15:10 30.08.2020
Սննդաբան Ելենա Սոլոմատինան նշել է որոշ մարդկանց համար ընկուզեղենի վտանգները: Նրա խոսքերը մեջբերում է Вечерняя Москва- ն:
Սոլոմատինան շեշտել է, որ ցանկացած տեսակի ընկույզը հակացուցված է այն մարդկանց համար, որոնք տառապում են ալերգիաներից, պոդագրայից և աղեստամոքսային համակարգի խնդիրներից: Նիհարել ցանկացողներին թույլատրվում է օրական հինգից տաս ընկույզ ուտել, նշում է բժիշկը: Միևնույն ժամանակ, ընկույզի ամենօրյա քաշն այն մարդու համար, որը չի հետևում սննդակարգի, կազմում է 50 գրամ:
Սննդաբանը ամենատարածված ընկույզների ցանկում ներառել է պնդուկը, գետնանուշն ու հունական ընկույզը: Առաջին տեղը գրավել է հունական ընկույզը, քանի որ այն հարուստ է օգտակար միկրոտարրերով: «Այն պարունակում է առավելագույն սպիտակուցներ. դա առկա է նաև գետնանուշի և պնդուկի մեջ, բայց հունական ընկույզն, ամեն դեպքում, ռեկորդակիր է», – պարզաբանել է մասնագետը:
Հունական ընկույզն օգտակար է նաև անեմիայի և արյան անոթների խնդիրների ժամանակ: Այն խորհուրդ է տրվում օգտագործել քրոնիկական անոթային հիվանդությունների բուժման գործընթացում:
Պնդուկը, գետնանուշն ու հունական ընկույզը թույլատրվում է ուտել նույնիսկ դիետայի վրաժամանակ, քանի որ դրանք ունեն ցածր գլիկեմիկ ինդեքս, և ածխաջրերը բացակայում են: Դրանց մեջ պարունակվող բուսական ճարպերը բարելավում են եղունգների, մաշկի և մազերի վիճակը: Առավել կալորիաներով հարուստ տեսակներն են հնդկական և բրազիլական ընկույզները: Դրանք սննդաբանը խորհուրդ է տալիս զգուշությամբ ուտել:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...