23:59 15.09.2020
Այսօր կայացել է Գյումրիի թիվ 25 հիմնական դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը: Սահմանված ժամկետում մրցույթի մասնակցության հայտ էին ներկայացրել յոթ թեկնածուներ: Նրանք բոլորն էլ ներկայացել ու մասնակցել են մրցույթին:
Մրցութային հանձնաժողովի 8 անդամներից ներկա են գտնվել վեցը, այս դեպքում մրցույթում անհրաժեշտ քվորում եղել է, ու մրցույթը կայացել է:
Հանձնաժողովի անդամները լսել են բոլոր յոթ թեկնածուների զարգացման հայեցակարգերը, որից հետո տեղի է ունեցել փակ գաղտնի քվեարկություն: Հաջորդ փուլ են անցել թեկնածուներից երկուսը` ներկայումս թիվ 9 դպրոցի փոխտնօրեն Իրինա Բաղդասարյանը՝ 2 ձայնով, և թիվ 25 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչ Մերուժան Մինասյանը` 4 ձայնով:
«Նման դեպքում անցկացվում է կրկնակի քվեարկություն: Մենք փակ քվեարկություն ենք անցկացրել երկրորդ անգամ: Մրցույթի ընթացքում, որպես այդպիսին, հաղթող չճանաչվեց: Ես, որպես խորհրդի նախագահ, երկու թեկնածուների փաստաթղթերը ուղարկելու եմ փոխվարչապետին, որը լիազորված է վճռելու մրցույթի վերջնական արդյունքները»,- SHANTNEWS.am-ին տեղեկացրել է Գյումրիի թիվ 25 հիմնական դպրոցի խորհրդի նախագահ Էմմա Պալյանը:
Ըստ նախագահի՝ շուրջ 4 ժամ ընթացող մրցույթից հետո միավորներ չստացած երկու մասնակիցներն արտահայտել են իրենց դժգոհությունները և հայտարարել, որ պատրաստվում են արդյունքները սահմանված կարգով բողոքարկել:
«Երկու թեկնածուները դժգոհում էին: Մրցույթին ներկա էին և՛ նախարարության ներկայացուցիչը, և՛ ՀԿ-ից դիտորդ, որոնք հավաստեցին, որ ամեն ինչ անցել է պահանջվող նորմերին համապատասխան: Տեղյակ չեմ թեկնածուները բողոքարկեցին, թե՝ ոչ: Մրցույթի ավարտից հետո նրանք դիմումը մեկ ժամվա ընթացքում պետք է ուղղեին անձամբ նախարարին»,- նշեց Էմմա Պալյանը:
Հիշեցնենք, որ Գյումրիի թիվ 25 հիմնական դպրոցի նախկին տնօրեն Գագիկ Ստեփանյանն աշխատանքից ազատվել էր մի քանի ամիս առաջ կենսաթոշակի անցնելու պատճառով, որից հետո մարզպետի որոշմամբ տնօրենի պաշտոնակատար էր նշանակվել նույն դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Ալիսա Պողոսյանը, որը, սակայն, մրցույթին մասնակցելու հայտ չէր ներկայացրել:
10:00 05.07.2025
Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվելԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով ուրբաթ օրվա դրությամբ հաստատվել է 13 մարդու մահը, հաղորդում է Associated Press (AP)-ը։ Քեր շրջանի շերիֆ Լարի Լեյտան հայտարարել է, որ «ջրհեղեղի հետևանքով զոհվել է 13 մարդ և աշխատանքներ են տարվում զոհերի ինքնությունը պարզելու համար», – ասվում է հրապարակման մեջ։ AP-ն գրում է, որ տեղեկություններ […] ...
09:29 05.07.2025
Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ ԷրդողանԹուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...
09:00 05.07.2025
Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել ՉինաստանԱմերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...