20:45 10.01.2018
Քվինսլենդի (Ավստրալիա) համալսարանի գիտնականների նոր աշխատանքը պարզել է, թե ինչ է տեղի ունենում ուղեղի հետ, երբ այն հայտնվում է ընդհանուր անզգայացման ազդեցության տակ: Պարզվում է, որ դեղերը ոչ միայն քնեցնում են մարդուն, այլև խախտում են ուղեղի բջիջների կապը:
Քեյթ Քոլ-Ադամսը իր «Անզգայացման պարգևն ու գիտակցության առեղծվածը» գրքում պատմում է տարօրինակ բազմաթիվ պատմություններ այն մարդկանց մասին, ովքեր, լինելով անզգայացման մեջ, լսել կամ գիտակցված զգացել են անսովոր երևույթներ: Պարզվում է՝ մարդիկ կարող են ավելի շատ բան հասկանալ ու զգալ շրջակա միջավայրից՝ ընդհանուր անզգայացման ժամանակ, քան նախկինում կարծում էին:
Վերջին տասնամյակների ուսումնասիրությունները վկայում են, որ ցավազրկողները ազդում են ենթագիտակցության վրա և առաջացնում ուղեղի տարբեր հատվածների՝ մինյանց հետ համագործակցելու անկարողություն:
Ուղեղի տարբեր հատվածների միջև տեղեկատվության փոխանցման արգելափակումը հանգեցնում է մեր գիտակցության «անհետացման»: Հնարավոր է, որ դա նաև հանգեցնում է կողմնակի բարդությունների`հիշողության անբավարարությունից մինչև հիշողության կորուստ և ճանաչողական խանգարումներ:
«Շնորհիվ նախորդ ուսումնասիրությունների, մենք գիտենք, որ ընդհանուր անզգայացման միջոցները, այդ թվում՝ Propofol-ը, ազդում են երազների վրա՝ քնաբերի նման», – ասում է հետազոտող Բրունո Վան Սվիներենը:
Պարզվել է, որ Propofol -ը կապվում է հիմնական սպիտակուցի հետ, որոնք նյարդային բջիջները օգտագործել միմյանց հետ շփվելու համար:
Անզգայացնող դեղը արգելափակում է սպիտակուցը: Սա հանգեցնում է նրան, որ ուղեղի բջիջների միջև փոխազդեցությունը դանդաղում է առնվազն որոշ ժամանակ:
«Այդ հայտնագործումը կարող է կարեւոր լինել այն մարդկանց գլխուղեղի բուժման հարցում, որոնք արդեն խնդիր ունեն, օրինակ, երեխաների, որոնց ուղեղները շարունակում են զարգանալ կամ մարդկանց, ովքեր տառապում են Ալցհեյմերի կամ Պարկինսոնի հիվանդությամբ:
22:47 21.08.2025
Դեսպան Մկրտչյանը և Հունաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են փոխգործակցությունը մի շարք ոլորտներումՀունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի փոխնախարար Յանիս Լովերդոսի հետ։ Այս մասին հայտնել են Հունաստանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Հունաստան փոխգործակցությունը մի շարք ոլորտներում, առավել ամրապնդելու անհրաժեշտությունը։ Հատուկ անդրադարձ է եղել հայկական և հունական համայնքային կառույցների համագործակցությանը։ Հույն պաշտոնյան նշել է, որ թե Հունաստանում և թե […] ...
22:42 21.08.2025
ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետոՕգոստոսի 21-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել են կուսակցությունից։ Քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետո եւ կուսակցության անելիքները՝ 2026 թվականի հունիսին կայանալիք հերթական խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:38 21.08.2025
Յուրիկ Մխիթարյանը 4 փայլուն հաղթանակներից հետո եզրափակչում է․ հունահռոմեական ըմբշամարտի Մ20 ԱԱԲուլղարիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 Աշխարհի առաջնությունում գերազանց է գոտեմարտում 60 կգ․ քաշային Յուրիկ Մխիթարյանը։ Նա 4 հաղթանակ է տարել և դուրս է եկել եզրափակիչ։ Իդեպ բոլորը գոտեմարտերում հայ ըմբիշը վաղաժամ է հաղթել։ Եզրափակչում Մխիթարյանը կմրցի ադրբեջանցի ըմբիշի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:29 21.08.2025
Շրջագայություններ դեպի մեր երկրի տեսարժան վայրեր. նոր նախաձեռնություն տարեցների համարԵրևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը մեկնարկել է նոր նախաձեռնություն` այս անգամ արդեն տարեցների համար։ Երևանի տարեց բնակիչների համար կազմակերպվում են շրջագայություններ դեպի մեր երկրի տեսարժան վայրեր։ Այս տարի նախատեսված է 55 շրջագայություն, որին մասնակցում է շուրջ 1100 քաղաքացի: Ծրագրի մեկնարկը տրվեց Սևանի թերակղզի ու Սևանավանք այցելությամբ։ Ճանապարհորդության ընթացքում տարեցներին ուղեկցում է բուժաշխատող […] ...
22:25 21.08.2025
Հառիճ բնակավայրում «BMW»-ն բախվել է քարերին, կողաշրջվել ու բռնկվել. կան վիրավորներՕգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Սարալանջ-Արթիկ ավտոճանապարհի Հառիճ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ապա բախվել հողաթմբերին ու քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել արհեստական լճակի ափի մոտ: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, վթար-հրդեհի հետևանքով վարորդն ու ուղևորը, […] ...
22:19 21.08.2025
Կկառուցվեն ճանապարհներ, կվերանորոգվեն բնակարաններ. գործադիրի այսօրվա որոշումներըԿադաստրի կոմիտեում արված նորամուծությամբ, անշարժ գույքի գնորդի իրավունքների պետական գրանցումն ու վաճառողի իրավունքների դադարեցումը կկատարվեն էլեկտրոնային համակարգով: Բնակարանների էներգաարդյունավետ վերանորոգման ծրագրերի համար կառավարությունը լրացուցիչ կտրամադրի 3,5 մլրդ դրամ: Գործադիրի այսօրվա որոշումները՝ ռեպորտաժում: ...