Ի՞նչ էր փնտրում ոստիկանության 6-րդ վարչությունը «Էլլիպս Ջի Էյ» ընկերությունում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+24.09 oC

Ի՞նչ էր փնտրում ոստիկանության 6-րդ վարչությունը «Էլլիպս Ջի Էյ» ընկերությունում

15:45 20.06.2018

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության մեծ թվով աշխատակիցներ, այդ թվում՝ դիմակավորված, այցելել են «Էլլիպս» ընկերություն: Թե ինչ են փնտրել 6-րդ վարչության աշխատակիցները այստեղ, SHANTNEWS-ի թղթակցին պարզաբանել է ընկերության տնօրենի խորհրդական, փաստաբան Արամ Ղլեչյանը:

«Մեր հարգելի իրավապահները կասկածներ ունեին, որ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը, որը ծառայություններ է ստանում նաև «Էլլիպս Ջի Էյ» ընկերությունից, ոչ ամբողջական հաշվետվություններ է ներկայացրել, որի արդյունքում, իրենց ենթադրությամբ, ամբողջ ֆինանսական միջոցները չէ, որ ունեն պատշաճ հիմնավորում: Մենք ներկայացրել ենք իրենց անհրաժեշտ տվյալներ, փաստաթղթեր, որոնցով հիմնավորվում է, որ մեր կողմից իրականացվել է բացառապես օրենքից բխող գործառույթ: Ցանկացած այս կարգի այցելություն տհաճ է, բայց փորձում ենք ըմբռնումով մոտենալ: Եթե կասկածն առկա է, ուրեմն մենք ևս բաց ենք և հնարավորություն ենք տալիս մեր իրավապահներին, որ օբյեկտիվ ուսումնասիրեն վիճակը: Համոզված եմ, որ իրենք ևս վերջում կարձանագրեն այն փաստը, որ մենք իրավացի ենք: Որևէ չարաշահում չի եղել, չեր էլ կարող լինել»,- նշել է Արամ Ղլեչյանը:

Այն հարցին, թե ինչ գործողություններ են իրականացրել իրավապահները «Էլլիպս Ջի Էյ» ընկերությունում,  փաստաբանը պատասխանել է, որ ներկա, այսինքն՝ նյութերի նախապատրաստման փուլում,  նրանք իրավասու էին միայն զննություն իրականացնել և նրանք դա են արել: Ղլեչյանը նաև նշել է, որ իրենց կողմից տրամադրվել են «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հետ կապված հարաբերությունների վերաբերյալ  բոլոր փաստաթղթերը: Իսկ մեր այն հարցին՝ այսինքն՝ բացառո՞ւմ եք, որ այստեղ ինչ-որ բաներ բացահայտվեն, Արամ Ղլեչյանը հետևյալ պատասխանն է տվել․

«Բացառում ենք այն պարզ պատճառով, որ ընկերության սեփականատերերի կողմից ի սկզբանե եղել է խստագույն հանձնարարական՝ պահպանել օրենքի պահանջները: Նրանց  ենթադրություններից մեկը ներկայացնեմ, որ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունում եղել են չգրանցված աշխատողներ: Ընկերությունը  ունի մոտ 500 աշխատակից, մտածել են, թե դժվար բոլորն էլ գրանցված լինեն: Մեռած հոգիների երևույթը շատ գայթակղիչ է: Մենք ներկայացրել ենք փաստացի, անհատական յուրաքանչյուրի տվյալները: Մենք բաց ենք, որևէ թաքցնելու բան չունենք, թող ստուգեն, համոզվեն»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սուրեն Պապիկյանը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ

12:02 01.07.2025

Սուրեն Պապիկյանը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ

Հուլիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ: Ռազմական կցորդները նախարարին ներկայացրել են կատարած աշխատանքի արդյունքները, անդրադարձել պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքին, զարգացումներին և խնդիրներին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմական կցորդներին ներկայացրել է ԶՈՒ բարեփոխումների ընթացքը, ամփոփել հավաքի արդյունքները՝ տալով համապատասխան հանձնարարականներ։ ...

SHANTNEWS

12:00 01.07.2025

SHANTNEWS

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին. կան տուժածներ

11:58 01.07.2025

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին. կան տուժածներ

Հունիսի 30-ին, ժամը 19:30-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին բախվել են «Opel» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ […] ...

Հնդկաստանի գործարաններից մեկում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ

11:56 01.07.2025

Հնդկաստանի գործարաններից մեկում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ

Հնդկաստանի հարավային Թելանգանա նահանգում գտնվող դեղագործական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ, հայտնում է BBC-ն: Պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի օրը՝ աշխատանքային ժամերին, Sigachi Industries ընկերության ստորաբաժանումում, որի հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է և գտնվում է ծանր վիճակում։ Ոստիկանությունը գործ է հարուցել ընկերության դեմ՝ զոհերից մեկի որդու բողոքի հիման վրա։ […] ...

Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

11:53 01.07.2025

Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

Հունիսի 28-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել  ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Արարատի մարզից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, ինչպես նաև շինությունների տանիքների, գովազդային վահանակների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին՝ հետամուտ լինելով քամուց […] ...

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակը նորանշանակ ղեկավար ունի

11:53 01.07.2025

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակը նորանշանակ ղեկավար ունի

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ ղեկավար է նշանակվել Ֆաբրիցիո Զարկոնեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են կառույցի երևանյան գրասենյակից, տեղեկացնելով, որ Զարկոնեն պաշտոնը ստանձնել է 2025 թ. հուլիսի 1-ից։Ֆաբրիցիո Զարկոնեն ծագումով իտալացի է, ունի ավելի քան երկու տասնամյակի փորձ զարգացման ոլորտում, այդ թվում՝ ղեկավար պաշտոններ Եվրոպայում, Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արևելքում և Ենթասահարական Աֆրիկայում։ Նա կշարունակի […] ...

BACK_TO_TOP