13:43 14.09.2020
Մեկնարկել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա: Այցելության առաջին երկիրը Եգիպտոսն է:
«Հարգելի Սամեհ, շնորհակալ եմ այցի ընթացքում մեզ ցուցաբերվող ջերմ հյուրընկալության համար: Սա Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնում իմ առաջին այցն է Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա, և ուրախ եմ, որ այն մեկնարկում է Եգիպտոսից, որն արաբական երկրներից առաջինը ճանաչեց Հայաստանի անկախությունը և 1992-ին հյուրընկալեց Մերձավոր Արևելքում Հայաստանի առաջին դիվանագիտական առաքելությունը:
Մեր երկրների միջև հարաբերությունները չեն կարող գնահատվել բացառապես այս 28 տարիների տեսանկյունից: Մենք Եգիպտոսի և արաբական աշխարհի հետ ունենք դարերի խորքից եկող հարաբերություններ: Դրանք մեր ժողովուրդների միջև վստահության և բարեկամության հարաբերություններ են: Պատմության տարբեր ժամանակահատվածներում և այսօր նույնպես հայերը եղել և շարունակում են լինել Եգիպտոսի և նրա քաղաքակրթության, Մերձավոր Արևելքի անբաժան մասնիկը:
Մեր պատմության դժվարին փուլում, երբ վտանգված էր հայ ժողովրդի գոյությունը, Եգիպտոսն արաբական այլ երկրների հետ միասին ընդունեց Օսմանյան կայսրությունում ցեղասպանության սարսափից մազապուրծ եղած հազարավոր հայերի:
Մեր հայրենակիցները կարևոր ներդրում են ունեցել Եգիպտոսի պետական ինստիտուտների ձևավորման և զարգացման գործում, և մենք շատ հպարտ ենք դրանով: Իմ հայրենակիցներին ընձեռված են բոլոր հնարավորությունները` պահպանելու իրենց ազգային ինքնությունը, լեզուն և ավանդույթները: Նրանք Եգիպտոսի հպարտ քաղաքացիներ են, որոնց ընձեռնված են բոլոր հնարավորությունները՝ պահպանելու և դրսևորելու իրենց ազգային ինքնությունը՝ որպես հայեր: Անշուշտ, մենք խորապես երախտապարտ ենք Եգիպտոսի կառավարությանն ու ժողովրդին այս ջանքերի և մեր ժողովրդին պաշտպանելու համար:
Մոտ տասը հազար ներկայացուցիչ ունեցող հայ համայնքը, անշուշտ, մեր ժողովուրդների միջև, հիրավի, խորը արմատներ ունեցող բարեկամության կամուրջ է:
Եգիպտոսի հետ մենք ունենք ամուր բարեկամական և շատ գործնական հարաբերություններ, և այս այցը նաև լավ հնարավորություն է` ի ցույց դնելու և գնահատելու մեր հարաբերությունների ներկայիս վիճակը: Միաժամանակ մենք ունենք խաղաղության, անվտանգության և զարգացման նույնական շահեր: Եվ մենք գիտենք, որ լավագույն արդյունքների ենք հասել՝ միասին աշխատելով և միմյանց հետ սերտորեն համագործակցելով:
Մենք շատ լավ քննարկում ունեցանք մեր երկկողմ օրակարգի շուրջ և այստեղ ունենք լավ և հետաքրքիր ներուժ. մենք պատրաստակամ ենք գործնական քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ: Ունենք ամուր քաղաքական երկխոսություն Եգիպտոսի հետ, առևտրատնտեսական և մշակութային կապեր մեր երկրների միջև: Եվ համակարծիք ենք, որ ՏՏ, էլեկտրոնային կառավարման ոլորտներում, դեղագործության, զբոսաշրջության և կրթության բնագավառներում ունենք հետաքրքիր ներուժ` համագործակցության հետագա ընդլայնման համար: Այդ ուղղությամբ աշխատանքներն, անշուշտ, շարունակվելու են:
Դրա համար մենք ունենք համապատասխան հարթակներ. մենք ունենք քաղաքական խորհրդակցությունների հարթակը, Միջկառավարական հանձնաժողովը, և, իհարկե, երկխոսությունը երկու ղեկավարների միջև: Սպասում ենք Եգիպտոսի նախագահին Հայաստանում հյուրընկալելու հնարավորությանը, և ես անձամբ սպասում եմ իմ լավ ընկերոջը` Սամեհին, Հայաստանում: Նախագահի այցը, որը մենք նախատեսում ենք և ակնկալում ենք սերտորեն աշխատել այդ ուղղությամբ, մտապահված կարևոր ելակետ է՝ համապարփակեցնելու երկկողմ համագործակցության բոլոր այդ կարևոր հարցերը:
Երկկողմ համագործակցության համատեքստում մենք նաև արժևորում ենք Եգիպտոսի հետաքրքրությունը Եվրասիական տնտեսական միության հետ սերտորեն համագործակցելու հարցում: Շարունակվում են բանակցություններն ազատ առևտրի համաձայնագիրը ստորագրելու շուրջ, և Հայաստանը շահագրգռված է գործընթացը հաջողությամբ ավարտելու մեջ, որպեսզի համաձայնագիրը ստորագրվի: Մենք սերտ համագործակցելու ենք Եգիպտոսի և ԵԱՏՄ մեր գործընկերների հետ` այդ նպատակին հասնելու համար:
Մենք բավականին ծավալուն քննարկում ունեցանք տարածաշրջանային և գլոբալ անվտանգության բազմաթիվ հարցերի շուրջ: Մտքեր փոխանակեցինք մեր տարածաշրջաններում տեղի ունեցած վերջին զարգացումների շուրջ: Եվ մենք տեսնում ենք, որ այսօր առավել քան երբևէ այդ զարգացումներն ընդգծում են տարածաշրջանում անվտանգության և խաղաղության պահպանման անհրաժեշտությունը: Ինչպես տեսնում ենք, լուրջ մարտահրավերները, անվտանգության մարտահրավերներն Արևելյան Միջերկրականից ընդլայնվում են մինչև Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա: Մենք ականատես ենք լինում նույն մարտահրավերներին Հարավային Կովկասում: Դրանք փոխկապակցված են և բնութագրվում են ապակայունացման նույն աղբյուրներով:
Ուշադրությամբ հետևում ենք Արևելյան Միջերկրականի զարգացումներին, և մեր համերաշխությունն ենք հայտնել Հունաստանին ու Կիպրոսին իրենց բացառիկ տնտեսական գոտում տնտեսական գործունեություն ծավալելու իրենց անքակտելի իրավունքների հարցում` միջազգային իրավունքին համապատասխան: Եվ նույն ձև ցանկանում եմ ընդգծել նաև մեր համերաշխությունն ու աջակցությունը Եգիպտոսին:
Ազդեցության տարածման շրջանակներում այլ տարածաշրջաններ անկայունություն և լարվածություն արտահանելու ցանկացած փորձ դատապարտելի է՝ լինի դա Հյուսիսային Աֆրիկայում, թե՛ Հարավային Կովկասում: Անդրազգային սպառնալիքները՝ ներառյալ օտարերկրյա ահաբեկիչների տեղաշարժը կամ տեղափոխումը հակամարտությունների գոտի, բավական մտահոգիչ է, դատապարտելի, և պետք է քայլեր ձեռնարկվեն այն հասցեագրելու ուղղությամբ:
Գործընկերոջս նաև հակիրճ ներկայացրի մեր տարածաշրջանի զարգացումները և ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Հայաստանի պետական սահմանին վերջին լարվածությունը: Մենք հաստատակամ ենք մեր մոտեցման մեջ, որ բոլոր հակամարտությունները տարբեր են, և եթե կա մեկ հստակ ընդհանրություն, ապա դա այն է, որ որևէ հակամարտություն չունի ռազմական լուծում: Հակամարտությունների հանգուցալուծման կարևոր ուղիներն են բացառապես խաղաղ երկխոսությունը, խաղաղ գործընթացը, բոլոր կողմերի ներգրավումը և փոխզիջումների հասնելու կարողությունը։ Այս նպատակին հասնելու համար մեզ անհրաժեշտ են խաղաղարարներ, ովքեր ի զորու են գծել պատերազմի տարածման կարմիր գիծը: Այս առումով Հայաստանն արժևորում է Եգիպտոսի ամուր հանձնառությունը խաղաղությանը և կայունությանն ամենուրեք, ներառյալ Լիբիայում: Մենք ողջունում ենք ձեր ջանքերն այս ուղղությամբ:
Մեկ անգամ ևս շնորհակալություն շատ ջերմ ընդունելության համար: Սա չափազանց կարևոր այց է, ես բարձր եմ գնահատում ինձ, իմ գործընկերներին, ընկերներին Ձեր կողմից ցուցաբերված ջերմ ընդունելությունը: Ես այստեղ եմ գտնվում ուժեղ պատվիրակությամբ․ Եգիպտոսում Հայաստանի երեք՝ ներկայիս և երկու նախկին դեսպանների ուղեկցությամբ, ովքեր շատ կարևոր, բարձր մասնագիտական ներդրում են ունեցել մեր երկկողմ օրակարգի, ինչպես նաև ավելի լայն տարածաշրջանային և բազմակողմ օրակարգի խթանման գործում:
Այս երկրում հանդիպումները ԱԳ նախարարն ամփոփել է ասուլիսում, նաև պատասխանել է լրագրողների հարցերին: Եգիպտացի լրագրողներից մեկը հարց է ուղղել հայ- ադրբեջանական լարվածության մասին, նաև հետաքրքրվել, թե ինչպես է Հայաստանը գնահատում Թուրքիայի վարքագիծը Կովկասում և Արևելյան Միջերկրականում:
«Սքայ Նյուզ Արաբիյա». Դուք խոսեցիք հայ-եգիպտական հարաբերությունների խորության մասին և Հայաստանի համար Եգիպտոսի պատմական և ապագա դերի մասին՝ պայմանավորված նաև հայերի ներդրումով և հայ համայնքի առկայությամբ: Սակայն դեռևս առկա է լարվածություն Հայաստանի և Ադրբեջանի միջև: Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի վարքագիծը Կովկասում և Արևելյան Միջերկրականում: Արդյոք այդ վարքագիծը վտանգ ներկայացնո՞ւմ է, թե՞ ոչ»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը:
Զոհրաբ Մնացականյան. Շատ շնորհակալ եմ հարցի համար: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, մեր հայրենակիցների՝ Արցախի հայերի կարևոր էքզիստենցիալ հարցերը շարունակում են մնալ մեր ուշադրության կենտրոնում: Մեր ուշադրությունը և մեր գերակայությունները վերաբերում են Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգության ապահովմանը և կարգավիճակի խնդրին՝ ինքնորոշման իրավունքի ճանաչմանը և դրա իրականացմանը` առանց սահմանափակումների: Հանգուցալուծման առումով մեր կարևորագույն առաջնահերթությունների առանցքում ընկած է անվտանգությունը: ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահությունը, որը բաղկացած է Ֆրանսիայից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից, եղել և մնում է միակ կարևոր միջազգային հարթակը, ձևաչափը, որի շրջանակներում էլ մենք փորձում ենք լուծել այս հակամարտությունը: Հակամարտության լուծումը կարող է հիմնված լինել փոխզիջման վրա, իսկ փոխզիջում նշանակում է, որ կողմերից յուրաքանչյուրը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի դեպի հավասարակշռված, չափելի լուծում, որը կհասցեագրի բոլորի շահերը:
Չի կարող լինել «միայն իմ ճանապարհով» լուծում: Կարծում եմ` այս առումով մենք ականատես ենք լինում այս հակամարտության նկատմամբ միջազգային հանրության զգայունությանը: Բոլոր հակամարտությունները տարբեր են։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ապա այն ունի իր առանձնահատկությունները, պատմությունը, նրբությունները և կարևոր տարբերությունները: Այս շրջանակներում էլ մենք բարձր ենք գնահատում մեր բոլոր գործընկերների շատ զգուշավոր մոտեցումը բացառապես խաղաղ հանգուցալուծմանը: Այս հարցը չունի ռազմական լուծում:
Մենք կարող ենք պնդել դա, քանի որ Հայաստանը ունի բոլոր կարողությունները պաշտպանվելու, Արցախը ունի բոլոր կարողությունները պաշտպանվելու: Կա Արցախի մեր հայրենակիցների անվտանգության միայն մեկ երաշխավոր, և դա Հայաստանն է: Մենք վճռական ենք այդ պաշտպանության հարցում, և հենց այդ վստահությամբ և ընկալմամբ է, որ մենք մերժում ենք ռազմական լուծման որևէ փորձ: Այս տրամաբանության շրջանակներում մենք լավ ընկալում ունենք մեր բոլոր գործընկերների մոտ, և մենք ունենք նաև մեր միջազգային գործընկերների շատ զգուշավոր, պատասխանատու ըմբռնումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքի և տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն ուղղված իրենց ջանքերի հանդեպ: Այդ առումով Եգիպտոսը մեզ համար շատ կարևոր գործընկեր է:
Այժմ ինչ վերաբերում է Թուրքիային: Հուլիսյան իրադարձությունների ժամանակ Թուրքիան միակ երկիրն էր, որը հանդես եկավ միակողմանի և շատ ագրեսիվ մոտեցմամբ. միակողմանի աջակցություն Ադրբեջանին, ագրեսիվ մոտեցում հասցեագրված Հայաստանին և հայ ժողովրդին, որն արտահայտվեց և հռետորաբանությամբ բոլոր մակարդակներում, և գործողություններով: Իհարկե, մենք ականատես ենք լինում իրենց կողմից ռազմական կուտակման փորձերի: Մենք տեղեկություններ ենք ստանում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների օգտագործման մասին, ովքեր տեղափոխվելու են Ադրբեջան կամ գուցե արդեն իսկ տեղափոխվել են: Մենք ականատես ենք լինում մեծ ռազմական ներկայության, ռազմական ամրապնդման: Այս ամենը հենց այն գործողություններն են, որոնք խաթարում են տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանն ուղղված ջանքերը: Մենք վճռական ենք մեր պաշտպանության մեջ և մենք վճռական ենք ժխտելու ուժի դրսևորման, ագրեսիվ և ապակայունացնող բնույթի ցանկացած քաղաքականություն, որը ուղղված է ազդեցության տարածման, որն իր էությամբ ագրեսիվ է և ապակայունացնող: Մենք ականատես ենք լինում ազդեցության տարածման այս քաղաքականությանն Արևելյան Միջերկրականից մինչև Հյուսիսային Աֆրիկա և Մերձավոր Արևելք, ինչպես նաև Հարավային Կովկաս: Նմանօրինակ քաղաքականությունն ամենևին էլ ողջունելի չէ:
23:59 16.07.2025
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններիցՀամայնքային զավթված հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը Երևանում շարունակվում է: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ 12 հասցեին կից ինքնակամ շինությունը, Նոր Նորք վարչական շրջանում՝ Նորքի 9-րդ զանգվածի 43 շենքին կից ինքնակամ շինությունը, Աջափնյակ վարչական շրջանում՝ Նազարբեկյան 11/2 հասցեին կից ինքնակամ շինությունը, Շենգավիթ վարչական շրջանում՝ Արշակունյաց պողոտա 127 […] ...
23:58 16.07.2025
Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերըՀայաստանի վայրի բնությունը կրկին խոսում է իր լեզվով։ Թակարդ տեսախցիկն արձանագրել է արջի բնական վարքագիծը՝ խաղալու և շրջելու պահերը։ Այս մասին հայտնել են ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից: Այս յուրօրինակ կադրերը ոչ միայն ուրախ պահ են բնական միջավայրից, այլև կարևոր տեղեկատվություն՝ վայրի կենդանիների սովորությունների, տարածքների և կենսակերպի վերաբերյալ։ Էկոպարեկային ծառայությունը մշտապես հետևում է վայրի բնության կյանքի […] ...
23:57 16.07.2025
Հայտնի է՝ Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդայի» մրցակիցը ՉԼ որակավորման երկրորդ փուլումՍերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում կմրցի Ջիբրալթարը ներկայացնող «Լինքոլն Ռեդ Իմպսի» հետ։ «Լինքոլն Ռեդ Իմպսը» որակավորման առաջին փուլում պայքարից դուրս է թողել Ֆարերյան կղզիների չեմպիոն «Վիկինգուրին»` հաղթելով ընդհանուր 4-2 հաշվով։ Հիշեցնենք, որ «Ցրվենա Զվեզդայի» կազմում է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով հուլիսին էր Մոսկվայի «Լոկոմոտիվից» տեղափոխվել սերբական […] ...
23:55 16.07.2025
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 6-12-ըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 6-12-ը (2025թ․): Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 12-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել, Հերացի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։ Հրազդան քաղաքում՝ հուլիսի 7-ին, 11-ին և 12-ին, Գյումրի քաղաքում՝ հուլիսի 11-ին: ...
23:52 16.07.2025
Սյունիքի մարզում մոտ 25 տոննա մազութով բեռնված բեռնատարը մասամբ կախվել է Ողջի գետի վրա. մազութն ամբողջությամբ թափվում է գետըՀուլիսի 16-ին, խոշոր ավտովթար ու արտակարգ ու վտանգավոր իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում։ Ժամը 22:00-ի սահմաններում իրանական համարանիշերով «Scania» մակնիշի՝ մոտ 25 տոննա մազութով բեռնված բեռնատարը Կապան-Քաջարան ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պաշտպանիչ պատնեշներին ու մասամբ կախվել Ողջի գետի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների կա տուժած, […] ...
23:50 16.07.2025
Վերահաստատել ենք շարունակել Բուլղարիայի հետ քաղաքական համագործակցությունը․ ԲՏԱ նախարարՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Սոֆիա աշխատանքային այցի շրջանակներում երկկողմ հանդիպում է ունեցել Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Գեորգ Գեորգիևի հետ։ «Հանդիպման ընթացքում ընդգծվել են երկու երկրների ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմական և մշակութային դարավոր կապերը, փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների հիմքի վրա ձևավորված բարեկամական հարաբերությունները։ Վերահաստատել ենք քաղաքական, տնտեսական, […] ...