Բելառուսում ինտերնետային կապը վերականգնվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+36.09 oC

Բելառուսում ինտերնետային կապը վերականգնվել է

14:45 12.08.2020

Օգոստոսի 12-ի առավոտյան Մինսկի և Բելառուսի այլ շրջանների բնակիչների ինտերնետի հասանելիությունը վերականգնվել է: Meduza-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Tut.By լրատվամիջոցը՝ հղում անելով ընթերցողներին:

Առավոտյան ժամը 7-ին վերականգնվել է սոցցանցերի և մեսենջերների, Google և Яндекс որոնողական կայքերի և տաքսի պատվիրելու ծառայությունների հասանելիությունը: Իսկ ժամը 9-ին հասանելի են դարձել նաև բելառուսական ԶԼՄ-ների, մասնավորապես՝ Tut.by-ի և Onliner.by-ի կայքերը:

Կայքերի և ծառայությունների հասանելիությունը վերականգնվել է ինչպես շարժական, այնպես էլ ստացիոնար ինտերնետի միջոցով:

Tut.by-ն իր Telegram-ի ալիքում հարցում է անցկացրել ինտերնետի հասանելիության վերականգնման մասին: Դրան մասնակցել է ավելի քան 80 հազար օգտատեր: Նրանց 63 %-ն ասել է, որ ինտերնետն իրենց մոտ աշխատում է, 17%-ը նշել է, որ այն աշխատում է խափանումներով, իսկ 20 %-ն ասել է, որ Բելառուսում չի գտնվում:

Բելառուսի Թրաֆիկի փոխանցման ազգային կենտրոնը ինտերնետի հասանելիության վերականգնումը բացատրել է նրանով, որ «բելառուսական օպերատորների ցանցերի ենթակառուցվածքների վրա զանգվածային DDoS հարձակումները նվազել են»:

Հիշեցնենք՝ Բելառուսում ինտերնետի հասանելիությունը զգալիորեն սահմանափակվել էր օգոստոսի 9-ին՝ նախագահական ընտրությունների օրը: Օգոստոսի 10-ին Բելառուսում ինտերնետի հասանելիությունը վերահսկող «Բելտելեկոմ» կապի օպերատորը ինտերնետային կապի բացակայությունը բացատրել էր արտասահմանից կատարվող կիբերհարձակումներով:

Meduza պարբերականը հաղորդում է, որ ըստ մասնագետների՝ ինտերնետային կապի հասանելիությունը սահմանափակել են հենց Բելառուսի իշխանությունները, որոնք չեն բացառել նման հնարավորությունը «երկրի ազգային անվտանգությանը սպառնալիքի» դեպքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը Զելենսկուն և Մակրոնին ցույց է տվել իր գլխարկների հավաքածուն

16:22 19.08.2025

Թրամփը Զելենսկուն և Մակրոնին ցույց է տվել իր գլխարկների հավաքածուն

Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների՝ Սպիտակ տուն կատարած այցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Զելենսկուն և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ցույց է տվել իր գլխարկների հավաքածուն, հայտնել է նախագահի հատուկ օգնական Մարգո Մարտենը։ «Նախագահ Թրամփը ցույց է տվել նախագահ Զելենսկուն և նախագահ Մակրոնին իր «Եվս չորս տարի» գլխարկը», – գրել է Մարտինը սոցցանցերի իր էջերում։ […] ...

«Մանչեսթեր Յունայթեդը» կլինի լավագույն եռյակում. Նևիլ

16:15 19.08.2025

«Մանչեսթեր Յունայթեդը» կլինի լավագույն եռյակում. Նևիլ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը հաջող մրցաշրջան է կանխատեսել թիմի համար, գրում է Sky Sports-ը: Անգլիացու կարծիքով Պրեմիեր լիգայի լավագույն եռյակում են լինելու «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը»: «Արդեն 8 տարի է՝ աշխատում եմ որպես վերլուծաբան և յուրաքանչյուր տարի «Մանչեսթեր Յունայթեդին» ընդգրկել եմ լավագույն քառյակում: Այս անգամ նշում եմ եռյակում: Ինձ տպավորել է […] ...

Ինչ փաստաղթղեր են ստորագրել Հայաստանն ու Իրանը

16:08 19.08.2025

Ինչ փաստաղթղեր են ստորագրել Հայաստանն ու Իրանը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդիպումից հետո ստորագրել են համատեղ հայտարարություն: Հաջորդիվ, երկու երկրների ղեկավարների ներկայությամբ, տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողություն: Մասնավորապես, ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև 2025-2027թթ. (համապատասխանաբար՝ 1404-1406 արեգակնային տարեթիվ) քաղաքական […] ...

Վրաստանի վարչապետը հայտնել է, թե երբ երկիրը պատրաստ կլինի ԵՄ անդամակցությանը

16:01 19.08.2025

Վրաստանի վարչապետը հայտնել է, թե երբ երկիրը պատրաստ կլինի ԵՄ անդամակցությանը

 Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն երեքշաբթի օրը հայտարարել է, որ երկիրը պատրաստ կլինի ԵՄ անդամակցությանը մինչև 2030 թվականը։ «Գիտեք, թե մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունը որն է։ Առաջին հերթին, դա ԵՄ-ին ինտեգրումն է։ Սա մեր հայտարարած նպատակն է, մենք նաև հայտարարել ենք, որ մինչև 2028 թվականը կկատարենք ասոցացման համաձայնագրով ստանձնած պարտավորությունների ավելի քան 90%-ը։ Մենք պատրաստ կլինենք ԵՄ-ին […] ...

Վիճաբանության ընթացքում համաքաղաքացուն դանակահարած տղամարդը ձերբակալվել է

15:55 19.08.2025

Վիճաբանության ընթացքում համաքաղաքացուն դանակահարած տղամարդը ձերբակալվել է

Օգոստոսի 17-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, հիվանդանոցներից մեկից Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ վիճաբանության հետևանքով «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած արյունահոսող վերք, քթի, մեջքի շրջանի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 49-ամյա մի արտաշատցի։ Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 16-ին՝ ժամը 20-ի սահմաններում, Արազի փողոցում վիճաբանության ժամանակ […] ...

Մեսսին Արգենտինայի հավաքականի հայտացուցակում է

15:48 19.08.2025

Մեսսին Արգենտինայի հավաքականի հայտացուցակում է

38-ամյա Լիոնել Մեսսին հերթական անգամ հրավիրվել է Արգենտինայի ազգային հավաքական: Աշխարհի չեմպիոնների գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին առաջիկա խաղերի համար ընդլայնված հայտացուցակում ընդգրկել է 33 ֆուտբոլիստի: Արգենտինացիները սեպտեմբերին կանցկացնեն աշխարհի 2026 թվականի առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարի վերջին երկու խաղերը` Վենեսուելայի և Էկվադորի հավաքականների հետ: Արգենտինայի հավաքականն ամիսներ առաջ էր նվաճել ԱԱ-2026-ի ուղեգիր: ...

BACK_TO_TOP