17:42 11.08.2020
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային խմբերն այսօր, ի թիվս տարբեր ոլորտներում գործող այլ տնտեսավարողների, դիտարկել են նաև խոշոր հյուրանոցներ և հանգստյան տներ։ Մշտադիտարկումներն իրականացվում են ԱԱՏՄ տարածքային բոլոր ստորաբաժանումների կողմից՝ Երևանում և բոլոր մարզերում՝ համաժամանակյա։
Ջերմուկում ԱԱՏՄ թեժ գծով ստացված ահազանգերի հետքերով ստուգայց է կատարվել մի շարք հյուրանոցներում։ Ըստ դիտարկումների՝ սահմանված անվտանգության նորմերի պահպանումն առավել բարվոք պատկեր է գրանցում, սակայն մեծաթիվ են դիմակ չկրելու դեպքերը։
Համաժամանակյա այցերը շարունակվել են Սևանի ափամերձ հյուրանոցներում, մասնավորապես, Շորժայի հատվածում։ Այս տարածքներում զգալի խախտումներ են գրանցվել, ամենամտահոգիչը՝ կապված ախտահանումների, սահմանված թվով փակվող աղբամանների, գրանցամատյանների, ախտահանման նյութերի բացակայության հետ։ Այս հատվածում գործող մի շարք հանգստյան տների կասեցման միջնորդություն կներկայացվի պարետին։
Մշտադիտարկումների շրջանակն այսօր ընդգրկել է խմիչքի խոշոր արտադրություններ Արմավիրի մարզում, կարի խոշոր արտադրություններ՝ Վանաձորում, բժշկական հիմնարկներ, բանկային, արտադրական և սպասարկման օբյեկտներ՝ Երևանում, ատամնաբուժական կաբինետներ, գեղեցկության սրահներ, դեղատներ Երևանում և ոչ միայն։
Նախորդ օրերին արձանագրված խախտումների հիմքով այսօր կասեցվել է նաև 5 հյուրանոցի գործունեություն:
Ի համեմատություն հունիսի և հուլիսի ցուցանիշերի՝ օգոստոսին ԱԱՏՄ ուժեղացված մշտադիտարկումների ընթացքում արձանագրվող խախտումները շեշտակի նվազել են։ Կտրուկ նվազման միտում են ցուցաբերում նաև ԱԱՏՄ թեժ գծով ստացվող ահազանգերը։ Դիտարկվող տասնյակ տնտեսավարողներից ներկայում կասեցման է գնում մի քանիսը միայն։
Եթե նախորդ ամիսներին խախտումներն առավել հաճախակի էին ատամնաբուժական կենտրոններում ու գեղեցկության սրահներում, ապա ներկայումս դրանք զգալի են հյուրանոցներում և հանգստյան տներում։ Կապված այս շրջանում զբոսաշրջության ակտիվացման հետ՝ տեսչական մարմինն ուժեղացրել է հսկողությունը նաև այս ոլորտում գործող տնտեսավարողների հանդեպ։
18:55 05.07.2025
Առաջիկայում արաբական միացյալ ուժեր կարող են տեղակայվել Գազայի հատվածում․ Al Masry Al YoumԱպագայում Գազայի հատված կարող են մտցվել արաբական միացյալ ուժեր՝ պաղեստինյան անվտանգության և հետախուզության ուժերին մարզելու համար, հաղորդում է եգիպտական Al Masry Al Youm թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ավելի վաղ պաղեստինյան «Համաս» շարժումը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել: Ynet պորտալը, հղում անելով անանուն իսրայելցի պաշտոնյայի, հայտնել […] ...
18:45 05.07.2025
Ֆիդանը կներկայացնի Թուրքիան Բրազիլիայում կայանալիք BRICS գագաթնաժողովումԱրտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կներկայացնի Թուրքիան հուլիսի 6-7-ը Բրազիլիայում կայանալիք BRICS գագաթնաժողովում: Այս մասին TASS-ին հայտնել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրները: «Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մեր նախագահի անունից կմասնակցի ԲՐԻԿՍ-ի 17-րդ գագաթնաժողովին Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը», – հայտնել են աղբյուրները։ Նրանց խոսքով՝ արտաքին գործերի նախարարության ղեկավարը կմասնակցի «Բազմակողմանիության ամրապնդում, տնտեսական և […] ...
18:33 05.07.2025
Իսրայելի պաշտպանության բանակի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով քաղաքացիական անձ է զոհվել Լիբանանի հարավումԻսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) մի շարք հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Բինտ Ջբեյլ քաղաքի ծայրամասին, որի հետևանքով զոհվել է առնվազն մեկ քաղաքացիական անձ, վիրավորվել՝ հինգը, ասվում է երկրի առողջապահության նախարարության կողմից հրապարակված հաղորդագրության մեջ։ «Սաֆա ալ-Հավա շրջանում իսրայելական անօդաչու սարքերի կողմից մեքենայի վրա հարձակման ժամանակ մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։ […] ...
18:22 05.07.2025
Փրկարարներն օգնության են հասել քամուց տուժած քաղաքացունՀունիսի 30-ին, ժամը 16:42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցում ծառը կոտրվել և ընկել է քաղաքացու վրա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ծառի ճյուղերը և նստարանը ընկել են քաղաքացու վրա: Փրկարարներն օպերատիվորեն օգնության են հասել քաղաքացուն, դուրս բերել […] ...
18:12 05.07.2025
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան հետևում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև լարվածությանըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվի և Մոսկվայի միջև հակամարտությունը քննարկել է իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ և ասել, որ Թուրքիան ուշադիր հետևում է լարվածությանը՝ կոչ անելով Ռուսաստանին և Ադրբեջանին չափավոր լինել, ասել է նա լրագրողներին։ Նա նշել է, որ «Թուրքիան խորը դիվանագիտական և ռազմավարական հարաբերություններ ունի թե՛ Ադրբեջանի, թե՛ Ռուսաստանի հետ»։ «Մենք ուշադիր […] ...