Թթվածնի խտացուցիչներ, էլեկտրասրտագրության սարքեր և ՊՇՌ թեստերեր. Հայաստանին են փոխանցվել COVID-19-ի դեմ պայքարում անհրաժեշտ պարագաներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

Թթվածնի խտացուցիչներ, էլեկտրասրտագրության սարքեր և ՊՇՌ թեստերեր. Հայաստանին են փոխանցվել COVID-19-ի դեմ պայքարում անհրաժեշտ պարագաներ

17:37 08.09.2020

Եվրոպական միությունը  և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը առողջապահության նախարարությանն են փոխանցել 100 թթվածնի խտացուցիչ, 20 էլեկտրասրտագրության սարք և 10000 ՊՇՌ թեստ COVID-19-ի ախտորոշման համար` երկրում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ տրամադրվող օժանդակության առավել լայն փաթեթի շրջանակում: Թեստերն ու սարքավորումները կտրամադրվեն ազգային լաբորատորիային և առողջապահական հաստատություններին: Այդ մասին տեղեկացնում են առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում:

Նշվում է, որ ԱՀԿ-ի կողմից ԵՄ աջակցությամբ ձեռք բերված պարագաները կօգնեն բարձրացնել թեստավորման կարողությունները, իսկ հիվանդներին` ապաքինվել COVID-19-ի հետևանքով առաջացած ծանր հիվանդություններից:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԱՀԿ հայաստանյան ներկայացուցիչ Եգոր Զայցևը և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն այցելել են «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ թեստերի և սարքավորումների առաքանին ստանալու համար:

Թթվածնի խտացուցիչները COVID-19-ով հոսպիտալացված հիվանդներին թթվածնով ապահովելու ոչ ինվազիվ միջոց են: Նման հավելյալ թթվածինն առաջին անհրաժեշտ քայլն է COVID-19-ի ծանր ընթացքի դեպքում արյան մեջ թթվածնի ցածր մակարդակ ունեցող հիվանդների բուժման համար:

Էլեկտրասրտագրության սարքն օգնում է բուժաշխատողներին լսել հիվանդի սիրտը և հետևել, որ բարդություններ չառաջանան: ԷՍԳ սարքը հատկապես կարևոր է ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում բուժվող հիվանդների համար:

Առաքված 10000 թեստը կապահովի հիվանդների ժամանակին հայտնաբերումը, մեկուսացումը և կառավարումը, ինչը կարևոր է ինչպես հիվանդների խնամքի, այնպես էլ երկրում համաճարակի զսպման համար: Թեստերը պատկանում են ԱՀԿ-ի կողմից երաշխավորված որակի պարագաների ցանկում ընդգրկված տեսակին և ճշգրիտ արդյունքներ են ապահովում ընդամենը 75 րոպեում: Մշակման այս կարճ ընթացքը խնայում է բուժանձնակազմի ժամանակն ու էներգիան, օգնում է նվազեցնել մարդկային սխալների հավանականությունը և թույլ է տալիս մեկ օրվա ընթացքում թեստավորել ավելի շատ քաղաքացիների:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:00 04.07.2025

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Վարդանանց փ. 5ա շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ 10:00-16:00 Շահումյան 9-րդ փող․ 1, 3 շենքեր, Սեբաստիա փ․ 70, 80, 82, 86, 141, 147/1, 147/2, 147/3, […] ...

Մակրոնը կարևոր է համարել Պուտինի հետ Իրանի հարցով շփումը

20:50 04.07.2025

Մակրոնը կարևոր է համարել Պուտինի հետ Իրանի հարցով շփումը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարևոր է համարում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ կապը պահպանելը իրանական հարցի շուրջ։ «Ես նրան (Պուտինին) զանգահարեցի հիմնականում իրանական հարցը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը պահպանելու անհրաժեշտությունը քննարկելու համար։ Նա հայտնեց իր պատրաստակամությունը օգնելու համար։ Շատ կարևոր էր ապահովել այս համաձայնագիրը, քանի որ Ֆրանսիան նույնպես պատասխանատվություն ունի կայունություն ապահովելու […] ...

Սպիտակ տան տարածքում կանցկացվի UFC մենամարտ

20:40 04.07.2025

Սպիտակ տան տարածքում կանցկացվի UFC մենամարտ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տան տարածքում կանցկացվի խառը մենամարտերի (MMA) ամերիկյան UFC փրոմոուշենի մենամարտ: Այս մասին հաղորդում է Fox News-ը։ Այովա նահանգում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Դոնալդ Թրամը նշել է, որ Սպիտակ տան տարածքում կա շատ ազատ հող, որի վրա էլ կարելի է ռինգ տեղադրել։ Մենամարտը կլինի չեմպիոնական և կանցկացվի 2026 […] ...

Սիլիկոնյան հովտի ամենաազդեցիկ հայերից մեկին՝ Ռազմիկ Հովակիմյանին, շնորհվել է ՀՀ քաղաքացիություն

20:33 04.07.2025

Սիլիկոնյան հովտի ամենաազդեցիկ հայերից մեկին՝ Ռազմիկ Հովակիմյանին, շնորհվել է ՀՀ քաղաքացիություն

Firebird AI ընկերության համահիմնադիր, մի քանի տեխնոլոգիական ընկերությունների հիմնադիր Ռազմիկ Հովակիմյանը ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Անձնագիրը Ռազմիկ Հովակիմյանին հանձնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, հայտնում են ՀՀ ԲՏԱՆ-ից։ «Ռազմիկ Հովակիմյանը միջազգային հաջողությունների հասած գործարար է, որը տարիներ շարունակ բարձր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ճապոնական տեխնոլոգիական հսկա Rakuten կորպորացիայում՝ մասնակցելով ընկերության գլոբալ […] ...

BACK_TO_TOP