Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումներից հետո Թեհրանը քննարկում է Հորմուզի նեղուցի փակման հարցը, որը կարևոր է համաշխարհային շուկաներ նավթի մատակարարման համար, հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Իսմայիլ Կոուսարին։ «Հորմուզի նեղուցի փակման հարցը ներկայումս քննարկվում է, և Իրանը չի տատանվի համապատասխան որոշում կայացնել»,-ըստ իրանական Rokna լրատվական գործակալության՝ ասել է Կոուսարին: ...

BACK_TO_TOP