22:15 06.09.2020
Ամերիկացի գիտնականների կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ հեռադիտարկման ծրագրում ընդգրկված սրտանոթային հիվանդություններ ունեցող հիվանդների մոտ առողջության հետ կապված խնդիրները և ծանր դեպքերը երկու անգամ ավելի քիչ են լինում, քան այն մարդկանց մոտ, որոնք շարունակել են պարզապես պարբերաբար այցելել բժիշկներին: Աշխատանքը հրապարակվել է Hypertension ամսագրում:
Ուսումնասիրությունն իրականացվել է Մինեսոտայի 16 կլինիկայում անցկացվող HealthPartners բժշկական հեռադիտարկման համակարգի փորձարկման շրջանակներում: Անվերահսկելի բարձր զարկերակային ճնշմամբ 450 մասնակիցներ պատահականորեն բաժանվել են երկու խմբի: Առաջին խումբը՝ 222 հիվանդ, հինգ տարի շարունակ ստացել է պլանային առաջնային բուժօգնություն:
6, 12, 18 ամիս և 5 տարի անց գիտնականները հավաքել են վիճակագրություն այնպիսի դեպքերի մասին, ինչպիսիք են սրտային նոպաները, ուղեղի և սրտի կաթվածները, կորոնար ստենտի տեղադրումը, հոսպիտալացումը կամ սրտանոթային հիվանդությունների հետ կապված մահը: Զուգահեռաբար, երկու խմբերում էլ հաշվի են առնվել բուժման ծախսերը:
Հետազոտողներն ասում են, որ այն հիվանդները, որոնց հեռակա են սպասարկել, շատ ուրախ են եղել: Նրանց դուր է եկել մասնագիտական աջակցությունը, արագ արձագանքումն ու բուժման ճշգրտումները, ինչպես նաև՝ բուժաշխատողի առկայությունը, որին նրանք անընդհատ զեկուցել են իրենց արդյունքների մասին:
Բացի այդ, հեղինակները նշում են, որ հինգ տարվա ընթացքում խուսափելով սրտանոթային լուրջ դեպքերից, զգալի խնայողություններ են կատարվել` յուրաքանչյուր հիվանդ խնայել է մոտ 1900 ԱՄՆ դոլար, ինչը գերազանցում է հեռադիտարկման արժեքը:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...
21:08 04.07.2025
Աշխարհի ակումբային առաջնությունը նույնքան լուրջ մրցաշար է, որքան Չեմպիոնների լիգան․ ՊերեսՄադրիդի «Ռեալը» 1 միլիոն եվրո պարգևավճար կտա ֆուտբոլիստներին, եթե թիմը նվաճի աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնական տիտղոսը, հայտնում է As-ը: «Ռեալի» ղեկավարությունը մրցաշարը ռազմավարական է համարում և այն հաղթելու առաջադրանք է իջեցրել: Մեկ միլիոն եվրո պարգևավճարն ամենախոշորը կլինի նման կարճ մրցաշարի համար: Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ աշխարհի ակումբային առաջնությունը պետք չէ դիտարկել որպես […] ...